8. Պայմանագրի/պատվերի ֆինանսավորում
|
|
Վարկատեսակ
|
Պայմանագրի/պատվերի ֆինանսավորում
|
|
Նպատակ
|
Ֆինանսավորումը զուտ նպատակային է և կարող է ուղղվել պայմանագրի տվյալ պատվերների ֆինանսավորման համար
|
|
Հաճախորդներ
|
Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր, որոնք ունեն ֆինանսավորման ենթակա գնման պատվերի ոլորտում գործունեության առնվազն 1 տարվա փորձ
|
|
Ոլորտային սահմանափակումներ
|
Չֆինանսավորվող ոլորտների ցանկ
|
|
Վճարունակության գնահատում 1
|
Ըստ սահմանված ցուցանիշների
|
Վարկի պայմաններ
|
Արժույթ
|
ՀՀ դրամ
|
ԱՄՆ դոլար
|
Եվրո
|
Վարկավորման նվազագույն և առավելագույն սահմանաչափ
|
Պատվերի գումարի մինչև 75%, 1,000,000 - 30,000,000 ՀՀ դրամ
|
Ժամկետ (ամիս)
|
45 - 180 օր, սակայն ոչ ավելի քան պատվերի պայմանագրով սահմանված ժամկետը + առավելագույնը 15 օր
|
Տարեկան տոկոսադրույք
|
16% (փաստացի տոսկոսադրույք` 18.6-20.8%)
|
13% (փաստացի տոսկոսաեդրույք` 15.1-17.2%)
|
11.5% (փաստացի տոսկոսաեդրույք` 13.4-15.5%)
|
Տոկոսադրույքի հետ կապված այլ պայմաններ
|
Դրամական միջոցներով կամ Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսերով ապահովված վարկերի դեպքում տոկոսադրույքը սահմանվում է. - վարկի և գրավի նույն արժույթով լինելու դեպքում`գործող դրամական միջոցի/պարտատոմսի տոկոսադրույք + 4%, բայց ոչ ավելի քան վերոնշյալ տոկոսադրույքները, -վարկի և գրավի տարբեր արժույթով լինելու դեպքում` վերոնշյալ տոկոսադրույքները:
|
Հաճախորդի ցանկությամբ գույքի Ապահովագրությունը Բանկի կողմից իրականացնելու դեպքում տոկոսադրույքը համամասնորեն` յուրաքանչյուր գրավի առարկայի ընդհանուր գրավի արժեքում ունեցած իր տեսակարար կշռին համապատասխան, ավելացվում է Բանկի կողմից սահմանված հետևյալ վերադիրների չափով` • Ավտոտրասպորտային միջոց 2.5% • Հիմնական միջոց 0.5% Անշարժ գույքի ապահովագրությունը հաճախորդի կողմից իրականացնելու դեպքում տոկոսադրույքը նվազեցվում է 0.05%` հաշվի առնելով ընդհանուր գրավային ապահովման մեջ յուրաքանչյուր գույքի տեսակի տեսակարար կշիռը:
|
Սույն պայմաններով սահմանված ապահովվածության (վարկ/գրավ) ցուցանիշի շեղման պարագայում տոկոսադրույքը սահմանվում է +0.25%:
|
Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված վճարունակության չափանիշներից (ՊՍԳ ցուցանիշի) շեղման պարագայում տոկոսադրույքը սահմանվում է +0.25%:
|
Այլ շեղումների դեպքում տոկոսադրույքը կարող է սահմանվել +0.25%:
|
Վարկի տրամադրման վճար
|
0.5% վարկի գումարից
|
Պայմանագրի/պատվերի ֆինանսավորման պայմաններ
|
1. Ֆինանսավորումը տրամադրվում է պատվերի իրականացման շրջանակներում կատարվող ծախսերը հավաստող փաստաթղթերի հիման վրա` փուլային տարբերակով 2. Պատվերի կատարման նպատակով ձեռք բերվող հումքի և այլ ապրանքանյութական արժեքների և ծառայությունների դիմաց, աշխատավարձի, հարկային պարտավորությունների և պատվերի կատարման հետ կապված այլ վճարումներն իրականացվում են անկանխիկ եղանակով 3.Պատվերի կատարման նպատակով ձեռք բերվող ապրանքանյութական արժեքների /բեռի/ ապահովագրություն:
|
Վարկի գումարի կանխիկացում
|
ՀՀ դրամի դեպքում չի կիրառվում վարկառուի հաշվից, իսկ արտարժույթի դեպքում կիրառվում է կանխիկացվող գումարի 0.5%-ի չափով
|
Վարկի պայմանների վերանայման հայտի/դիմումի ուսումնասիրման վճար
|
500 000 ՀՀ դրամ
|
|
Մարման եղանակ
|
Կնքված պայմանագրի շրջանականերում փոխանցված ցանկացած գումար ուղղվում է վարկի մարմանը
|
Ապահովվածություն
|
Ապահովվածության նկարագրություն
|
1. Շրջանառու միջոցներ 2. Հաշիվների շրջանառությունը և մնացորդը 3. Տվյալ պատվերից բխող դեբիտորական պարտքը և այլ իրավունքներ 4. Այլ պայմանագրերի բխող իրավունքներ և դեբիտորական պարտքեր 5. Սեփականատերերի երաշխավորություններ 6. Բանկային երաշխիք 7. Պատվիրատուի հանձնարարությամբ Հաճախորդի օգտին թողարկված ակրեդիտիվ
|
Պայմանագրի 75% -ից ավել ֆինանսավորման դեպքում պարտադիր է գրավադրվող գույքի առկայություն Գրավի առարկա կարող է հանդիսանալ Բանկի համար ընդունելի անշարժ գույք 2, տրանսպորտային միջոց, հիմնական միջոց, ոսկով մետաղական հաշիվներ, դրամական միջոցներ, Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսեր:
|
Պայմանագրի 75% -100% ֆինանսավորման դեպքում վարկ/գրավ հարաբերակցություն /որպես արժեք հիմք է ընդունվում լիկվիդային արժեքը/
|
Վարկ/Գրավ հարաբերակցությունը, ըստ յուրաքանչյուր գրավատեսակի, հաշվարկվում է հետևյալ առավելագույն սահմանաչափերով. 1 . անշարժ գույք ք. Երևանում` մինչև 100%, ՀՀ մարզերում` մինչև 90%, 2. տրանսպորտային միջոց` 50% 3. հիմնական միջոց` 40%, բայց ոչ ավելի քան ընդհանուր գրավի մեջ 30%-ը 4. ոսկու առարկայազուրկ մետաղական հաշիվ Ամերիաբանկում` 80% 5. Ամերիաբանկում դրամական միջոցներ և/կամ Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսեր, որից. -նույն արժույթով դրամական միջոցներ/ պարտատոմսեր` 90% -այլ արժույթով դրամական միջոցներ/ պարտատոմսեր` 70%
|
Գրավադրվող անշարժ գույքի գտնվելու վայրը
|
ՀՀ
|
Գրավադրվող տրանսպորտային միջոցի տարեթիվը
|
Արտասահմանյան արտադրության տրանսպորտային միջոցի արտադրության ժամկետը սահմանվում է առավելագույնը 12 տարի` բացառությամբ ռուսական, չինական և պարսկական արտադրության տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում արտադրության ժամկետը սահմանվում է առավելագույնը 8 տարի
|
Գույքի գնահատում
|
Գրավի առարկայի գնահատումը իրականացվում է Բանկի հետ համագործակցող կազմակերպությունների կողմից:
|
Լրացուցիչ պարտադիր ապահովում
|
Բիզնեսի հիմնադիրների և իրական շահառուների անձնական երաշխավորությունների առկայությունը պարտադիր է, ինչպես նաև որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև այլ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն:
|
Լրացուցիչ ապահովում
|
Պայմանագրի մինչև 75% ֆինանսավորման դեպքում որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել գույքի գրավադրում, որի դեպքում վարկ/գրավ հարաբերակցություն չի սահմանվում
|
Գրավադրվող գույքի ապահովագրություն
|
Գույքի ապահովագրություն
|
Գրավադրվող անշարժ գույքը ենթակա է պարտադիր ապահովագրության միայն այն դեպքում, եթե այն օգտագործվում/օգտագործվելու է ձեռնարկատիրական գործունեության նպատակով և գույքի շուկայական արժեքը գերազանցում է 100 մլն ՀՀ դրամը կամ եթե գրավադրվող անշարժ գույքը հանդիսանում է բնակարան Երևան քաղաքում: Գրավադրվող անշարժ գույքի, տրանսպորտային և հիմնական միջոցների ապահովագրությունը իրականացվում է ամբողջ ժամկետի ընթացքում. 1. Հաճախորդի կողմից` առնվազն վարկի մնացորդի/սահմանաչափի չափով 2. Բանկի կողմից` վարկի մնացորդի/սահմանաչափի չափով: Ապահովագրության ենթակա չեն հետևյալ տրանսպորտային միջոցները. • Ավտոմեքենաներ, որոնք կրում են վտանգ սպառնող ապրանքներ` տոքսիկ նյութեր, քիմիկատներ, ռադիոակտիվ և պայթյունավտանգ նյութեր: • Ավտոմեքենաներ, որոնք կմասնակցեն մրցույթներին, փորձարկումներին կամ ունեն երեք անիվ, ձնեմաքրող մեքենաներ, մոտոցիկլետներ, հատուկ տեխնիկա հանդիսացող մեքենաներ • Տաքսի ծառայության և վարձով տրվող ավտոմեքենաներ:
|
Վարկի սպասարկման սակագներ 3
|
Վարկի պայմանների փոփոխություն
|
25,000 ՀՀ դրամ
|
Անշարժ գույք գրավի առարկայի փոփոխություն (այդ թվում գրավի սեփականատիրոջ փոփոխություն)
|
20,000 ՀՀ դրամ
|
Տրանսպորտային միջոցի գրավի փոփոխություն (այդ թվում գրավի սեփականատիրոջ փոփոխության համար)
|
10,000 ՀՀ դրամ
|
Գրավի առարկայի հետ կապված համաձայնությունների, թույլտվությունների/տեղեկանքների տրամադրում
|
10,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)
|
Վարկի մարման օրվա փոփոխություն
|
10,000 ՀՀ դրամ
|
|
Հաճախորդի կողմից կատարվող լրացուցիչ վճարներ
|
1. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրվող միասնական տեղեկանքի համար սահմանված վճար, ՀՀ ՃՈ Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի համար սահմանված վճար 2. Գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի նոտարական վավերացման և Գրավի պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական գրանցման վճար իրավասու մարմնում, Տրանսպորտային միջոցի գրավի իրավունքի գրանցման վկայականի համար սահմանված վճար
|
Վարկի վաղաժամկետ մարում
|
Վաղաժամկետ մարման տուժանք կամ վճար չի կիրառվում
|
|
Տույժեր և տուգանքներ ժամկետանց մայր գումարի և տոկոսի նկատմամբ
|
Ժամկետանց վարկի նկատմամբ շարունակում է Պայմանագրով նախատեսված տոկոսի հաշվարկումը: Տույժ՝ ժամկետանց Վարկի և տոկոսագումարի 0 .13 %-ի չափով կետանցի յուրաքանչյուր օրվա համար:
|
1 Կապիտալի համարժեքության և ընթացիկ լիկվիդայնության ցուցանիշների նախընտրելի մակարդակը կարող է անտեսվել կամ շեղվել` կախված ֆինանսավորվող բիզնեսի առանձնահատկություններից. եթե բիզնեսը բավականին եկամտաբեր է սակայն բիզնեսի առանձնահատկությունից ելնելով չի պահանջվում սեփական միջոցներ: Դրամական միջոցով և ոսկու առարկայազուրկ մետաղական հաշվով ապահովված վարկերի դեպքում վարկունակության ցուցանիշներ չեն հաշվարկվում, հետևաբար բիզնես վերլուծություն և եկամուտը հիմնավորող փաստաթղթեր չեն պահանջվում:
|
2 Գեոդեզիական չափագրումը պահանջվում է (բացառությամբ պարսպապատ և տնամերձ հողատարածքների), եթե. - հաճախորդը դիմել է 50 մլն ՀՀ դրամը գերազանցող վարկի համար և - հողատարածքի գրավի դիմաց հաշվարկվող վարկային սահմանաչափի մասնաբաժինը ընդհանուր հասանելի վարկային սահմանաչափում գերազանցում է 30%: Ընդհանուր հասանելի վարկային սահմանաչափ է համարվում ընդունելի վարկ/գրավ հարաբերակցության սահմաններում Բանկի իրավասու մարմնի որոշմամբ հաճախորդին հասանելի և տվյալ պահին տրամադրման ենթակա վարկային միջոցների հանրագումարը:
|
3 Սակագինը կիրառվում է հաճախորդի նախաձեռնությամբ փոփոխությունների իրականացման դեպքում: Եթե 1 փոփոխության արդյունքում գանձման ենթակա է մի քանի սակագին, ապա գանձվում է ամենաբարձր սակագինը՝ 1 անգամ: Սակագները կիրառելի չեն դրամական միջոցների, պարտատոմսերի, առարկայազուրկ մետաղական հաշիների գրավով վարկերի համար: Եթե փոփոխությունների շրջանակներում իրականացվում է նոր գրավի ավելացում կամ երաշխավորի ավելացում, ապա սակագինը չի գանձվում:
|