You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Խորհրդատվություն

Խորհրդատվություն

750 մլն - 2 մլրդ ՀՀ դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար

Դուք ունեք բրոքերային հաշիվ, բայց ժամանակը միշտ քիչ է թվում, և Դուք չեք կարողանում ամբողջ օրը նվիրել շուկայի ուսումնասիրմանը և գործարքներ կատարելուն: Դուք ամեն օր տեսնում եք այն հնարավորությունները, որոնք ստեղծվում են ֆինանսական շուկաներում, սակայն չեք կարողանում օգտվել դրանցից: 

2019թ. հուլիսից սկսած` Ամերիաբանկը մատուցում է խորհրդատվական ծառայություն, որի շրջանակում Ամերիաբանկի փորձառու խոհրդատունները տրամադրում են ներդրումային գործիքների բանավոր կամ գրավոր խորհրդատվություն, ներդրումային առաջարկներ` «գնել», «վաճառել», «չեզոք դիրք/ձեռնպահ մնալ» ֆորմատով, ինչպես նաև քեզ հետ քննարկում առկա ներդրումային հնարավորությունները, որոնց շրջանակում խորհրդատուի հայեցողությամբ Ձեզ կարող են տրամադրվել լրացուցիչ նյութեր և/կամ տեղեկատվություն։

Ամերիաբանկն իր պրոֆեսիոնալ և փորձառու թիմով կօգնի Ձեզ ֆինանսական շուկաներում զգալ, ինչպես «ձուկը ջրում»:


Պատրա՞ստ եք բրոքերային հաշիվ բացել

Բրոքերային

  • Շփման մակարդակ
    Ոչ հաճախակի շփում, որը սովորաբար նախաձեռնում է հաճախորդը:

  • Ծառայության բնութագիրը
    Հաճախորդի նախաձեռնությամբ կամ հայտի հիման վրա գործարքների իրականացում արժեթղթերով, ինչպիսիք են` բաժնետոմսերը, ֆոնդերը (ETF), պարտատոմսերը, ինչպես նաև ապրանքահումքային ածանցյալ գործիքները, որոնք ցուցակված են բորսայական հարթակներում:
  • Հաճախորդի ներգրավվածություն
    Ֆինանսական շուկաներում տեղի ունեցող իրադարձությունների, մեծածավալ և բազմաբնույթ տեղեկատվության անընդհատ և ժամանակատար մոնիթորինգն ու ներդրումային ծառայություններից օգտվելու վերաբերյալ որոշումների կայացումն իրականացվում է հաճախորդի կողմից:

Խորհրդատվական

  • Շփման մակարդակ
    Շփման բարձր մակարդակ, որը սովորաբար նախաձեռնում է խորհրդատուն:
  • Ծառայության բնութագիրը
    Հաճախորդին կանոնավոր և շարունակական խորհրդատվության տրամադրում ընտրված ներդրումային ծրագրի շրջանակում` բազմաբնույթ ֆինանսական գործիքների և ստրատեգիաների կիրառմամբ:

  • Հաճախորդի ներգրավվածություն
    Հաճախորդների ներգրավվածության համեմատաբար բարձր մակարդակն ակնկալվում է համապարփակ ներդրումային ռազմավարություն մշակելու գործընթացում: Հաճախորդի կողմից ներդրումային ծառայություններից օգտվելու վերաբերյալ որոշումների կայացման և գործարքների իրականացման համար անհրաժեշտ էական տեղեկատվության առանձնացում խորհրդատուի կողմից և ներկայացում հաճախորդին:

HTML

My text sample. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua. Ut enim ad minim veniam, quis nostrud exercitation ullamco laboris nisi ut aliquip ex ea commodo consequat. Duis aute irure dolor in reprehenderit in voluptate velit esse cillum dolore eu fugiat nulla pariatur. Excepteur sint occaecat cupidatat non proident, sunt in culpa qui officia deserunt mollit anim id est laborum.

Խորհրդատվության այս ձևաչափը չի ենթադրում արագ շահույթ, այլ համակարգված տանում է սահմանված ժամկետում քո առջև դրված ներդրումային նպատակներին հասնելուն: Հիմնական տարբերությունը երկարաժամկետ նպատակների գրագետ սահմանումն է և դրանց իրագործումը ֆոնդային շուկայի գործիքների միջոցով:

Թարմացված է առ 22.07.2021 17:40:10