Մաքսային քարտ | Միջին Բիզնեսի Համար | Ameriabank
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Մաքսային քարտ

750 մլն - 2 մլրդ ՀՀ դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար

Մենք անում ենք առավելագույնը, որ Ձեզ համար ստեղծենք հարմարավետ և արդյունավետ աշխատանքային միջավայր: 

Մենք ստեղծել ենք «ArCa» մաքսային քարտը հատկապես այն ընկերությունների համար, որոնք զբաղվում են ներմուծմամբ: Մաքսային քարտը Ձեզ թույլ կտա անկանխիկ մաքսային վճարումներ իրականացնել Հայաստանի բոլոր մաքսային կետերում:

Մաքսային քարտը շատ հարմար լուծում է մաքսատներում և մաքսային կետերում մաքսային ու հարկային վճարումներն առավել դյուրին և պարզ եղանակով իրականացնելու համար: Ակտիվացնելով նաև մաքսային քարտին կից վարկային գիծը՝ կարող եք չմտահոգվել բավարար դրամական միջոցներ ունենալու մասին: 

Մաքսային քարտի հաշիվ բացելու համար ՀՀ դրամով բանկային հաշիվ բացելը պարտադիր է:

  • Քարտի անվճար սպասարկում քարտի տրամադրման պահին բանկում 3 ամսից ավելի սպասարկվելու դեպքում,
  • անկանխիկ վճարումների անվտանգություն և ապահովություն,
  • խոշոր դրամական գործարքների իրականացման հարմարավետություն
  • մաքսային քարտին կից վարկային գիծ։

Պատրա՞ստ եք հաշիվ բացել

Որո՞նք են մաքսային քարտով տրամադրվող վարկային գծի արտոնյալ պայմանները։

  • Վարկային գծի օգտագործման արտոնյալ ժամանակահատված,
  • ապահովվածություն՝ դրամական միջոցների շրջանառությամբ,
  • արժույթը՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և եվրո,
  • ժամկետը՝ մինչև 1 (մեկ) տարի,
  • ցածր տոկոսադրույք արտոնյալ ժամանակահատվածին հաջորդող առաջին ամսվա համար (բացառությամբ ՀՀ դրամով տրամադրված վարկային գծերի)։

Մաքսային քարտով տրամադրվող վարկային գծի պայմաններին ծանոթացե՛ք այստեղ:

Ի՞նչ սահմանաչափ է գործում մաքսային քարտին կից վարկային գիծ ստանալու դեպքում:

Մաքսային քարտին կից վարկային գծով տրամադրվող գումարը չի կարող գերազանցել բանկային հաշիվներով առնվազն վերջին 3 (երեք) ամիսների ընթացքում իրականացվող ամսական միջին շրջանառության 50%-ը, սակայն ոչ ավել քան 100 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք գումար արտարժույթով: Մինչև 3 ամիս սպասարկվող հաճախորդների համար որպես սահմանաչափի որոշման հիմք է ծառայում այլ բանկերում ունեցած շրջանառությունը, ինչպես նաև վարկ-գրավ հարաբերակցությունը:

Ի՞նչ տոկոսադրույք է գործում սահմանված ժամկետի ընթացքում պարտավորությունն ամբողջությամբ չմարելու դեպքում:

Արտոնյալ ժամկետի ընթացքում ԱՄՆ դոլարով և եվրոյով վարկային պարտավորությունը ամբողջությամբ չմարելու դեպքում տոկոսադրույքը հաշվարկվում է գումարի օգտագործման պահից՝ 13%, իսկ արտոնյալ ժամանակահատվածին հաջորդող ամսվա ընթացքում պարտավորությունը ամբողջությամբ չմարելու դեպքում հաջորդ ամսից այդ պահին օգտագործած գումարի վրա հաշվարկվում է 20%:

ՀՀ դրամով վարկային գծի պարագայում տոկոսադրույքը կազմում է 15%, իսկ առաջին ամսվա ընթացքում պարտավորությունը ամբողջությամբ չմարելու դեպքում հաջորդ ամսից այդ պահին օգտագործած գումարի վրա հաշվարկվում է 20%:

Որքա՞ն է կազմում տոկոսների հաշվարկման արտոնյալ ժամկետը:

Տոկոսների հաշվարկման արտոնյալ ժամկետը հաշվարկվում է՝ գումարի օգտագործման ամսվա վերջին օր + 5 օր բանաձևով:

ՀՀ դրամով տրամադրված վարկային գծերի համար արտոնյալ ժամկետ չի սահմանվում:

Թարմացված է առ 17.11.2022 14:40