Լայն հնարավորություններ պոտենցիալ թողարկողների համար
Բաղկացած լինելով գիտակ և փորձառու մասնագետներից՝ Կապիտալի շուկաների բաժնի մեր անձնակազմը տրամադրում է ծառայությունների լայն ընտրանի և տարբեր գործարքների վերաբերյալ խորհրդատվություն, այդ թվում`
- նախքան առաջնային տեղաբաշխումը համապատասխանության ստուգում և առաջնային տեղաբաշխման խորհրդատվություն,- կորպորատիվ կառավարման խորհրդատվություն և ԿԲ պահանջների համաձայն հաշվետվությունների կազմման աջակցություն,- ազդագրի մշակման և գրանցման ներկայացման աջակցություն,- արժեթղթերի տեղաբաշխման ծառայություններ,- արժեթղթերի շուկայի ստեղծում:
Ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելիս մենք հաշվի ենք առնում կորպորատիվ հաճախորդների բոլոր պահանջները` առաջարկելով կապիտալի շուկաների գծով այնպիսի լուծումներ, որոնք լավագույնս համապատասխանում են հաճախորդների կարիքներին:
Մեր կողմից հաջողությամբ իրականացված գործարքներ:
Մեր կապիտալի շուկաների բաժինն առանցքային դեր է ունեցել տեղական ֆինանսական շուկայում տեղի ունեցած բոլոր նորարարական նախաձեռնություններում՝ դեռևս 2008 թ-ին կազմակերպելով կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում՝ մինչ այդ Հայաստանում նախադեպը չունեցած աճուրդի միջոցով:
Պարտքային և փայատիրական կապիտալի շուկաներին առնչվող մեր ծառայությունների սակագները պայմանական բնույթ ունեն: Ընդհանուր առմամբ, դրանք հաշվարկվում են՝ հիմք ընդունելով փաստացի ծախսված ժամանակը և ռեսուրսները: Արժեթղթերի տեղաբաշխման ծառայության դեպքում նաև կիրառվում է տեղաբաշխման վճար, որը հաշվարկվում է որպես տոկոս տեղաբաշխված պարտատոմսերից:
Ներդրումային ծառայությունները մատուցվում են «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխամասում, հասցեն՝ ՀՀ, ք. Երեւան, 0010, Վ. Սարգսյան 2:
Շահերի բախման քաղաքականություն
Թարմացված է առ 04.05.2021 16:09:07