Բիզնեսին
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Համաձայն «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)` առևտրի և սպասարկման բոլոր կետերը (հետագայում ԱՍԿ), բացառությամբ կրպակների, հաճախորդի ցանկությամբ պարտավոր են ապահովել վճարային քարտերի միջոցով վճարումների ընդունման հնարավորությունը։ 

ՀՀ տարածքում գործունեություն ծավալող «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ առևտրային բանկերը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի բաց օֆերտայի և բանկերի միջև տեղի ունեցած քննարկումների հիման վրա հանձն են առել և նախաձեռնել են համապատասխան մեծածավալ ներդրումներ և աշխատանքներ՝ ԱՍԿ-երին պատկանող ՀԴՄ սարքերի միջոցով անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգի ակտիվացման նպատակով։ 


Առևտրի և սպասարկման կետերի կողմից Pos ծառայության ակտիվացման դիմումների առցանց ընդունումը արդեն հասանելի է Պետական եկամուտների կոմիտեի/այսուհետ՝ ՊԵԿ/ «File Online» համակարգի համապատասխան տիրույթում, որի վերաբերյալ ԱՍԿ-երը ՊԵԿ-ից ստացել են համապատասխան ծանուցում:  

Հավելենք, որ ՊԵԿ-ը տարածել է հայտարարություն օրենքի շրջանակում պարզեցված վարչարարություն իրականացնելու վերաբերյալ:

Մանրամասների համար `  այստեղ

Մուտքագրեք Ձեր ՀՎՀՀ-ն և իմացեք, թե որ բանկն է իրականացնելու POS տերմինալների տրամադրումն ու սպասարկումը: