Մոբայլ Բանկինգ | Խոշոր Բիզնես | Ameriabank
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Ամերիա Մոբայլ բանկինգ

750 մլն ՀՀ դրամից ավել տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար

Դուք սահմանում եք այնպիսի նպատակակետեր, որոնց հասնելու համար Ձեզ անհրաժեշտ են վստահելի գործընկերներ, մտածված լուծումներ և ավելիին հասնելու անսահման ազատություն։ Մենք տեսնում ենք Ձեր նշանակետերը և ստեղծում ենք գործիքներ, որոնք համահունչ են Ձեր նպատակներին։ Ամերիա Մոբայլ բանկինգ. ծառայություն, որն օգնում է քայլել Ձեր նոր նպատակներին համընթաց, առաջարկում է լուծումներ, որոնք խնայում են ամենաթանկարժեքը՝ Ձեր ժամանակը, և ամեն վայրկյան հոգ է տանում Ձեր միջոցների անվտանգության և ապահովության մասին։

Մի քանի հպում, և Դուք կարող եք Մոբայլ բանկինգ հավելվածով կառավարել Ձեր հաշիվները աշխարհի ցանկացած անկյունից օրվա ցանկացած ժամի:

Օնլայն բանկինգ համակարգի բոլոր հիմնական գործառույթները կան նաև iOS և Android սարքերով ներբեռնված բջջային հավելվածում:

Ձեզ անհրաժեշտ ֆինանսական գործառնությունները հասանելի են ամենուրեք Ձեր Ամերիա Մոբայլ բանկինգում։

Օնլայն բանկինգով կատարվող գործարքների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ավելի արագ և ապահով մուտք

Ձեր Մոբայլ բանկինգ հավելված կարող եք մուտք գործել PIN կոդի կամ մատնահետքի/ FaceID՝ ակտիվացնելով համապատասխան հնարավորությունը կարգավորումների դաշտում:

Մուտք QR կոդի միջոցով

Մոբայլ հավելվածի գլխավոր էջի QR կոդի միջոցով կարող եք մուտք գործել Ամերիա Օնլայն բանկինգ՝ առանց գաղտնաբառ մուտքագրելու: Այս հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախապես մուտք գործել Մոբայլ հավելված:

Հիմնական գործարքները Ձեր հավելվածում

Մոբայլ բանկինգի միջոցով կարող եք կատարել Ձեզ անհրաժեշտ բանկային բոլոր գործարքները:

Ինչպե՞ս օգտվել Ամերիա Մոբայլ բանկինգ հավելվածից:

Համապատասխան օնլայն խանութից (App Store, Google Play Store) ներբեռնե՛ք Ամերիա Մոբայլ բանկինգ հավելվածը, մուտքագրե՛ք օգտագործողի անունն ու գաղտնաբառը:

Ինչպե՞ս ակտիվացնել մուտքի հնարավորությունը PIN կոդով կամ մատնահետքի/ FaceID-ի միջոցով։

PIN կոդի միջոցով Մոբայլ հավելված մուտք գործելու հնարավորությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է կարգավորումներում ընտրել «PIN կոդ» տարբերակը, բացված պատուհանում մուտքագրել ընթացիկ գաղտնաբառն ու սահմանել PIN կոդը, որի նիշերի առավելագույն քանակը 4-ն է:

Մատնահետքով /FaceID-ով մուտքն ակտիվացնելու համար կարգավորումներից ընտրե՛ք «Մատնահետք» տարբերակը և բացված պատուհանում հաստատե՛ք մատնահետքը (IOS համակարգի դեպքում հաստատում չի պահանջվում): Մատնահետքի (FaceID-ի) միջոցով մուտքն ակտիվանում է այն դեպքում, եթե հեռախոսն ունի համապատասխան տեխնիկական հնարավորություն, և տվյալ սմարթֆոնում այն ակտիվացված է:

Ընդ որում, PIN կոդ սահմանելու կամ մատնահետքով մուտք գործելու սխալ փորձերի քանակը 3-ն է, որոնք սպառելուց հետո Հավելվածի մուտքը հնարավոր է համապատասխան գաղտնաբառի միջոցով։ Հնարավոր հաճախակի արգելափակումից խուսափելու նպատակով Դուք կստանաք զգուշացում փորձերի հասանելի քանակի մասին։

Ի՞նչ գործարքներ են հասանելի Մոբայլ բանկինգ հավելվածի միջոցով:

Ամերիա Մոբայլ Բանկինգ հավելվածի միջոցով Դուք կարող եք.

Դիտել`

  • Ձեր ընթացիկ հաշվի ու քարտի մնացորդները և իրականացված գործարքները,
  • վարկերի ընթացիկ կարգավիճակը, մարումների գրաֆիկը և կատարված գործառնությունները,
  • ավանդների ընթացիկ կարգավիճակները և կատարված գործառնությունները,
  • Ձեր կատարած վճարումների պատմությունը,
  • արտարժույթի փոխարժեքները,
  • մուտքային և ելքային նամակները։


Կատարել`

  • փոխանցումներ,
  • արտարժույթի փոխանակումներ,
  • վարկերի մարումներ,
  • ավանդների համալրումներ,
  • կոմունալ վճարումներ,
  • գաղտնաբառի փոփոխում և գործողությունների մատյանի դիտում։

 

Ինչպես նաև՝

  • դիտել վճարման հանձնարարականի ձևանմուշները (template), ստեղծել նոր ձևանմուշներ և կատարել վճարումներ դրանց հիման վրա,
  • փնտրել մոտակա մասնաճյուղերն ու բանկոմատները,
  • պատճենել կատարված վճարումները,
  • ուղարկել նամակներ։

Թարմացված է առ 14.07.2021 17:03:02