Միևնույն անհատական պահատուփից կարելի է օգտվել համատեղ: Այս դեպքում համատեղ համաձայնությամբ հայտ-պայմանագրում սահմանում են պահատուփի տնօրինման կարգը, համաձայն որի հնարավոր է, որ`
ա/ պահատուփը տնօրինում են հայտ-պայմանագիրը ստորագրած հաճախորդներից յուրաքանչյուրը առանձին-առանձին՝ առանց որևէ սահմանափակման: Այս դեպքում հաճախորդներից յուրաքանչյուրն առանձին իրավունք ունի կատարելու պահատուփի հետ կապված ցանկացած գործողություն, ներառյալ` հայտ-պայմանագրով ընտրված պայմանների հետագա փոփոխությունները և պահատվության ծառայության դադարեցումը,
բ/ պահատուփը տնօրինում են հայտ-պայմանագիրը ստորագրած բոլոր հաճախորդները միասին` ընդհանուր համաձայնությամբ: Այս դեպքում հաճախորդներից յուրաքանչյուրի համաձայնությունը պարտադիր է պահատուփի հետ կապված ցանկացած գործողության համար, ներառյալ՝ հայտ-պայմանագրով ընտրված պայմանների հետագա փոփոխությունները և պահատվության ծառայության դադարեցումը:
Համատեղ պահատւփի պայմանագիր կնքելիս, անկախ հետագա տնօրինման կարգից, պայմանագրի կնքման ժամանակ պետք է ներկա լինեն և ստորագրեն բոլորը։