Ֆինանսավորման գործիքներ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

letter-of-credit illustration

#ԲանկայինԵրաշխիք

Բանկային երաշխիք

Երաշխիքը պարտավորությունների կատարման ապահովման տարածված միջոցներից մեկն է։ Մենք կանգնում ենք քո կողքին, որպեսզի քո բիզնեսը դառնա ավելի մրցունակ, ստանա մրցակցային առավելություններ և հնարավորություններ: Առաջարկում ենք քեզ բանկային երաշխիք, որով հանդես ենք գալու որպես քո պարտավորությունների կատարման երաշխավոր:

document illustration

#Ակրեդիտիվ

Ակրեդիտիվ

Ակրեդիտիվը միջազգային առևտրի մեջ շատ հայտնի և լայնորեն կիրառվող վճարային գործիք է, որի դեպքում բանկը ստանձնում է ապրանքի կամ ծառայության դիմաց վճարելու գրավոր պարտավորություն։

Այլ գործիքներ

terms icon
Ինկասո

Ինկասո ծառայությունը նախատեսված է արտահանմամբ զբաղվող կազմակերպությունների համար։ Արտասահմանյան գոծընկերների հետ աշխատանքը պարունակում է որոշակի ռիսկեր՝ հատկապես կապած վճարման իրականացման հետ։

Account icon
Ֆակտորինգ

Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ֆակտորինգային ծառայություններ։ Ֆակտորինգը բանկային ծառայություն է, որը կօգնի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպություններին վաճառած ապրանքի կամ մատուցած ծառայության դիմաց վճարվելիք գումարի /դրամական պահանջի/ ստացման իրավունքը որոշակի վճարի դիմաց փոխանցել բանկին։

special term icon
Գնման պատվերի պայմանագրի ֆինանսավորում

Այս վարկատեսակը նախատեսված է բոլոր այն դեպքերի համար, երբ Ձեր կազմակերպությունն ունի պատվերի իրականացման պայմանագիր, սակայն չունի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տվյալ պատվերն իրականացնելու, ինչպես նաև` գրավադրման ենթակա անհրաժեշտ գույք վարկ ստանալու համար: Ֆինանսավորման այս տարբերակից օգտվելու համար հիմնական ապահովման միջոց է հանդիսանում Ձեր ընկերության կողմից կնքված մատակարարման պայմանագիրը:

Обновлено 22.07.2021 15:51:36