Հեռախոսային Բանկինգ | Խոշոր Բիզնես | Ameriabank
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Հեռախոսային բանկինգ

750 մլն ՀՀ դրամից ավել տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար

Հեռախոսային բանկինգ ծառայությունը ստեղծվել է, որպեսզի դու կարողանաս մեկ զանգով իրականացնել բանկային բազմաթիվ գործարքներ՝ առանց բանկ գալու։

Մեր այս ծառայության շնորհիվ բազմաթիվ բանկային ծառայություններ հասանելի են քեզ երբ ուզես, որտեղ էլ Դուք լինեք։

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ անգամ այցելել Ամերիաբանկ և ստորագրել պայմանագիր, որից հետո Ձեր նշած բջջային հեռախոսահամարով կստանաք Ամերիա Հեռախոսային Բանկինգ ծառայության գաղտնաբառը:

Ինչպե՞ս ակտիվացնել ծառայությունը, եթե արդեն Ամերիաբանկի հաճախորդ եմ:

Եթե Ամերիաբանկի հաճախորդ ես, բայց դեռ չունես հեռախոսային բանկինգ, այցելի՛ր Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ՝ ծառայության պայմանագիրը ստորագրելու համար: Պայմանագիրը ստորագրելուց հետո բջջային հաղորդագրությամբ քեզ կուղարկվի հեռախոսային ծառայությունից օգտվելու անհրաժեշտ գաղտնաբառը:

Ինչպե՞ս վարվել, եթե մոռացել եմ կամ կորցրել եմ հեռախոսային բանկինգի իմ գաղտնաբառը:

Հեռախոսային բանկինգի համար բջջային հաղորդագրությամբ տրամադրված գաղտնաբառը մոռանալու կամ կորցնելու դեպքում այցելի՛ր Ամերիաբանկի մոտակա մասնաճյուղ՝ քեզ հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ:

  1. Ստանալ տեղեկատվություն.
  • բանկային հաշիվների ընթացիկ մնացորդների, շրջանառության և կատարված գործարքների վերաբերյալ,
  • վարկերի մնացորդների ու մարման ժամանակացույցի վերաբերյալ,
  • ավանդների մնացորդների ու կուտակված տոկոսագումարների չափի վերաբերյալ:
  1. Սահմանել (համաձայնեցնել) արտարժույթի առքուվաճառքի գործարք կատարելու նպատակով գործարքի մեծությունն ու փոխարժեքը հեռախոսակապի միջոցով.

 Հաշվի շրջանառության վերաբերյալ հեռախոսով տեղեկատվության տրամադրում

 10 000 դրամ տարեկան

Փոխարժեքի ֆիքսում

անվճար

Թարմացված է առ 09.04.2021 15:18:51