ԿՊՍ(CSR) | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

ԿՍՊ

Մենք միասին ստեղծում ենք ավելի լավ աշխարհ հանուն հասարակության բարօրության

Մենք պատասխանատու ենք այն աշխարհի համար, որում ապրում ենք: Մենք հավատում ենք, որ հասարակության յուրաքանչյուր անդամ ունի աշխարհն ավելի լավը դարձնելու պատասխանատվության իր բաժինը։ Հզորությունը և ուժը ենթադրում են ավելի մեծ պատասխանատվություն։ Դա պատասխանատվություն է բոլոր հարթություններում՝ սկսած մարդկանց կարիքների ճիշտ գնահատումից մինչև թիրախային լուծումների մշակում, թիմի անդամների մասնագիտական և անձնային աճից և ապահովության զգացումից մինչև մեր շուրջն ապրող ու արարող մարդկանց համար բարենպաստ պայմանների ստեղծում և կյանքի որակի բարելավում։

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ) մեր վերաբերմունքն է, պատասխանատվությունը, հարգանքն ու հոգատարությունը միմյանց, մարդկանց, երկրի ու մոլորակի հանդեպ։ 

ԿՍՊ քաղաքականության ներքո արվող մեր յուրաքանչյուր քայլ ունենում է իր արդյունքը։ Մեր թիմի կողմից տնկված յուրաքանչյուր ծառ ավելի կանաչ Հայաստան ունենալու մեր երազանքն է, սահմանամերձ գյուղի երեխաների համար նվիրաբերված յուրաքանչյուր գիրք՝ ավելի լավ կրթություն ունենալու երազանքը, աղբամանը չնետված յուրաքանչյուր պլաստիկ շիշ՝ ավելի մաքուր մոլորակ ունենալու ցանկությունը, մեր կողմից աջակցություն ստացած յուրաքանչյուր ձեռնարկություն՝ կայուն զարգացող երկիր ունենալու մեր ձգտումը։

mobile-banking-front

Մասնագիտական դասընթացներ

Մենք ակտիվորեն մասնակցում ենք միջազգային և տեղական բազմաթիվ միջոցառումների, դասընթացների և համաժողովների: Անընդհատ սովորում և բացահայտում ենք, քայլում ժամանակին համընթաց, ոգեշնչվում նոր գիտելիքներով և տոնում ենք Ամերիացիների գրանցած հաջողությունները, հպարտանում թիմակիցների ստացած որակավորումներով ու բարձր ցուցանիշներով:

mobile-banking-front

Ուսումնական պրակտիկա

Ամերիաբանկում տարեկան միջինում 100 ուսանող անցնում է ուսումնական պրակտիկա: Մենք գնահատում և կարևորում ենք երիտասարդների ներուժը և հնարավորություն ենք տալիս երիտասարդներին սկսելու իրենց մասնագիտական ուղին մեզ հետ: Յուրաքանչյուր հասարակության շարժիչ ուժը երիտասարդությունն է, որն իմաստավորում է տվյալ երկրի ներկան թարմ ու համարձակ գաղափարներով և կարծրատիպերից ազատ մտածելակերպով:

mobile-banking-front

Բարեկեցիկ կյանք

Յուրաքանչյուր Ամերիացի կարող է օգտվել ֆինանսական ծառայությունների լայն հնարավորություններից արտոնյալ պայմաններով և ապահովել իր ընտանիքի բարեկեցությունն ու հարմարավետությունը: Ամերիաբանկն իր աշխատակիցների կողքին է նրանց կյանքի կարևորագույն իրադարձությունների ժամանակ:

mobile-banking-front

«Մտածի´ր կանաչ»

Այսպես մտածում է յուրաքանչյուր Ամերիացի` կրճատելով ջրի, թղթի սպառումը, խնայելով էներգիան, իրականացնելով աղբի տարանջատում, աշխատանքային առօրյայում օգտագործելով վերամշակվող նյութեր: Դա մեր թիմի պատասխանատու վերաբերմունքն է մեր երկրի ու մեր մոլորակի հանդեպ:

mobile-banking-front

Մատչելի և հարմարավետ միջավայր

Մենք ստեղծում ենք հարմարավետ միջավայր, որպեսզի յուրաքանչյուր Ամերիացի ունենա աշխատելու և ստեղծագործելու անսահման ազատություն: Գունեղ, նորարար լուծումներով և հարմարավետ կահավորված աշխատասենյակներ, Ամերիաբանկի մասնաճյուղերում տեղադրված թեքահարթակներ, մատչելի և անխոչընդոտ միջավայր:

mobile-banking-front

Առողջ ապրելակերպ

Մենք կազմակերպում ենք սպորտային տարբեր միջոցառումներ` յոգայի պարապմունքներ, սպորտային մրցաշարեր` ֆուտբոլ, վոլեյբոլ, շախմատ, բիլիարդ, տրամադրում ենք թիմակիցներին մարզասրահների տարեկան փաթեթներ՝ լավագույն պայմաններով, և շատ ավելին:

Բարեգործություն

Տարիներ շարունակ Ամերիա ընտանիքը մասնակցել է բարեգործական տարբեր ծրագրերի՝ առանց դրանց մասին բարձրաձայնելու, լուռ և ոչ հրապարակային։ Տարիներ շարունակ մենք գումարներ ենք ուղղել երեխաների առողջության վերականգնմանը և տարբեր բժշկական կենտրոնների ապահովել ենք անհրաժեշտ սարքավորումներով՝ այս գործում ակտիվորեն ներգրավելով մեր գործընկերներին և աշխատակիցներին: Այժմ ևս մենք ակտիվ կերպով շարունակում ենք մեր բարեգործական ծրագրերը՝ համագործակցելով մեր գործընկեր բարեգործական հիմնադրամների հետ։


Թարմացված է առ 26.05.2021 10:32:47