Ֆինանսական Լիզինգ | Խոշոր Բիզնեսի Համար | Ameriabank
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
special icon
Գույքի սեփականություն

Ի տարբերություն սովորական վարձակալության` ձեռք բերվող գույքը դառնում է կազմակերպության սեփականությունը:

advise icon
Խորհրդատվություն

Մենք մատուցում ենք խորհրդատվական ծառայություն` նվազագույնի հասցնելով գույքի ձեռքբերման ռիսկը` անհրաժեշտության դեպքում առաջարկելով նաև համապատասխան վճարային գործիքներ:

percent icon
Շահութահարկի նվազեցում

Ֆինանսական վարձակալության ընթացքում սարքավորումը կազմակերպության հաշվեկշռում հաշվառվում է և ամորտիզացվում` մասնակցելով շահութահարկի հաշվարկման նվազեցումներին:

Ի՞նչ է Ամերիա լիզինգը

Ֆինանսավորման ժամանակակից և արդյունավետ եղանակները բացահայտելու ժամանակն է: Մենք առաջարկում ենք ընդլայնել Ձեր բիզնեսի հնարավորությունները և ստեղծել կայուն հիմք զարգացման և նոր հորիզոններ գրավելու համար:

Ամերիաբանկը Հայաստանի բանկային շուկայի լիզինգային ծառայություններ մատուցող առաջատար ֆինանսական կառույցներից մեկն է: Մենք առաջարկում ենք Ձեզ օգտագործել Ամերիաբանկի ֆինանսական լիզինգի հնարավորությունները և Ձեր նպատակների իրագործման ճանապարհին հասնել առավելագույն արդյունքների: 

Մենք լիզինգային ծառայություն ենք առաջարկում առևտրի ու ծառայության ոլորտների այն կազմակերպություններին, որոնք ՀՀ տարածքում գործունեություն են ծավալում նվազագույնը 6 ամիս, ինչպես նաև նվազագույնը 12 ամիս ձեռնարկատիրական գործունեություն ծավալող արտադրական կազմակերպություններին, որոնք ունեն հիմնական միջոցների ֆինանսավորման կարիք ունեն: 

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Առանց գույքի գրավադրման

Ավելի ցածր կանխավճար, քան վարկի դեպքում

ՀՀ սահմանին ԱԱՀ-ից ազատված լինելու դեպքում լիզինգի տրամադրում առանց ԱԱՀ-ի*

      *օրենքով սահմանված դեպքերում