Անհատական պահատուփեր
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Ո՞վ կարող է օգտվել անհատական պահատուփերի ծառայությունից:

Ծառայությունից կարող ես օգտվել, եթե Ամերիաբանկի հաճախորդ ես, և 18 տարեկանը լրացել է: Եթե դեռ հաճախորդ չես, ապա ծառայության դիմելիս անհրաժեշտ կլինի նաև հաշիվ բացել մեզ մոտ:

Քանի՞ հոգի կարող է օգտվել մեկ պահատուփից:

Միևնույն անհատական պահատուփից կարելի է օգտվել համատեղ: Այս տարբերակը հարմար է հատկապես ընտանեկան արժեքավոր իրերը պահպանելու և համատեղ տնօրինելու համար: Այս դեպքում համատեղ համաձայնությամբ հայտ-պայմանագրում սահմանում են պահատուփի տնօրինման կարգը, համաձայն որի հնարավոր է, որ՝

ա/ պահատուփը տնօրինում են հայտ-պայմանագիրը ստորագրած հաճախորդներից յուրաքանչյուրը առանձին-առանձին՝ առանց որևէ սահմանափակման: Այս դեպքում հաճախորդներից յուրաքանչյուրն առանձին իրավունք ունի կատարելու պահատուփի հետ կապված ցանկացած գործողություն, ներառյալ՝ հայտ-պայմանագրով ընտրված պայմանների հետագա փոփոխությունները և պահատվության ծառայության դադարեցումը,

բ/ պահատուփը տնօրինում են Հայտ-պայմանագիրը ստորագրած բոլոր Հաճախորդները միասին`   ընդհանուր համաձայնությամբ, և այս դեպքում Հաճախորդներից յուրաքանչյուրի համաձայնությունը պարտադիր է Պահատուփի հետ կապված ցանկացած գործողության համար, ներառյալ`   Հայտ-պայմանագրով ընտրված պայմանների հետագա փոփոխությունները և պահատվության ծառայության դադարեցումը:

Համատեղ պահատւփի պայմանագիր կնքելիս, անկախ հետագա տնօրինման կարգից, պայմանագրի կնքման ժամանակ պետք է ներկա լինեն և ստորագրեն բոլորը։


Քանի՞ օրինակից են լինում պահատուփի բանալիները, և ովքե՞ր կարող են տնօրինել այն:

Անվտանգությունն ապահովելու համար պահատուփը փակվում է 2 բանալիով, որոնցից մեկը տրամադրվում է քեզ, իսկ մյուսը պահվում է Բանկում: Պահատուփը հնարավոր է բացել միայն 2 բանալիների համաժամանակյա կիրառմամբ:

Ո՞ր դեպքերում բանկն իրավունք ունի բացելու պահատուփը` առանց հաճախորդի համաձայնության:

Բանկն իրավունք ունի բացելու հաճախորդի պահատուփը ստորև նշված հանգամանքներից որևէ մեկի ի հայտ գալու դեպքում՝ անկախ հաճախորդի համաձայնությունից և ներկայությունից, 

  • ՀՀ օրենսդրության համաձայն՝ դատարանի վճռի/որոշման, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կամ պետական իրավասու այլ մարմնի որոշման հիման վրա, 
  • Եթե կան լուրջ և հիմնավոր նախադրյալներ ենթադրելու, որ վտանգված է Բանկի անվտանգությունը և (կամ) գործունեությունը, և (կամ) Պահատուփում գտնվում է Պայմանների կամ օրենքի համաձայն արգելված տեսակի գույք, 

  • Եթե Պայմանների ներքո Կողմերի միջև իրավահարաբերությունները դադարեցվելուց հետո 3 ամիս և ավել հաճախորդը չի ազատել պահատուփը և բանալին չի վերադարձրել Բանկ, 

  • Հաճախորդի կողմից պահատվության ծառայության համար նախատեսված միջնորդավճարների վճարման պարտավորությունները 3 ամիս և ավել չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, 
  • Կողմերի միջև պայմանագրային հարաբերություններ սահմանող փաստաթղթերով կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում: