Աշխատավարձային նախագծեր
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Դուք հասնում եք հաջողությունների Ձեր թիմի ներուժի և գիտելիքների շնորհիվ: Դուք շուկայի առաջատարն եք, քանի որ տարիների ընթացքում կառուցել եք կուռ և միասնական թիմ: Ձեր հաջողության գրավականը Ձեր թիմն է, որի համար Դուք ստեղծում եք աշխատանքի և զարգացման լավագույն պայմանները: 

Մենք գնահատում ենք Ձեր նվիրվածություն ու հոգատարությունը: Առաջարկում ենք Ձեզ միանալ Ամերիաբանկի հատուկ առաջարկին, որը կդառնա աշխատակիցների նկատմամբ Ձեր հոգատարության և ուշադրության դրսևորումներից ևս մեկը:

Մենք մշակել ենք աշխատավարձային հատուկ նախագծեր, որպեսզի Ձեր թիմի անդամները ստանան իրենց աշխատավարձը ավելի հարմարավետ եղանակով և օգտվեն բազմաթիվ առավելություններից։

Աշխատավարձային նախագծերի առավելությունները

  • Հաշվապահական պարզեցված գործընթացներ 
  • Ընկերության համար ստեղծված անհատական հատուկ սակագնային փաթեթ
  • Փոխանցվող գումարների գաղտնիություն
  • Աշխատակիցների համար վարկային հատուկ պայմաններ
  • Բանկոմատների և POS-տերմինալների տեղադրման հնարավորություն (200 և ավելի աշխատակից ունենալու դեպքում)

Քարտեր՝ արտոնյալ պայմաններով

Աշխատավարձային պրոյեկտների դեպքում գործում են հատուկ պայմաններ քարտերի համար, դե իսկ Ձեր թիմը հնարավորւթյուն կունենա օգտվել մեր քարտերի առավելություններից՝ հետվճար (քեշբեք) ավելի քան 180 առևտրային կետերում, անվճար կանխիկացում մեր բանկոմատներից, անվճար sms հաղորդագրություն քարտով կատարված գործարքների վերաբերյալ և ավելին:

Աշխատակիցների համար վարկային հատուկ պայմաններ

Վարկ կարելի է ստանալ օնլայն անմիջապես քարտին կամ հաշվին՝ հաշված րոպեների ընթացքում (Բանկի պայմաններին համապատասխանելու և Բանկի կողմից հաստատվելու դեպքում):

Իմանալ ավելին

24/7 սպասարկում

24/7 ռեժիմով տեղեկատվության տրամադրում՝ հաշիվների, քարտերի, գործարքների և այլ ծառայությունների վերաբերյալ:

Իմանալ ավելին

Թարմացված է 02.12.2021, 10:37