Մոբայլ Բանկինգ | Միջին Բիզնես | Ameriabank
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Ժամանակ և հարմարավետություն, ակնթարթային լուծումներ և վստահություն. կարևորագույն նախադրյալներ, որոնք օգնում են Ձեզ հասնել Ձեր առաջ դրված նպատակներին։ Մենք նույնպես գնահատում և արժևորում ենք Ձեր ժամանակն ու անվտանգությունը։ Ահա թե ինչու ստեղծում ենք այնպիսի լուծումներ, որոնք լավագույնս են ծառայելու Ձեր բիզնես կարիքներին և նպատակներին։ Ամերիա Մոբայլ բանկինգ. մի քանի հպում, և Դուք կարող եք Մոբայլ բանկինգ հավելվածով կառավարել Ձեր հաշիվները աշխարհի ցանկացած անկյունից օրվա ցանկացած ժամի:

Օնլայն բանկինգ համակարգի բոլոր հիմնական գործառույթները կան նաև iOS և Android սարքերով ներբեռնված բջջային հավելվածում:

Ձեզ անհրաժեշտ ֆինանսական գործառնությունները հասանելի են ամենուրեք Ձեր Ամերիա Մոբայլ բանկինգում։

Օնլայն բանկինգով կատարվող գործարքների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ավելի արագ և ապահով մուտք

Ձեր Մոբայլ բանկինգ հավելված կարող եք մուտք գործել PIN կոդի կամ մատնահետքի/FaceID-ի միջոցով՝ ակտիվացնելով համապատասխան հնարավորությունը կարգավորումների դաշտում:

Մուտք QR կոդի միջոցով

Մոբայլ հավելվածի գլխավոր էջի QR կոդի միջոցով կարող եք մուտք գործել Օնլայն բանկինգ՝ առանց գաղտնաբառ մուտքագրելու: Այս հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախապես մուտք գործել Մոբայլ հավելված:

Հիմնական գործարքները՝ Ձեր հավելվածում

Մոբայլ բանկինգի միջոցով կարող եք կատարել Ձեզ անհրաժեշտ բանկային բոլոր գործարքները:

Թարմացված է առ 14.07.2021 17:03:02