Էսքրոու Բանկային հաշիվ | Միկրո և Փոքր Բիզնես | Ameriabank

Ի՞նչ է էսքրոու հաշիվը


Առք ու վաճառք իրականացնելիս կամ ցանկացած այլ խոշոր գործարք կնքելիս հարց է առաջանում, թե որտեղ կարելի է պահել դրամական միջոցները մինչև գործարքի իրականացումն ու ավարտը։ Հավելյալ ապահովության և վստահության համար մենք առաջարկում ենք Ամերիաբանկում բացել Էսքրոու հաշիվ, որն ապահովելու է դրամական միջոցների երաշխավորված պահպանումն ու վճարումը։ 

Սա հատուկ բանկային հաշիվ է, որը բացվում է գործարքն իրականացնող կողմերի կողմից։ Դրամական միջոցները Էսքրոու հաշվի վրա պահվում են մինչև առք ու վաճառք կամ մեծ գործարք իրականացնող կողմերի միջև պարտավորությունները կատարված լինեն։ Գործարքի ավարտից հետո հաշիվը փակվում է։

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ


այդ հաշվին մուտքագրված միջոցները կփոխանցվեն շահառուին միայն համապատասխան գործարքը վերջնականացնելու և պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ և պատշաճ կատարելու, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերը Բանկ ներկայացվելու դեպքում,

Բանկից հետ կստանաս հաշվին մուտքագրված գումարը, եթե գործարքի մյուս կողմը չի կատարել իր պարտավորությունները կամ համապատասխան պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ դեպքերում։

Առավելություններ

insurance icon
Ապահովություն

Հաշվին մուտքագրված միջոցները կփոխանցվեն շահառուին միայն սահմանված ժամկետում համապատասխան գործարքը վերջնականացնելու և պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ և պատշաճ կատարված լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը Բանկ ներկայացվելու դեպքում կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ դեպքերում։

money icon
Գումարի վերադարձ

Դուք Բանկից հետ կստանաք հաշվին մուտքագրված գումարը, եթե գործարքի մյուս կողմը սահմանված ժամկետում չի կատարել իր պարտավորությունները կամ համապատասխան պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ դեպքերում։

Ինչպե՞ս բացել էսքրոու հաշիվ

Հավելյալ ապահովության և վստահության համար մենք առաջարկում ենք Ամերիաբանկում բացել Էսքրոու հաշիվ, որն ապահովելու է դրամական միջոցների երաշխավորված պահպանումն ու վճարումը։

1

Արի մասնաճյուղ

էսքրոու հաշիվ բացելու համար այցելի՛ր Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ

2

Լրացրու հայտը

Լրացրո՛ւ էսքրու հաշվով գործառնություն կատարելու հայտը՝ նշելով գործարքի մանրամասները և տրամադրելով գործարքի երկու կողմերին նույնականացնող փաստաթղթերը (անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման մարմնից տեղեկանք և տնօրենի անձը հաստատող փաստաթուղթը) և գործարքի առարկային վերաբերող փաստաթղթերը։

3

Բացիր հաշիվը

Այնուհետև նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ գործարքի մյուս կողմի հետ մոտեցի՛ր Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ՝ եռակողմ էսքրոու պայմանագիրը կնքելու համար, որի հիման վրա էլ կբացվի էսքրոու հաշիվը

Բիզնես հաշիվ

smart account icon

Մենք քո կողքին ենք, որպեսզի առաջարկենք քեզ անհրաժեշտ նորարարական ծառայություններ, որոնք կօգնեն ապահովել քո կազմակերպության սահուն գործունեությունն ու զարգացումը:

Առարկայազուրկ մետաղական հաշիվ

Escrow icon

Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվներ ծառայության շնորհիվ դու կարող ես չպահել քո դրամական միջոցները տարբեր արժույթներով և ապահովագրել դրանք արժութային ռիսկերից։

Ավանդ «Ամերիա»

deposit icon

Մենք քո պահանջներին հնարավորինս համապատասխանեցված լուծումներ առաջարկելու համար մշակել ենք ավանդների լայն հնարավորություններ:

Թարմացված է առ  26.04.2023 11:34