Մինչև 750 մլն ՀՀ դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար
Հաշված օրերի ընթացքում կարող ես ունենալ պատրաստի առցանց խանութ՝ հիմնված հանրահայտ գերմանական «Շոփուեր» (այսուհետ` Shopware)* հարթակի վրա, հագեցած միջազգայնորեն հայտնի առցանց խանութների գործիքակազմով և նորարարական լուծումներով, որոնք էապես կնպաստեն քո առցանց խանութի վաճառքների ծավալների ավելացմանը
Հարթակով կառուցված կայքերն ունեն հարմարեցված դիզայն՝ սմարթֆոնով և պլանշետով ապրանքները դիտելու համար:
Հարթակը քեզ կտրամադրի հայկական շուկայի համար արդեն իսկ տեղայնացված համակարգ և առանց լրացուցիչ ինտեգրացիաների և դժվարությունների կկարողանաս ընդունել վճարումներ տեղական և միջազգային Visa, MasterCard, Mir և Arca քարտերով՝ Ameriabank vPOS վճարային գործիքի միջոցով:
Փլագինին համապատասխանող Shopware-ի մինիմալ տարբերակը 5.4.0-ն է, իսկ PHP-ի մինիմալ տարբերակը՝ 5.6։
Փլագինը տեղադրելուց առաջ խնդրում ենք հիշել, որ այն կախված է php soap client-ից։ Համոզվիր, որ php soap client-ը տեղադրված/ակտիվացրած է ձեր սերվերի վրա, եթե ոչ, խնդրում ենք նախ տեղադրել այն (https://stackoverflow.com/questions/11584426/how-do-i-enable-enable-soap-in-php-on-linux):