Էթիկայի կանոններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

«Ամերիաբանկ» ՓԲԸ թիմում առավելագույնս կարևորվում և մեծ դեր ու նշանակություն է տրվում աշխատանքային էթիկայի կանոնների պահպանմանն ու զարգացմանը:

Յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է իր գործողություններում և մասնագիտական պարտականությունները կատարելիս և՛ գործընկերների, և՛ հաճախորդների հետ շփման ընթացքում հետևողական լինել արտաքին տեսքի, գործարար ոճի, խոսելաոճի, վարվելաձևի կանոնների պահպանմանը՝ համաձայն Բանկում ընդունված աշխատանքային էթիկայի կանոնների:

  • Ընդունելի է զուսպ, օրինակելի, հարգալից և բարեհամբույր վերաբերմունքը բանավոր և գրավոր շփումներում:
  • Պետք է բացառել անհարգալից վերաբերմունքի դրսևորումն անկախ զբաղեցրած պաշտոնից, ինչպես նաև, թույլ չտալ այնպիսի իրավիճակների առաջացումը, որոնք կարող են վնասել Բանկի գործարար համբավը:
  • Հատկապես նորանշանակ կամ հաճախորդների հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատողների համար պարբերաբար իրականացվում են վերապատրաստումներ՝ վերջիններիս աշխատանքային էթիկայի կանոններին առավելագույնս իրազեկելու և Բանկում գործարար էթիկայի բարձր մակարդակի պահպանումն ապահովելու նպատակով:
  • Աշխատանքային էթիկայի կանոնների կոպիտ խախտման դեպքում աշխատողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր՝ համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի և ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջների:

Ամերիաբանկ ՓԲԸ էթիկայի կանոններ

Թարմացված է 02.12.2021, 10:37