1. Հաճախորդի կողմից ներկայացվող փաստաթղթեր և տեղեկություններ.
- Անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ,
- Հանրային ծառայությունների համարանիշ,
- Պետական միասնական գրանցամատյանից քաղվածք (նոտարի դեպքում կիրառելի չէ),
- Հարկ վճարողի հաշվառման համարը (չի պահանջվում, եթե ներառված է Պետական միասնական գրանցամատյանի քաղվածքում),
- Հաշվով գործարքներ կատարելու իրավասություն ունեցող անձանց դեպքում՝ անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթեր,
- Նոտարի դեպքում՝ նաև նոտարի ծառայողական վկայական և (կամ) նշանակման հրաման:
Բանկի կողմից տրամադրվող ձևանմուշով լրացվող փաստաթղթեր
- Հայտ-պայմանագիր (կամ պայմանագիր),
- Հաճախորդի վերաբերյալ տեղեկատվության ձև, Բանկի և հաճախորդի միջև հաղորդակցման հանձնարարական (առաջին անգամ Բանկ դիմելիս),
- Հաշվով գործարքներ կատարելու հրահանգ՝ ստորագրությունների և կնիքի նմուշներով:
2. Ոչ ՀՀ քաղաքացի անհատ ձեռներեցի դեպքում նաև
- Կոմունալ վճարման անդորրագիր, բնակության վայրից տեղեկանք կամ համարժեք այլ փաստաթուղթ, որտեղ արտացոլված է ֆիզիկական անձի գրանցման/ փաստացի բնակության հասցեն։
Լրացուցիչ տեղեկատվություն - Այլ բանկում հաշիվ ունենալու դեպքում՝ հաշվից քաղվածքներ (նվազագույնը 1 տարվա կտրվածքով),
- Ֆիզիկական անձի ներկա աշխատավայրից տրված տեղեկանք,
- Առկայության դեպքում` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և/կամ բիզնես գործունեությունը հավաստող փաստաթղթեր:
|
3. Ռեզիդենտ իրավաբանական անձի, օտարերկրյա իրավաբանական անձի՝ ՀՀ տարածքում գրանցված առանձնացված ստորաբաժանման համար
|
Հաճախորդի կողմից ներկայացվող փաստաթղթեր և տեղեկություններ
- Կանոնադրություն, իսկ օտարերկրյա իրավաբանական անձի՝ ՀՀ տարածքում գրանցված առանձնացված ստորաբաժանման դեպքում նաև օտարերկրյա իրավաբանական անձի կանոնադրություն կամ դրան փոխարինող փաստաթուղթ և օտարերկրյա իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կողմից առանձնացված ստորաբաժանման ղեկավարին տրված լիազորագիր (վերջինս չի պահանջվում, եթե առանձնացված ստորաբաժանման ղեկավարը օտարերկրյա իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարն է),
- Պետական միասնական գրանցամատյանից քաղվածք, ներառյալ՝ գործադիր մարմնի ղեկավար(ներ)ի վերաբերյալ տեղեկատվությունը,
- Հարկ վճարողի հաշվառման համարը (չի պահանջվում, եթե ներառված է Պետական միասնական գրանցամատյանի քաղվածքում),
- Գործադիր մարմնի ղեկավար(ներ)ի և հաշվով գործարքներ կատարելու իրավասություն ունեցող անձանց՝ անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթեր,
- Իրավասու մարմնի (ռեեստրավարի կամ գրանցող այլ մարմնի) կողմից տրամադրված տեղեկություններ 10 և ավել տոկոս ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի, բաժնեմասերի, փայերի տիրապետող բաժնետերերի, մասնակիցների մասին (եթե նման տեղեկություններ առկա չեն հիմնադիր փաստաթղթերում), ներառյալ՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենները: Բաց բաժնետիրական ընկերությունների դեպքում սույն կետում նշված տեղեկությունները չեն պահանջվում, եթե ներկայացվում է կարգավորվող բորսայում ցուցակված լինելու մասին տեղեկատվություն,
- Իրական շահառու(ներ)ի անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի պատճենը։
Բանկի կողմից տրամադրվող ձևանմուշով լրացվող փաստաթղթեր
- Հայտ-պայմանագիր (կամ պայմանագիր),
- Հաճախորդի վերաբերյալ տեղեկատվության ձև, Բանկի և հաճախորդի միջև հաղորդակցման հանձնարարական (առաջին անգամ Բանկ դիմելիս),
- Հաշվով գործարքներ կատարելու համար հրահանգ՝ ստորագրությունների և կնիքի նմուշներով:
|
4. Հիմնադրամի, հասարակական կազմակերպության, ասոցիացիայի համար
|
Հաճախորդի կողմից ներկայացվող փաստաթղթեր և տեղեկություններ
- Կանոնադրություն,
- Պետական միասնական գրանցամատյանից քաղվածք, ներառյալ՝ գործադիր մարմնի ղեկավար(ներ)ի վերաբերյալ տեղեկատվությունը,
- Հարկ վճարողի հաշվառման համարը (չի պահանջվում, եթե ներառված է Պետական միասնական գրանցամատյանի քաղվածքում),
- Գործադիր մարմնի ղեկավար(ներ)ի և հաշվով գործարքներ կատարելու իրավասություն ունեցող անձանց՝ անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթեր,
- Հիմնադրման մասին որոշումը/արձանագրությունը (չի պահանջվում, եթե հիմնադիրների մասին տեղեկությունները ներառված են կանոնադրությունում),
- Տեղեկություններ (ներառյալ անձը հաստատող փաստաթղթի պատճենները) բարձրագույն կառավարման մարմնի կազմի մասին (եթե նման տեղեկություններ առկա չեն հիմնադիր փաստաթղթերում), որը կարող է լինել արձանագրության, որոշման կամ հայտարարության տեսքով,
- Իրական շահառու(ներ)ի անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի պատճենը։
Բանկի կողմից տրամադրվող ձևանմուշով լրացվող փաստաթղթեր
- Հայտ-պայմանագիր (կամ պայմանագիր),
- Հաճախորդի վերաբերյալ տեղեկատվության ձև, Բանկի և հաճախորդի միջև հաղորդակցման հանձնարարական (առաջին անգամ Բանկ դիմելիս),
- Հաշվով գործարքներ կատարելու համար հրահանգ՝ ստորագրությունների և կնիքի նմուշներով:
|
5. Պետական (համայնքային) կառավարչական հիմնարկի, ՊՈԱԿ-ի համար
|
Հաճախորդի կողմից ներկայացվող փաստաթղթեր և տեղեկություններ
- Կանոնադրություն,
- Ստեղծման մասին հիմնադրի որոշումը,
- Պետական միասնական գրանցամատյանից քաղվածք, ներառյալ՝ գործադիր մարմնի ղեկավար(ներ)ի վերաբերյալ տեղեկատվությունը,
- Կանոնադրությամբ սահմանված դեպքերում՝ հիմնադրի կամ համապատասխան իրավասու մարմնի համաձայնությունը հաշիվ բացելու վերաբերյալ,
- Հարկ վճարողի հաշվառման համարը (չի պահանջվում, եթե ներառված է Պետական միասնական գրանցամատյանի քաղվածքում),
- Գործադիր մարմնի ղեկավար(ներ)ի և հաշվով գործարքներ կատարելու իրավասություն ունեցող անձանց՝ անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթեր,
- Իրական շահառու(ներ)ի անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի պատճենը։
Բանկի կողմից տրամադրվող ձևանմուշով լրացվող փաստաթղթեր
- Հայտ-պայմանագիր (կամ պայմանագիր),
- Հաճախորդի վերաբերյալ տեղեկատվության ձև, Բանկի և հաճախորդի միջև հաղորդակցման հանձնարարականը (առաջին անգամ Բանկ դիմելիս),
- Հաշվով գործարքներ կատարելու համար հրահանգ (կանոնադրությամբ սահմանված դեպքերում հաստատվում է հիմնադրի կամ համապատասխան իրավասու մարմնի կողմից)՝ ստորագրությունների և կնիքի նմուշներով:
|
6. Սնանկության հատուկ հաշիվ բացելու համար (ի լրումն իրավաբանական անձի համար պահանջվող փաստաթղթերի)
|
Հաճախորդի կողմից ներկայացվող փաստաթղթեր և տեղեկություններ
- Սնանկ ճանաչելու մասին դատարանի որոշում,
- Սնանկության կառավարիչ նշանակելու մասին դատարանի որոշում,
- Սնանկության կառավարչի և հաշվով գործարքներ կատարելու իրավասություն ունեցող անձանց՝ անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթեր։
Բանկի կողմից տրամադրվող ձևանմուշով լրացվող փաստաթղթեր
- Հայտ-պայմանագիր,
- Հաճախորդի վերաբերյալ տեղեկատվության ձև, Բանկի և հաճախորդի միջև հաղորդակցման հանձնարարական (առաջին անգամ Բանկ դիմելիս),
- Հաշվով գործարքներ կատարելու համար հրահանգ՝ Սնանկության կառավարչի և հաշվով գործարքներ կատարելու իրավասություն ունեցող անձանց ստորագրությունների և Սնանկության կառավարչի կնիքի նմուշներով: Հրահանգը ենթակա է վավերացման պետական իրավասու մարմնի կողմից:
|
7. Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի համար
|
Հաճախորդի կողմից ներկայացվող փաստաթղթեր և տեղեկություններ
- Կանոնադրություն կամ կանոնադրությանը փոխարինող փաստաթուղթ,
- Գրանցման վերաբերյալ փաստաթուղթ՝ տրված տվյալ երկրի իրավասու մարմնի կողմից,
- Իրավասու մարմնի որոշում(ներ)ը կամ լիազորագիրը (լիազորագրերը) հաշվով գործարքներ կատարելու համար (չի պահանջվում, եթե հաշվով գործարքներ կատարելու է հիմնադիր փաստաթղթերով լիազորված ղեկավար անձը),
- Գործադիր մարմնի ղեկավար(ներ)ի և հաշվով գործարքներ կատարելու իրավասություն ունեցող անձանց՝ անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթեր,
- Գրանցող գործակալի կողմից թողարկված վկայագիր` գործադիր մարմնի ղեկավար(ներ)ի,
10 և ավել տոկոս ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի, բաժնեմասերի, փայերի տիրապետող բաժնետերերի մասին կամ «ընկերության կարգավիճակի և/կամ ղեկավար անձանց մասին վկայագիր» (Certificate of Incumbency / Certificate of Good Standing / Limited Partnership Statement (LP 6)), որը պարունակում է նշված տեղեկատվությունը (առավելագույնը 3 ամսվա վաղեմության),
- 10 և ավել տոկոս ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի, բաժնեմասերի, փայերի տիրապետող անձանց և իրական շահառուների նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի (ֆիզիկական անձանց՝ անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ, իրավաբանական անձանց՝ կանոնադրություն կամ դրան փոխարինող փաստաթուղթ և գրանցման վերաբերյալ իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ) պատճենները,
- Բաժնետերերի/ փայատերերի/ մասնակիցների` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցության վերաբերյալ վկայագրերը կամ համարժեք այլ փաստաթղթերը` գրանցման երկրի օրենսդրությամբ սահմանված լինելու պարագայում,
- Գործունեության տեսակի համար օրենսդրությամբ պահանջվող լիցենզիաների պատճենները` կիրառելի լինելու պարագայում,
- Իրավասու մարմնի կողմից հաստատված կազմակերպական կառուցվածքը կամ համարժեք այլ փաստաթուղթ` գրանցման երկրի օրենսդրությամբ սահմանված լինելու պարագայում,
- Անվանական բաժնետիրոջ կողմից թողարկված վստահության հայտարարագիր (Trust declaration) առկայության պարագայում:
- Իրական շահառուների և լիազորված անձանց (առկայության պարագայում) ինքնակենսագրականները (CV-ները),
- Գործունեության մանրամասն նկարագիր (ցանկալի է գործարար ծրագիր), տեղեկատվություն նախատեսվող գործունեության, այդ թվում` նախագծերի վերաբերյալ։
Լրացուցիչ տեղեկատվություն
- Փաստացի գործունեության վայրի նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթուղթ (օրինակ՝ սեփականության իրավունքի վկայական, վարձակալության պայմանագիր, կոմունալ վճարման անդորրագրեր և այլն),
- Այլ բանկում հաշիվ ունենալու դեպքում՝ հաշվի քաղվածքները (նվազագույնը 1 տարվա կտրվածքով),
- Պետական տուրքերի կամ հարկերի վճարման անդորրագրեր կամ այլ վճարային փաստաթղթեր (վավերացում չի պահանջվում),
- Կոմունալ վճարման անդորրագրեր կամ այլ փաստաթղթեր, որտեղ արտացոլված է գործադիր մարմնի ղեկավարների, ֆիզիկական անձ հանդիսացող մասնակիցների, առկայության պարագայում` լիազորված անձանց և իրական շահառուների գրանցման հասցեները,
- Բանկային հաշիվներ ունենալու վերաբերյալ տեղեկանքներ (Reference letters)` տրված այն բանկերի կողմից, որտեղ գործադիր մարմնի ղեկավարները, ֆիզիկական անձ հանդիսացող մասնակիցները, լիազորված անձինք և/կամ իրական շահառուներն ունեն բացված բանկային հաշիվներ,
- Ընկերության ֆինանսական հաշվետվությունները (նվազագույնը վերջին մեկ տարվա կտրվածքով, ինչպես նաև ամենավերջին ժամանակաշրջանի առկա ֆինանսական հաշվետվությունները),
- Անկախ աուդիտորի եզրակացությունը (նվազագույնը վերջին մեկ տարվա կտրվածքով),
- Հիմնական գործընկերների ցանկը,
- Տեղեկատվություն նախատեսվող գործարքների վերաբերյալ,
- Աշխատակիցների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները (ըստ պահանջի):
Բանկի կողմից տրամադրվող ձևանմուշով լրացվող փաստաթղթեր
- Հայտ-պայմանագիր (կամ պայմանագիր),
- Հաճախորդի վերաբերյալ տեղեկատվության ձև, Բանկի և հաճախորդի միջև հաղորդակցման հանձնարարական (առաջին անգամ Բանկ դիմելիս),
- Հաշվով գործարքներ կատարելու համար հրահանգ՝ ստորագրությունների և կնիքի նմուշներով,
- իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվության ձև:
|
8. Հայաստանում օտարերկրյա պետության դեսպանության և hյուպատոսության համար
|
Հաճախորդի կողմից ներկայացվող փաստաթղթեր և տեղեկություններ
- ՀՀ-ում հավատարմագրված լինելու վերաբերյալ փաստաթուղթ,
- Դեսպանի կամ հյուպատոսի նշանակման վերաբերյալ իրավասու մարմնի որոշումը (եթե դեսպանի կամ հյուպատոսի վերաբերյալ տվյալները նշված չեն ՀՀ-ում հավատարմագրված լինելու վերաբերյալ փաստաթղթում),
- Դեսպանի կամ հյուպատոսի և հաշվով գործարքներ կատարելու իրավասություն ունեցող անձանց դեպքում՝ անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթեր: