Տերմինալային հաշվեհամարները կարող եք համալրել ա) առցանց՝ Ինտերնետ-բանկ համակարգով՝ միջազգային փոխանցում կատարելով Ձեր տերմինալային հաշվեհամարին, բ) այցելելով Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ, գ) այլ բանկում Ձեր անունով ունեցած հաշվից փոխանցելով Ձեր տերմինալային հաշվին:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Տերմինալային հաշվին յուրաքանչյուր համալրումը անկախ մուտքագրվող գումարի մեծությունից կարժենա 6 ԱՄՆ դոլար, իսկ ելքագրումը յուրաքանչյուր ամիս առաջին անգամ անվճար, այնուհետ ամեն հաջորդող փոխանցման արժեքը` 10 ԱՄՆ դոլար, որը չի ներառում միջնորդ բանկերի միջազգային փոխանցումների սակագները: