Ձեր ընկերության ֆինանսական միջոցների կառավարումը սկսվում է բանկային հաշիվ բացելուց։ Մենք առաջարկում ենք Ձեզ օգտվել անհատականացված, Ձեր բիզնեսի պահանջներին և կարիքներին համապատասխանող լուծումներից ու ծառայություններից: Արագ զարգացող թվային աշխարհում մեզ համար ամենակարևոր արժեքը Դուք եք և Ձեր բարօրությունը: Ցանկացած լուծում, ցանկացած ծառայություն և առաջարկ առաջին հերթին նպատակ ունի բավարարելու Ձեր բիզնեսի կարիքները և համապատասխանելու Ձեր նպատակներին: Մենք Ձեր կողքին ենք, որպեսզի բիզնեսի զարգացման և վերելքի ընթացքում առաջարկենք անհրաժեշտ նորարարական ծառայություններ, անհատականացված լուծումներ, անվտանգություն և ապահովություն, որոնք կօգնեն ապահովել Ձեր կազմակերպության սահուն գործունեությունն ու զարգացումը:
Մեզ մոտ կարող են հաշիվ բացել թե՛ Հայաստանում, թե՛ այլ պետություններում ստեղծված/հիմնադրված.
- անհատ ձեռներեցները,
- իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող միավորումները,
- միջազգային կազմակերպությունները,
- կազմակերպությունների մասնաճյուղերը և/կամ ներկայացուցչությունները,
- իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումները,
- տարատեսակ կարգավիճակ ունեցող կազմակերպությունները: