Գործընկեր կազմակերպության բանկային տվյալների (ներառյալ swift կոդի), գործունեության վայրի կամ այլ էական տվյալների փոփոխության վերաբերյալ էլեկտրոնային փոստով, հեռախոսով կամ այլ եղանակով ծանուցում ստանալու դեպքում, անհրաժեշտ է վերստուգել այդ տվյալներն այլընտրանքային կոմունիկացիոն եղանակով:
Հիշե'ք, որ տվյալների վերստուգումը չպետք է իրականացվի այն եղանակով, ինչ եղանակով ստացել եք փոփոխության մասին տեղեկատվությունը:
Խորհուրդ ենք տալիս տվյալների վերստուգումն իրականացնել.
- Անձամբ` մատակարարի հետ ճշտելով:
- Զանգահարելով գործընկեր կազմակերպությունում վստահելի այլընտրանքային հեռախոսահամարով:
- Գրելով այլընտրանքային էլեկտրոնային փոստի հասցեով, որը համոզված եք` պատկանում է կազմակերպութունում աշխատող վստահելի որևէ անձի:
- Կապ հաստատելով հասանելի այլ կոմունիկացիոն միջոցներով, օրինակ, ֆաքսով:
Եթե վերստուգումից հետո, այնուամենայնիվ, ունեք կասկածներ, մի' իրականացրեք տվյալ կազմակերպությանն ուղղված փոխանցումը:
Այս հղումով Ձեզ ենք ներկայացնում աշխարհում տարածված այն կիբերհանցագործությունների տեսակներն ու նկարագրերը, որոնց միջոցով կեղծվում են կազմակերպությունների բանկային տվյալներն ու իրականացվում են զեղծարարություններ: