You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Արտարժութային գործառնություններ
 ՕրերԱռքՎաճառք
USD30374.26380.53
EUR30440.68456.23
USD90374.99383.79
EUR90443.19461.84
USD180376.69389.31
EUR180447.41470.73

Արդյո՞ք արտարժութային գործարքի համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ:

Մինչև 100,000 ՀՀ դրամի չափով գործարքների դեպքում անձը հաստատող փաստաթուղթ անհրաժեշտ չէ:

Կարո՞ղ եմ արժույթը փոխանակել Oնլայն բանկինգի միջոցով:

Այո՛, գնել կամ վաճառել արտարժույթը կարելի է անկանխիկ՝ Օնլայն բանկինգի միջոցով: Սակայն 20 մլն ՀՀ դրամ և ավելի գումարի գործարքները ենթակա են հաստատման Բանկի կողմից:


Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ աշխատանքային օրերին՝ ժամը 18:00-ից հետո, և ոչ աշխատանքային օրերին (ներառյալ՝ տոն օրերը) Օնլայն բանկինգի միջոցով արտարժույթի առքի ու վաճառքի 20 մլն ՀՀ դրամ և ավելի գումարի գործարքները կարող են մերժվել՝ պայմանավորված ներքին և միջազգային շուկաներում փոխարժեքների տատանումներով: 

Oնլայն բանկինգի միջոցով իրականացվող արտարժույթի առքուվաճառքի գործարքների հնարավոր մերժումների դեպքում՝ հաճախորդին իրազեկվում է մերժման պատճառը:

Ո՞ր դեպքերում կարող են մերժվել արժույթի փոխանակման գործարքները:

Արժույթի փոխանակման գործարքները կարող են մերժվել.

  • եթե տվյալ աշխատանքային օրվա ավարտին հաճախորդի հաշվի մնացորդը չի բավարարում գործարքի իրականացման համար;
  • եթե հաճախորդի հաշվի նկատմամբ առկա են սահմանափակումներ (ԴԱՀԿ արգելանք կամ այլ սահմանափակումներ);
  • եթե փոխանակման գործարքի գումարը կազմում կամ գերազանցում է 1,000 (հազար) ԱՄՆ դոլարը կամ դրան համարժեք` Բանկի կողմից գնանշվող այլ արտարժույթը հաշվետեր չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում;
  • եթե փոխանակման գործարքի գումարը կազմում կամ գերազանցում է 200,000 (երկու հարյուր հազար) ԱՄՆ դոլարը կամ դրան համարժեք` Բանկի կողմից գնանշվող այլ արտարժույթը: Ընդ որում, սույն կետով նշված սահմանաչափը գերազանցելու դեպքում գործարքը կարող է կատարվել Բանկի կողմից հրապարկված փոխարժեքներից տարբերվող` հաճախորդի հետ պայմանագրային հիմունքներով համաձայնեցված այլ փոխարժեքով։
  • այլ:


Կարևոր է իմանալ նաև հետևյալը. 

  • օնլայն բանկինգի միջոցով իրականացվող արտարժույթի առքուվաճառքի գործարքների հնարավոր մերժումների դեպքում՝ հաճախորդին իրազեկվում է մերժման պատճառը:
  • արտարժույթի առքուվաճառքի գործարքն անվճար է:

Ի՞նչ առանձնահատկություններ կան արտարժույթի փոխանակումների դեպքում

Չինական յուանով առուվաճառքի գործարքները կնքվում են բացառապես իրավաբանական անձ հաճախորդների հետ՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում: