Բիզնես Վարկեր | Միկրո և Փոքր Բիզնես | Ameriabank
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
Միկրո և փոքր բիզնես

Բիզնես վարկեր

Այն ամենը, ինչ պետք է քեզ հաջողության հասնելու համար

Դիմիր օնլայն

Loans

Բիզնես քարտով օվերդրաֆտ գրավով ապահովված վարկին կից

Այս վարկատեսակը նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք Ամերիաբանկում ունեն կամ դիմել են «Գրավով ապահովված վարկ 30-150 մլն ՀՀ դրամ» վարկատեսակի ներքո ֆինանսավորման համար: Տվյալ վարկատեսակի միջոցով դու կարող ես ստանալ 1-15 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթի չափով օվերդրաֆտ Ամերիաբանկի քո բիզնես քարտով:

Իմանալ ավելին
Loans

Ավտոմատ ձևով հաստատվող բիզնես վարկ օվերդրաֆտ 1-15 մլն ՀՀ դրամի չափով

Վարկատեսակը նախատեսված է քո բիզնեսի ընդլայնման և ընթացիկ գործունեության ֆինանսավորման համար: Այս առաջարկի ներքո կարող ես նաև Ամերիաբանկ տեղափոխել այլ բանկերում կամ վարկային կազմակերպություններում ունեցած քո բիզնես վարկերը:

Իմանալ ավելին
Loans

Գրավով մասնակի ապահովված բիզնես վարկ 15-30 մլն ՀՀ դրամի չափով

Այս վարկատեսակի ներքո դու կարող ես դիմել 15-30 մլն ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով բիզնես վարկ կամ օվերդրաֆտ ստանալու համար:

Իմանալ ավելին
Loans

Գրավով ապահովված վարկ 30-150 մլն ՀՀ դրամ

Այս վարկատեսակը նախատեսված է քո բիզնեսի համար շրջանառու և հիմնական միջոցների ձեռքբերման, ինչպես նաև այլ ներդրումներ կատարելու համար: Դու կարող ես օգտվել տվյալ վարկատեսակից նաև այլ բանկերում կամ վարկային կազմակերպություններում ունեցած քո վարկերն Ամերիաբանկ տեղափոխելու նպատակով:

Իմանալ ավելին
Loans

Արևային համակարգերի ձեռքբերման բիզնես վարկ

Այս վարկատեսակի ներքո դու կարող ես օգտվել վարկավորման հատուկ պայմաններից, եթե նախատեսում ես ձեռք բերել արևային էկեկտրակայաններ և ջրատաքացման համակարգեր քո բիզնեսի համար:

Իմանալ ավելին
Loans

Բիզնես քարտով օվերդրաֆտ

Այս վարկատեսակը նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր օգտվում են Ամերիաբանկի POS տերմինալների ծառայություններից և/կամ համագործակցում են Բանկի հետ ապառիկ ֆինանսավորման ոլորտում, կամ պարզապես հաշվետեր են:

Իմանալ ավելին
Loans

Մաքսային քարտով օվերդրաֆտ

Այս վարկատեսակի շրջանակներում քո մաքսային քարտով կարող ես ստանալ 1-20 մլն ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով օվերդրաֆտ և առավել հեշտ, հարմարավետ ու առանց բավականաչափ դրամական միջոցների առկայության մասին անհանգստանալու կատարել անկանխիկ մաքսային և հարկային վճարումներ մաքսատներում ու մաքսային կետերում։

Իմանալ ավելին

Գնման պատվերի պայմանագրի ֆինանսավորում

Այս վարկատեսակը նախատեսված է բոլոր այն դեպքերի համար, երբ քո կազմակերպությունն ունի պատվերի իրականացման պայմանագիր, սակայն չունի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տվյալ պատվերն իրականացնելու, ինչպես նաև՝ գրավադրման ենթակա անհրաժեշտ գույք վարկ ստանալու համար: Ֆինանսավորման այս տարբերակից օգտվելու համար հիմնական ապահովման միջոց է հանդիսանում քո ընկերության կողմից կնքված մատակարարման պայմանագիրը:

Իմանալ ավելին
Loans

Գյուղատնտեսական հումքի մթերման նպատակով վարկեր

Ագրովերամշակման ոլորտին հատուկ պայմաններով տրամադրվող այս վարկատեսակը նախատեսված է գինու և կոնյակի գործարանների, պահածոների, չրի, պանրի և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների, սառնարանային տնտեսությունների և այլ գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների համար հումքի մթերման պահածոների պարկերի ու տարաների գնման նպատակով:

Իմանալ ավելին

Ամերիա Բիզնես

Հարթակ՝ նախատեսված հատուկ ՓՄՁ-ների համար:



Քեզ կհետաքրքրի նաև

Card image cap

Մաքսային քարտ

Մեր «ArCa» մաքսային քարտը նախատեսված է հատկապես ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար և թույլ է տալիս անկանխիկ մաքսային վճարումներ իրականացնել Հայաստանի բոլոր մաքսային կետերում:

Իմանալ ավելին
Card image cap

Բիզնես քարտ

Մեր բիզնես քարտերը նախատեսված են ինչպես կազմակերպությունների, այնպես էլ անհատ ձեռնարկատերերի համար: Դրանք ընկերության դրամական միջոցները դարձնում են քեզ առավել հասանելի՝ անհրաժեշտ ցանկացած պահի օգտագործելու համար:

Իմանալ ավելին
Card image cap

Ամերիա Բիզնես

Մենք, կարևորելով փոքր և միջին ձեռնարկությունների դերը, նպատակ ունենալով դառնալ քո վստահելի ֆինանսական գործընկերը, ստեղծել ենք հարթակ՝ նախատեսված հատուկ ՓՄՁ-ների համար:

Իմանալ ավելին
Թարմացված է առ 06.12.2021 15.57