Մենք առաջարկում ենք դրամական միջոցների պահպանման այլընտրանքային տարբերակ։ Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվներ ծառայության շնորհիվ դու կարող ես չպահել քո դրամական միջոցները տարբեր արժույթներով և ապահովագրել դրանք արժութային ռիսկերից։
Առարկայազուրկ մետաղական հաշիվը բացվում և վարվում է անկանխիկ ոսկու հաշվառման և անկանխիկ ոսկով գործարքների կնքման նպատակով՝ նշելով միայն ոսկու հարգը և կշիռը՝ առանց ոսկու այլ անհատական տվյալների։
Հաշվի այս տեսակը հնարավորություն է տալիս քեզ օգտվելու մի շարք առավելություններից.
- միջազգային շուկայում ոսկու արժեքի բարձրացման շնորհիվ գումար վաստակելու հնարավորություն,
- արժույթի փոխարժեքների տատանման ազդեցության նվազեցում,
- ապահովություն առկա զեղծարարություններից ոսկին ֆիզիկապես գնելու դեպքում,
- ժամանակի տնտեսում ոսկով առքուվաճառք իրականացնելիս,
- ոսկու կորստի կամ վնասման հնարավոր ռիսկերի բացակայություն,
- իրացվելիության բարձր մակարդակ ցանկացած ժամանակ տվյալ պահին գործող փոխարժեքով ոսկին Բանկին վաճառելու շնորհիվ,
- ներդրումներ՝ առանց ժամկետային և գումարային սահմանափակումների,
- հաշիվների բացում միայն 999.9 հարգի ոսկիով,
- առանց հաշվի նվազագույն մնացորդի,
- մետաղական հաշիվներում հաշվառվող անկանխիկ ոսկու հաշվառումն իրականացվում է գրամներով՝ 0.01 գրամ ճշտությամբ:
Առարկայազուրկ մետաղական հաշվի մնացորդը կարող է վերածվել ցանկացած արժույթի մեզ մոտ գործող փոխարժեքով և անկանխիկ եղանակով։