Կորպորատիվ ֆինանսներ | Ներդրումային Գործարքներ | Ameriabank
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Դուք շրջապատված եք մեր ուշադրությամբ յուրաքանչյուր նոր նպատակ իրագործելիս։

Փայատիրական և պարտքային ֆինանսավորման ներգրավման ծառայությունների փաթեթի ներքո մենք կկատարենք.

  • հնարավոր վարկատուների/ներդրողների փնտրում1,
  • սեփական կապիտալ/պարտավորություններ համակցության ամենաարդյունավետ տարբերակի առաջարկ,
  • ծրագրի վերլուծություն և անհրաժեշտ շնորհանդեսային փաստաթղթերի պատրաստում,
  • բիզնեսի գնահատման աշխատանքներ,
  • ֆինանսական և իրավաբանական ստուգումների աջակցություն, գործարքի իրականացման համար անհրաժեշտ իրավաբանական ծառայություներ,
  • գործարքի կառուցվածքի մշակում և օժանդակություն պայմանագրային փատաթղթերի (գործարքի հիմնական պայմանների համաձայնագիր, վարկային պայմանագիր, առքուվաճառքի պայմանագիր և այլն) ձևակերպման գործընթացում:


1 Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկացող միջազգային ներդրող/վարկատուների ընդարձակ տվյալների շտեմարանի առկայության շնորհիվ:

  • Ներդրումային ծառայություններից օգտվելիս ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ՀԱՃԱԽՈՐԴԸ: Բանկը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ Հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:
  • Հաճախորդը իրավունք ունի հաղորդակցվել Բանկի հետ իր նախընտրած եղանակով՝ փոստային կապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
  • Ամերիաբանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Ներդրումային ծառայությունները մատուցվում են «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխամասում, հասցեն՝ ՀՀ, ք. Երեւան, 0010, Վ. Սարգսյան 2:

Թարմացված է առ 22.07.2021 17:42:51