Ուշադրություն
Էսքրոու հաշվով գործառնության սակագները կարող են փոփոխվել՝ անկի իրավասու մարմնի որոշմամբ: Հաստատված սակագների մասին հաճախորդը տեղեկացվում է որոշման կայացմանը հաջորդող աշխատանքային օրը. հաշվարկման և վճարման կարգը սահմանվում են պայմանագրով:
Էսքրոու հաշվին մուտքագրվող գումարի առավելագույն չափը, ժամկետն ու արժույթը որոշվում են՝ ամաձայն կողմերի միջև կնքված համապատասխան պայմանագրի պայմանների։ Միևնույն ժամանակ Էսքրոու հաշվով գործառնության արժույթ կարող են հանդիսանալ միայն Բանկի կողմից ընթացիկ հաշիվների բացման համար թույլատրելի արժույթի տեսակները:
Էսքրոու հաշվով գործառնությունները կատարվում են ՀՀ գործող օրենսդրության, այդ թվում` Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին ՀՀ օրենքի պահանջների պահպանմամբ։
Էսքրոու հաշվով ապահովվող գործարքի բնույթից ելնելով՝ մինչև էսքրոու հաշվի պայմանագրի կնքումը կողմերից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր:
Էսքրոու հաշվի պայմանագրի կնքման պահին գործարքի կողմերից առնվազն մեկը պետք է հանդիսանա Ամերիաբանկի հաշվետեր:
Էսքրոու հաշվում առկա միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց, բացառությամբ հետևյալ դեպքերի, եթե.
1) հատուկ բանկային հաշվի պայմանագրով հաճախորդ հանդիսացող անձի պարտավորությունները կապված են համապատասխան կողմերի միջև կնքված պայմանագրից բխող պարտավորությունների հետ,
2) այդ միջոցները հատուկ բանկային հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար բանկի կողմից հաճախորդին վճարված տոկոսներից ձևավորված միջոցներ են, բացառությամբ նոտարի կամ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ դեպքերի,
3) այդ միջոցները Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190 հոդվածի 5-րդ կետով նախատեսված գույք են,
4) էսքրոու հաշվի պայմանագրի կնքման օրվանից անցել է 30 և ավելի օր, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: