Առարկայազուրկ մետաղական հաշիվներ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Առարկայազուրկ մետաղական հաշիվներ

750 մլն ՀՀ դրամից ավել տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար

Ցանկացած ծառայություն մշակելիս մենք հաշվի ենք առնում Ձեր պահանջներն ու կարիքները: Մեր բոլոր լուծումների կենտրոնում հաճախորդն է, նրա անվտանգությունն ու ապահովությունը և նրա նպատակները: Մենք միշտ Ձեր կողքին ենք՝ ապահովելու Ձեր բիզնեսի նոր նախաձեռնությունների և ծրագրերի բարեհաջող ընթացքն ու լավագույն արդյունքը:

Գնահատելով Ձեր կարիքներն ու պահանջները՝ մենք առաջարկում ենք դրամական միջոցների պահպանման այլընտրանքային տարբերակ։ Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվներ ծառայության շնորհիվ Դուք կարող եք չպահել Ձեր դրամական միջոցները տարբեր արժույթներով և ապահովագրել դրանք արժութային ռիսկերից։

Առարկայազուրկ մետաղական հաշիվը բացվում և վարվում է անկանխիկ ոսկու հաշվառման և անկանխիկ ոսկով գործարքների կնքման նպատակով՝ նշելով միայն ոսկու հարգը և կշիռը՝ առանց ոսկու այլ անհատական տվյալների։

Հաշվի այս տեսակը հնարավորություն է տալիս Ձեզ օգտվելու մի շարք առավելություններից.

  • միջազգային շուկայում ոսկու արժեքի բարձրացման շնորհիվ գումար վաստակելու հնարավորություն,
  • արժույթի փոխարժեքների տատանման ազդեցության նվազեցում,
  • ապահովություն առկա զեղծարարություններից ոսկին ֆիզիկապես գնելու դեպքում,
  • ժամանակի տնտեսում ոսկով առքուվաճառք իրականացնելիս,
  • ոսկու կորստի կամ վնասման հնարավոր ռիսկերի բացակայություն,
  • իրացվելիության բարձր մակարդակ ցանկացած ժամանակ տվյալ պահին գործող փոխարժեքով ոսկին Բանկին վաճառելու շնորհիվ,
  • ներդրումներ՝ առանց ժամկետային և գումարային սահմանափակումների:

Առարկայազուրկ մետաղական հաշվի մնացորդը կարող է վերածվել ցանկացած արժույթի մեզ մոտ գործող փոխարժեքով և անկանխիկ եղանակով։

Ինչպե՞ս ձեռք բերել ոսկի մետաղական հաշիվների համար:

Այս հաշվին ոսկու մուտքագրումն իրականացվում է Բանկից անկանխիկ ոսկի գնելով, ինչպես նաև Ձեր կամ երրորդ անձի մետաղական հաշվից անկանխիկ փոխանցման միջոցով:

Ինչպե՞ս կարող եք ոսկին ելքագրել Ձեր հաշվից։

Ոսկու ելքագրումը Ձեր հաշվից ենթադրում է հաշվին այդ պահին առկա անկանխիկ ոսկին Բանկին վաճառելու, ինչպես նաև Ձեր կամ երրորդ անձանց անկանխիկ ոսկու հաշվին փոխանցելու միջոցով։ Ի դեպ, վաճառքը Բանկին կատարվում է Բանկի կողմից սահմանված գնանշման համաձայն։ Բանկի կողմից սահմանվում են 1 գրամ անկանխիկ ոսկու առք և վաճառքի փոխարժեքներ, որոնք հիմք են ընդունվում հաշվով իրականացվող գործարքներ իրականացնելիս:

Ինչպե՞ս պետք է ոսկի մուտքագրել հաշվին։

Առարկայազուրկ մետաղական հաշիվներով գործառնությունները չեն ենթադրում ոսկու մուտքագրում և ելքագրում:
Ոսկու անկանխիկ առքուվաճառքը կատարվում է Ձեր գործարքի էական պայմաններ /գինը, կատարման ժամկետը և կշիռը/ պարունակող համապատասխան հայտի հիման վրա:
Առարկայազուրկ մետաղական հաշվով իրականացվող ներբանկային փոխանցումներն իրականացվում են անվճար, իսկ դեպի ՀՀ այլ բանկեր և արտերկիր փոխանցումների համար սահմանված են պայմանագրային սակագներ:

Հաշիվների մասին ամբողջական տեղեկություն կարող եք ստանալ այստեղ:

Թարմացված է առ 22.07.2021 14:54:03