[1] Ծառայությունը գործում է Երևան քաղաքի Բանկի մասնաճյուղերում քարտ պատվիրելիս, ընդ որում պատվիրված քարտերը տրամադրվում են միայն Բանկի Կամար մասնաճյուղի կողմից: Եթե Հաճախորդը քարտի պատվիրման հայտը ներկայացրել է տվյալ աշխատանքային օրվա մինչ ժամը 16:00-ն, ապա քարտը տրամադրվում է նույն աշխատանքային օրը, իսկ եթե ժամը 16:00-ից հետո, ապա քարտը տրամադրվում է հաջորդ աշխատանքային օրը:
[2] «Ամերիաբանկ» ՓԲԸ սակագներ իրավաբանական անձ հաճախորդների համար» (12CIB/11RBD PL 72-01-02), ընդունվել է Բանկի Տնօրինության 20.05.2015թ. թիվ 03/11/15 որոշմամբ: Հղումը` https://ameriabank.am/useful-links
[3] Միջնորդավճարը գանձվում է քարտի պատվիրման պահին և չի կիրառվում երրորդ անձի անունով բացված քարտերի տրամադրման դեպքում, եթե երրորդ անձը հայտի ներկայացման պահին չի գտնվում Բանկում, ինչպես նաև, երբ քարտը պատվիրվել է մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրման պայմանով, որի պարագայում կիրառվում է միայն տվյալ ծառայության սակագինը։
Հաճախորդների առանձին խմբերի համար կարող են սահմանվել պլաստիկ քարտերի սպասարկման հատուկ սակագներ: Այդ խմբերի նկատմամբ սույն սակագները կիրառվում են, եթե հատուկ սակագներով այլ բան նախատեսված չէ:
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼՈՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ։