Յուրաքանչյուր բիզնես ունի իր առանձնահատկություններն ու պահանջները, կարիքներն ու մոտեցումները: Եթե Դուք փնտրում եք Ձեր բիզնես նպատակներին համապատասխանող գեղեցիկ և արդյունավետ լուծումներ, ապա այս հարցում կարող եք ապավինել մեր աջակցությանը: Մենք առաջարկում ենք Ձեր կարիքներին համապատասխանող անհատականացված ծառայություններ, որոնք կարող են դառնալ Ձեր բիզնեսի զարգացման և առաջընթացի բանալին:
Ձեր ընկերության ֆինանսական միջոցների կառավարումը սկսվում է բանկային հաշիվ բացելուց։ Մեզ մոտ կարող են հաշիվ բացել թե՛ Հայաստանում, թե՛ այլ պետություններում ստեղծված/հիմնադրված.
- իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող միավորումները,
- միջազգային կազմակերպությունները,
- կազմակերպությունների մասնաճյուղերը և/կամ ներկայացուցչությունները,
- իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումները,
- տարատեսակ կարգավիճակ ունեցող կազմակերպությունները: