Բիզնեսի Ձեռքբերում և Միաձուլում | Ներդրումային | Ameriabank
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Ձեռքբերումներ և միաձուլումներ

Հուսալի և ապահով ներդրումային գործարքներ

Դուք պատրաստվում եք Հայաստանում ձեռք բերել բիզնես, արդեն ներդրումներ եք կատարել գործող բիզնեսում, ցանկանում եք վաճառել Ձեր բիզնեսը կամ, միգուցե, դիտարկում եք մեկ այլ ընկերության հետ միաձուլման հնարավորությունը: Մենք առաջարկում ենք արդյունավետ կառավարել ձեռքբերման, վաճառքի կամ միաձուլման գործընթացները, բացահայտել և ապահովել այս գործարքներից բխող առավելագույն օգուտները: 

Մենք պատրաստ ենք աջակցել միաձուլումների և ձեռքբերումների ցանկացած գործարքում ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան, ինչպես փակ (մասնավոր), այնպես էլ բաց (ցուցակված) ընկերությունների մասնակցությամբ: Ծառայությունները ներառում են գործարքի օբյեկտի ընտրությունից, վերլուծություններից սկսած մինչև գործարքի կառավարման ծառայություններ և նպատակ ունեն ապահովելու Ձեզ համար առավելագույն օգուտ նախանշված գործարքից: 

Մենք մշակել և ներդրել ենք համապատասխան բիզնես-գործընթացներ, շահերի բախման կանխարգելման քաղաքականություն և աշխատակիցների խրախուսման համակարգեր, որոնք թույլ են տալիս իրականացնել բարձրակարգ և ցածր ռիսկայնության ձեռքբերումների և միաձուլումների գործարքներ: 

Բազմամյա փորձ

Տեղական և միջազգային շուկաներում մեր բազմամյա փորձը, մեր օգնությամբ կնքված տասնյակ հաջող գործարքները, արտասահմանյան լավագույն գիտական կենտրոններում վերապատրաստում անցած անձնակազմը և գործարար սերտ կապերը թե՛ Հայաստանում, և թե՛ Սփյուռքում լավագույնս կծառայեն Ձեր բիզնեսի զարգացմանն ու հեռանկարային ծրագրերի իրականացմանը:

Պրոֆեսիոնալ թիմ

Մեր թիմը համալրված է բարձրագույն մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներով (տնտեսագիտական գիտությունների թեկնածուներ, գործարար կառավարման մագիստրոսներ (Master of Business Administration), Սի-Էֆ-Էյ (CFA) ինստիտուտի անդամներ, Հավաստագրված և որակավորված հաշվապահների ասոցիացիայի անդամներ (ACCA)՝ նպատակ ունենալով բարձր որակի ծառայություններ մատուցել մեր հաճախորդներին։

Գործարքների շտեմարան

Մենք տիրապետում ենք միաձուլումների և ձեռքբերումների գործարքների ամենալայն շտեմարաններից մեկին, որը ներառում է տարբեր, հատկապես առևտրային անշարժ գույքի, հյուրանոցային, տեղեկատվական, հեռահաղորդակցման և ՏՏ ոլորտներում, բիզնեսի ձեռքբերման կամ վաճառքի հնարավորություններ: Ամերիաբանկը ճանաչված է գրեթե բոլոր խոշոր միաձուլումների և ձեռքբերումների գործարքներում իր մասնակցության համար:

Մեր փորձառությունը և էական գործարքները

Մենք տրամադրում ենք հետևյալ ծառայությունները`

  • պոտենցիալ ներդրողի կամ թիրախային ընկերության որոնում, փաստաթղթերի պատրաստում (տեղեկատվական նախնական հուշագիր, տեղեկատվական հուշագիր),
  • գործարքի ռազմավարության մշակում, բանակցությունների և գործընթացի կառավարում,
  • աջակցություն ֆինանսական և իրավաբանական ստուգումների կազմակերպման, հաշվետվությունների կազմման և ներկայացման գործընթացներում,
  • գործարար ծրագրի մշակում, ֆինանսական մոդելավորում և զգայունության վերլուծություն,
  • բիզնեսի արժեքի և սիներգետիկ արդյունքի գնահատման հաշվետվությունների կազմում:


Մենք կարող ենք օգնել Ձեզ ֆինանսական և իրավաբանական ստուգումների կազմակերպման, հաշվետվությունների կազմման և ներկայացման հարցերում.

  • աջակցություն գործարքի իրականացման գործում, ներառյալ`  
  • վարկի ստացման և գործարքի`  փոխառու միջոցներով ֆինանսավորման հետ կապված հարցերում,
  • գործարքի հետ կապված վճարումների, սեփականատիրական կառուցվածքի փոփոխության, ընկերությունների և իրավունքների գրանցման/վերագրանցման հետ կապված հարցերում,
  • պետական մարմինների (Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով) կողմից հակամենաշնորհային թույլտվությունների ստացման հետ կապված հարցերում, 
  • իրավաբանական փաստաթղթերի պատրաստում (Մտադրությունների մասին նամակ, Գաղտնիության համաձայնագիր, Նախնական պայմանների վերաբերյալ համաձայնագիր, Բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիր, Բաժնետերերի միջև համաձայնագիր) և աջակցություն բանակցային գործընթացում,
  • հետգործարքային ուսումնասիրություններ և վերլուծություն:

  • Ծառայությունների գինը պայմանագրային է: Ծառայությունների պայմանները յուրաքանչյուր հաճախորդի համար անհատապես բանակցվում և ամրագրվում են պայմանագրով`  կախված պատվիրվող ծառայությունների տեսակից, դրանք իրականացնելու համար անհրաժեշտ աշխատանքի ծավալից և անհրաժեշտ այլ ծախսումների գումարից:
  • Ներդրումային ծառայություններից օգտվելիս ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ՀԱՃԱԽՈՐԴԸ: Բանկը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ Հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:
  • Հաճախորդը իրավունք ունի հաղորդակցվել Բանկի հետ իր նախընտրած եղանակով՝ փոստային կապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
  • Ամերիաբանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Ներդրումային ծառայությունները մատուցվում են «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխամասում, հասցեն՝ ՀՀ, ք. Երեւան, 0010, Վ. Սարգսյան 2:

Թարմացված է առ 22.07.2021 17:41:48