Ինչու՞ մեզ հետ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Ամերիացիները տարբեր են` իրենց տեսակով, հետաքրքրություններով և հոբբիներով: Դա մեզ հնարավորություն է տալիս հարցերին մոտենալ տարբեր տեսանկյուններից, սովորել միմյանցից և կիսվել փորձառությամբ: Մեզ մոտ կարևոր և լսելի է յուրաքանչյուրի ձայնը:

Միացիր մեզ

Մենք սպասում ենք քեզ։
mobile-banking-front

Մասնագիտական դասընթացներ

Մենք ակտիվորեն մասնակցում ենք միջազգային և տեղական բազմաթիվ միջոցառումների, դասընթացների և համաժողովների: Անընդհատ սովորում և բացահայտում ենք, քայլում ժամանակին համընթաց, ոգեշնչվում նոր գիտելիքներով և տոնում ենք Ամերիացիների գրանցած հաջողությունները, հպարտանում թիմակիցների ստացած որակավորումներով ու բարձր ցուցանիշներով:

mobile-banking-front

Բարեկեցիկ կյանք

Յուրաքանչյուր Ամերիացի կարող է օգտվել ֆինանսական ծառայությունների լայն հնարավորություններից արտոնյալ պայմաններով և ապահովել իր ընտանիքի բարեկեցությունն ու հարմարավետությունը: Ամերիաբանկն իր աշխատակիցների կողքին է նրանց կյանքի կարևորագույն իրադարձությունների ժամանակ:

mobile-banking-front

Զարգացում և աճ

Ամերիացիների մասնագիտական և անձնային զարգացումն ու հաջողությունները գնահատելու համար մենք ներդրել և տարիներ շարունակ կիրառում ենք աշխատակիցների կատարողականը օբյեկտիվ գնահատելու հատուկ համակարգ:

mobile-banking-front

«Կանաչ» միջավայր

Գունեղ, նորարար լուծումներով և հարմարավետ աշխատասենյակները մեզ հնավորություն են տալիս ստեղծագործելու և կյանքի կոչելու մեր գաղափարները:

mobile-banking-front

Ապահովագրություն

Մենք սիրում ենք ճանապարհորդել, բացահայտել նոր գույներ, երկրներ, ստանալ դրական և վառ լիցքեր և վերադառնալ աշխատանքի` նոր ոգեշնչմամբ, հետաքրքիր գաղափարներով , առույգ և բարձր տրամադրությամբ: Այս նպատակով մեր աշխատակիցներին տրամադրում ենք ճամփորդության և առողջության ապահովագրական փաթեթներ:

mobile-banking-front

Առողջ ապրելակերպ

Մենք առաջնորդվում ենք առողջ ապրելակերպի գաղափարով և այս նպատակով կազմակերպում ենք սպորտային և ինտելեկտուալ տարբեր միջոցառումներ` յոգայի պարապմունքներ, սպորտային խմբեր՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, շախմատ, բիլիարդ, մարզասրահների տարեկան փաթեթներ՝ լավագույն պայմաններով, և շատ ավելին:

Թարմացված է 02.12.2021, 10:37