Գրավով ապահովված վարկ 30-150 մլն ՀՀ դրամ
Նախորդ տարբերակին անցում կատարելու համար սեղմել   այստեղ

30-150 մլն ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով գրավով ապահովված բիզնես վարկ/օվերդրաֆտ։

Այս վարկատեսակը նախատեսված է քո բիզնեսի համար շրջանառու և հիմնական միջոցների ձեռքբերման, ինչպես նաև այլ ներդրումներ կատարելու համար: Դու կարող ես օգտվել տվյալ վարկատեսակից նաև այլ բանկերում կամ վարկային կազմակերպություններում ունեցած քո վարկերն Ամերիաբանկ տեղափոխելու նպատակով:

  • Վարկի համար օնլայն դիմելու հնարավորություն
  • Անհրաժեշտ փաստաթղերն օնլայն կցելու և վարկային հայտի ընթացքին օնլայն հետևելու հնարավորություն
  • Հայտ ներկայացնելուց հետո մեր մասնագետը 1 աշխատանքային օրվա ընթացքում կապ կհաստատի քեզ հետ (Բանկի պայմաններին համապատասխանելու դեպքում)


Գրավով ապահովված վարկի տեսակները`

1. Գրավով ապահովված բիզնես վարկ
2. Գրավով բիզնես օվերդրաֆտ
3. Գյուղատնտեսական նշանակության վարկ
4. Արևային համակարգերի ձեռքբերման վարկ

Վարկի Ժամկետ

12 - 240 ամիս

Վարկի գումար

30 մլն - 150 մլն ՀՀ դրամ

Կարո՞ղ եմ վարկավորման համար դիմել առանց Բանկ այցելելու:

Այո՛, Բանկի պաշտոնական էջում գործող հարթակի միջոցով կարող ես օնլայն դիմել ցանկացած բիզնես վարկ ստանալու համար, և մեր մասնագետը կապ կհաստատի քեզ հետ: Դու կարող ես նաև օնլայն հետևել վարկավորման ընթացքին:

Կարո՞ղ եմ վարկի հաստատումն օնլայն ստանալ՝ առանց Բանկ այցելելու:

Այո՛, կարող ես. մինչև 15 մլն ՀՀ դրամի չափով վարկերի դեպքում: Իսկ եթե դու Ամերիաբանկի հաշվետեր հաճախորդ ես և ունես ID քարտ՝ նույնականացվելու համար, ապա հնարավոր է նաև գումարը ստանալ օնլայն՝ առանց Բանկ այցելելու:

Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ տոկոսադրույքներին:

Վարկատեսակների տոկոսադրույքներին կարող ես ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքէջի՝ յուրաքանչյուր վարկատեսակի էջում՝ ընտրելով համապատասխան վարկատեսակը մենյուի «Վարկեր» բաժնից: Հավելյալ հարցերի դեպքում կարող ես կապ հաստատել նաև մեզ հետ՝ զանգահարելով 010 56 11 11 հեռախոսահամարով կամ այցելելով Բանկի՝ քեզ հարմար մասնաճյուղ: Ի դեպ, մասնաճյուղերի ցանկին և աշխատանքային ժամերին կարող ես ծանոթանալ այստեղ:

Կարո՞ղ եմ արդյոք վարկ վերցնել, եթե այլ բանկում ունեմ գործող բիզնես վարկ:

Վարկի տրամադրման մասին որոշման կայացումը կատարվում է վարկունակության գնահատման հիման վրա: Այլ բանկերում վարկերի առկայությունը խոչընդոտ չէ վարկի տրամադրման համար, եթե վարկունակության ցուցանիշները համապատասխանում են Ամերիաբանկի կողմից սահմանված ցուցանիշներին:

Ավելին, դու կարող ես նաև միավորել տարբեր բանկերում գործող քո վարկերը՝ տեղափոխելով դրանք Ամերիաբանկ: Իսկ մինչև 30 մլն ՀՀ դրամի չափով վարկերի առկայության դեպքում դու ունես հնարավորություն այդ վարկերն ավտոմատ ձևով վերաֆինանսավորելու համար՝ առանց այդ բանկեր այցելելու անհրաժեշտության:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ վարկի դիմելու համար:

Օնլայն վարկային հայտ ներկայացնելու համար պարզապես պետք է լրացնել կազմակերպության կամ ԱՁ-ի մասին մի քանի տվյալ (ՀՎՀՀ, սոց. քարտ), իսկ հետագայում արդեն, կախված ընտրված վարկատեսակից, հնարավոր է պահանջվեն որոշ փաստաթղթեր, որոնք ևս կարող ես կցել քո հայտին՝ օնլայն վերբեռնելով մեր հարթակի միջոցով՝ առանց Բանկ այցելելու:

Կարո՞ղ եմ իմ՝ այլ բանկերում գործող վարկերը տեղափոխել Ամերիաբանկ:

Այո՛, դու կարող ես միավորել տարբեր բանկերում գործող քո վարկերը՝ տեղափոխելով դրանք Ամերիաբանկ: Ավելին, մինչև 30 մլն վարկերի դեպքում կա նաև հնարավորություն այդ վարկերը վերաֆինանսավորելու ավտոմատ՝ առանց այդ բանկեր այցելելու անհրաժեշտության:

Արդյո՞ք կան ոլորտային սահմանափակումներ վարկերի տրամադրման համար:

Այո՛, չֆինանսավորվող ոլորտների ցանկին կարող ես ծանոթանալ հետևյալ հղումով:

   Գույքով ապահովված մանրածախ բիզնես վարկ

 

Վարկատեսակ

 Գույքով ապահովված մանրածախ բիզնես վարկ

 

Նպատակ 1

Բիզնեսի ընդլայնում, ընթացիկ գործունեության ֆինանսավորում և այլ ներդրումներ, ինչպես նաև այլ բանկերում և վարկային կազմակերպություններում գործող  բիզնես վարկերի տեղափոխում Ամերիաբանկ ՓԲԸ    

 

Հաճախորդներ

Առնվազն 6 ամիս գործունեություն ծավալած իրավաբանական անձիք/անհատ ձեռնարկատերեր

 

Ոլորտային սահմանափակումներ

Չֆինանսավորվող ոլորտների ցանկ

 

Վճարունակության գնահատում 2

Ըստ սահմանված ցուցանիշների

Վարկի պայմաններ

Վարկավորման նվազագույն և առավելագույն սահամանաչափ

  3մլն-150 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

Արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Ժամկետ (ամիս)

12-36 (1-6 ամիս արտոնյալ ժամանակահատվածով)

Հաստատուն տոկոսադրույքով ստանդարտ տարեկան տոկոսադրույք 3

12.5%
(փաստացի տոկոսադրույք` 14.1-21.9%)

9.5%
(փաստացի տոկոսադրույք` 10.7-18.2%)

8.0%
(փաստացի տոկոսադրույք` 8.6-16.5%)

Ժամկետ (ամիս)

37-60 (1-6 ամիս արտոնյալ ժամանակահատվածով)

Հաստատուն տոկոսադրույքով ստանդարտ տարեկան տոկոսադրույք 3

13.5%
(փաստացի տոկոսադրույք` 14.9-17.4%)

10.5%
(փաստացի տոկոսադրույք` 11.5-13.9%)

9.0%
(փաստացի տոկոսադրույք 9.9-12.2% )

Ճշգրտվող  տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 13-րդ ամսվանից) ստանդարտ տարեկան տոկոսադրույք 3

Հաստատուն բաղադրիչ`   5.0% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)
(փաստացի տոկոսադրույք` 12.6-15.1%)

Հաստատուն բաղադրիչ  `8.0% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)
(փաստացի տոկոսադրույք` 10.4-12.8%) 

Հաստատուն բաղադրիչ`  7% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)
(փաստացի տոկոսադրույք` 8.2-10.6%) 

Ժամկետ (ամիս)

61-120 (1-6 ամիս արտոնյալ ժամանակահատվածով)  (բացառությամբ շրջանառու միջոցների ձեռքբերման նպատակի)

Հաստատուն տոկոսադրույքով ստանդարտ տարեկան տոկոսադրույք 3

Կիրառելի չէ

11.5%
(փաստացի տոկոսադրույք` 12.4-14%)

10.0%
(փաստացի տոկոսադրույք` 10.7-12.3%)

Ճշգրտվող  տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 37-րդ ամսվանից) ստանդարտ տարեկան տոկոսադրույք 3

Հաստատուն բաղադրիչ  `6.0% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)
(փաստացի տոկոսադրույք` 13.5-15.2%)

Հաստատուն բաղադրիչ   `9.0% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)
(փաստացի տոկոսադրույք` 11.3-12.9%)  

Հաստատուն բաղադրիչ`  8% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)
(փաստացի տոկոսադրույք` 9.1-10.6%)  

Բիզնես հիփոթեք

Ժամկետ (ամիս)

6-60 (1-6 ամիս արտոնյալ ժամանակահատվածով)

Հաստատուն տոկոսադրույքով ստանդարտ տարեկան տոկոսադրույք

12.5%
(փաստացի տոկոսադրույք` 13.3-15.4%)

10.5%
(փաստացի տոկոսադրույք` 11.1-13.4%)

8.5%
(փաստացի տոկոսադրույք` 8.9-10.8%)

Ժամկետ (ամիս)

61-240 (1-6 ամիս արտոնյալ ժամանակահատվածով)

Ճշգրտվող  տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 37-րդ ամսվանից) ստանդարտ տարեկան տոկոսադրույք

Հաստատուն բաղադրիչ  `6.0% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)
(փաստացի տոկոսադրույք` 13.3-15.4%)

Հաստատուն բաղադրիչ`  9.0% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)
(փաստացի տոկոսադրույք` 11.0-13.4%)  

Հաստատուն բաղադրիչ `8% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)
(փաստացի տոկոսադրույք` 8.8-10.7%)  

Նվազագույն կանխավճար

 Ձեռք բերվող գույքի գնահատված շուկայական արժեքի առնվազն 5%-ի չափով:

Ձեռքբերվող գույքը իրավաբանական անձի կամ ԱՁ-ի անվամբ գրանցելու դեպքում իրականացնել 5% հավելյալ կանխավճար, կամ ներկայացնել լրացուցիչ գրավ, որի պարագայում վարկ/գրավ հարաբերակցությունը չի գերազանցի 90%-ը:

ԳՀՀ ՓՄՁ-ների աջակցման ծրագրի ստանդարտ տարեկան տոկոսադրույք

Ժամկետ (ամիս)

6-60 (1-6 ամիս արտոնյալ ժամանակահատվածով)

Հաստատուն տոկոսադրույքով ստանդարտ տարեկան տոկոսադրույք

 9.5%-10.5%
(փաստացի տոկոսադրույք` 9.9-12.4%)

Կիրառելի չէ

Կիրառելի չէ

Ժամկետ (ամիս)

61-120 (1-6 ամիս արտոնյալ ժամանակահատվածով)  (բացառությամբ շրջանառու միջոցների ձեռքբերման նպատակի)

Ճշգրտվող  տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 61-րդ ամսվանից) ստանդարտ տարեկան տոկոսադրույք

Հաստատուն բաղադրիչ`4.5% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)
(փաստացի տոկոսադրույք` 11.6-12.4%)

Կիրառելի չէ

Կիրառելի չէ

Արևային էլեկտրակայանների և ջրատաքացման համակարգերի ձեռքբերման ֆինանսավորման դեպքում ստանդարտ տարեկան տոկոսադրույք

 

 6-120 ամիս  (1-6 ամիս արտոնյալ ժամանակահատվածով)

Հետվճար (cashback) պարունակող աղբյուրներով ֆինանսավորման դեպքում հաստատուն տոկոսադրույք

13%
(փաստացի տոկոսադրույք` 13.9-17.5%)

9% (փաստացի տոկոսադրույք` 9.5-12.9%)

7% (փաստացի տոկոսադրույք` 7.3-10.7%)

Ներքին ռեսուրսի հաստատուն տոկոսադրույք

12% (փաստացի տոկոսադրույք` 12.8-16.3%)

8%(փաստացի տոկոսադրույք` 8.4-11.8%)

7% (փաստացի տոկոսադրույք` 7.3-10.7%)

 ԳՀՀ “Վերականգնվող էներգիայի զարգացում” ծրագրի   հաստատուն տոկոսադրույքով ստանդարտ տարեկան տոկոսադրույք

  8.5%-9.5%
 (փաստացի տոկոսադրույք` 8.5-10.0%)

Կիրառելի չէ

Կիրառելի չէ

ԳՀՀ Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար ծրագրի ստանդարտ տարեկան տոկոսադրույք 4

Ժամկետ (ամիս)

6-84 (1-6 ամիս արտոնյալ ժամանակահատվածով)

Հաստատուն տոկոսադրույքով ստանդարտ տարեկան տոկոսադրույք

 8.5%-10.0%
(փաստացի տոկոսադրույք` 9.0-10.75%)

Կիրառելի չէ

Կիրառելի չէ

ԳՀՀ ՓՄՁ-ների վարկավորում  (զբոսաշրջության, գյուղատնտեսության, գյուղ վերամշակման, արտահանում խթանող և արդյունաբերության ոլորտներում)  ծրագրի ստանդարտ տարեկան տոկոսադրույք

 

 6-90 ամիս  (1-30 ամիս արտոնյալ ժամանակահատվածով)

 

 9.0%-9.5%
(փաստացի տոկոսադրույք` 9.0-9.5%)

Կիրառելի չէ

Կիրառելի չէ

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի
/ՀՀ կառավարության համապատասխան ծրագրի պահանջներին համապատասխան/ ստանդարտ տարեկան տոկոսադրույք 

Ժամկետ (ամիս)

 6-12 ամիս (2-3 ամիս արտոնյալ ժամանակահատվածով)

Հաստատուն տոկոսադրույքով ստանդարտ տարեկան տոկոսադրույք

12.0%-13.0% /ամբողջական սուբսիդավորման հնարավորությամբ/
(փաստացի տոկոսադրույք` 12.6-14%)

Կիրառելի չէ

Կիրառելի չէ

Խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար տրամադրվող վարկերի
/ՀՀ կառավարության համապատասխան ծրագրի պահանջներին համապատասխան/ ստանդարտ տարեկան տոկոսադրույք 

Ժամկետ (ամիս)

 61-96 ամիս (60 ամիս արտոնյալ ժամանակահատվածով)

Հաստատուն տոկոսադրույքով ստանդարտ տարեկան տոկոսադրույք

12%-13.0% /ամբողջական սուբսիդավորման հնարավորությամբ/
(փաստացի տոկոսադրույք` 12.7-14%)

Կիրառելի չէ

Կիրառելի չէ

Տավարաբուծության զարգացման նպատակով տոհմային ԽԵԿ-երի ձեռքբերման համար տրամադրվող վարկերի
/ՀՀ կառավարության համապատասխան ծրագրի պահանջներին համապատասխան/ ստանդարտ տարեկան տոկոսադրույք 

Ժամկետ (ամիս)

 6-60 ամիս (12 ամիս արտոնյալ ժամանակահատվածով)

Հաստատուն տոկոսադրույքով ստանդարտ տարեկան տոկոսադրույք

12%-13.0%  /ամբողջական սուբսիդավորման հնարավորությամբ/
(փաստացի տոկոսադրույք` 12.6-14%)

Կիրառելի չէ

Կիրառելի չէ

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման նպատակով տրամադրվող վարկերի
/ՀՀ կառավարության համապատասխան ծրագրի պահանջներին համապատասխան/ ստանդարտ տարեկան տոկոսադրույք 

Ժամկետ (ամիս)

 6-48 ամիս (12 ամիս արտոնյալ ժամանակահատվածով)

Հաստատուն տոկոսադրույքով ստանդարտ տարեկան տոկոսադրույք

12%-13.0% /ամբողջական սուբսիդավորման հնարավորությամբ/
(փաստացի տոկոսադրույք` 12.6-14%)

Կիրառելի չէ

Կիրառելի չէ

Այլ ծրագրային ռեսուրսներով 3 տրամադրվող վարկեր 5

8.5%-15.0%
(փաստացի տոկոսադրույք` 8.9%-21.4%)

5.5%-12.0%
(փաստացի տոկոսադրույք` 5.6%-17.7%)

4.0%-11.0%
(փաստացի տոկոսադրույք` 4.1%-16.5%)

Տոկոսադրույքի հետ կապված այլ պայմաններ

Դրամական միջոցներով կամ Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսերով ապահովված վարկերի դեպքում տոկոսադրույքը սահմանվում է.
- վարկի և գրավի նույն արժույթով լինելու դեպքում`գործող դրամական միջոցի/պարտատոմսի  տոկոսադրույք  + 4%, բայց ոչ ավելի քան վերոնշյալ տոկոսադրույքները,
-վարկի և գրավի տարբեր արժույթով լինելու դեպքում` վերոնշյալ տոկոսադրույքները:

Հաճախորդի ցանկությամբ գույքի Ապահովագրությունը Բանկի կողմից իրականացնելու դեպքում տոկոսադրույքը համամասնորեն` յուրաքանչյուր գրավի առարկայի ընդհանուր գրավի արժեքում ունեցած իր տեսակարար կշռին համապատասխան, ավելացվում է Բանկի կողմից սահմանված հետևյալ վերադիրների չափով`                                        
• Ավտոտրասպորտային միջոց 2.5%
• Հիմնական միջոց 0.5%
    - Արևային էլեկտրակայանների և ջրատաքացման համակարգերի ձեռքբերման ֆինանսավորման դեպքում էլեկտրակայանի/ջրատաքացման համակարգերի ապահովագրության գծով ծախսերը ներառված են վարկի տոկոսադրույքի մեջ:  
Անշարժ գույքի ապահովագրությունը հաճախորդի կողմից իրականացնելու դեպքում տոկոսադրույքը նվազեցվում է 0.05%` հաշվի առնելով ընդհանուր գրավային ապահովման մեջ յուրաքանչյուր գույքի տեսակի տեսակարար կշիռը:

Սույն պայմաններով սահմանված ապահովվածության (վարկ/գրավ)  ցուցանիշի շեղման պարագայում տոկոսադրույքը սահմանվում է  +0.25%:

Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված վճարունակության չափանիշներից (ՊՍԳ ցուցանիշի) շեղման պարագայում տոկոսադրույքը սահմանվում է +0.25%:

Այլ շեղումների դեպքում տոկոսադրույքը կարող է սահմանվել +0.25%:

Վարկի մարումների դիֆերենցված և խառը եղանակն ընտրելիս տոկոսադրույքը սահմանվում է +0.5%:                                                                                                                               

 

Հաճախորդի կողմից առանց վարկի վաղաժամկետ մարման վճարի տարբերակ նախընտրելիս վարկի տոկոսադրույքը սահմանվում է +2%:

Վարկի տրամադրման վճար

1% վարկի գումարից
• Չի տարածվում "Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի, "Խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար" տրամադրվող վարկերի,  "Տոհմային ԽԵԿ-երի ձեռքբերման համար" տրամադրվող վարկերի,  "Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման նպատակով" տրամադրվող վարկերի, Բիզնես հիփոթեքի և Ամերիաբանկում դրամական միջոցների  և/կամ Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսերի գրավով ապահովված վարկերի վրա:
• Արևային էլեկտրակայանների և ջրատաքացման համակարգերի ձեռքբերման ֆինանսավորման և ԳՀՀ Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար ծրագրի  դեպքում վարկի գումարի 0,5-1%, առավելագույնը` 500,000 ՀՀ դրամ
•  ԳՀՀ ՓՄՁ-ների վարկավորում  (զբոսաշրջության, գյուղատնտեսության, գյուղ վերամշակման, արտահանում խթանող և արդյունաբերության ոլորտներում)  ծրագրի ներքո ֆինանսավորման դեպքում 0-1%

Վարկի գումարի կանխիկացում

Չի կիրառվում վարկառուի հաշվից

Բիզնես հիփոթեքի և Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի դեպքում դրանց շրջանակներում անշարժ գույքի  կամ գյուղատնտեսական ապրանքի ձեռքբերման նպատակով վաճառողի` "Ամերիաբանկ" ՓԲԸ-ում սպասարկվող բանկային հաշվին փոխանցվող գումարի կանխիկացման համար հաշվից կախնիկացման վճար չի սահմանվում

Վարկի մարման եղանակներ

Մարման եղանակ

Անուիտետային (վարկի գումարի և տոկոսագումարի հանրագումարը վճարվում է հավասարաչափ ամսական պարբերականությամբ):

Դիֆերենցված /Նվազող/
 (վարկի գումարը վճարվում է հավասարաչափ, տոկոսագումարը նվազում է` հաշվարկվելով մնացորդի նկատմամբ, վարկի գումարի և տոկոսագումարի մարումները կատարվում են ամսական պարբերականությամբ)

Խառը
(հաճախորդը հնարավորություն ունի ընտրել մարումների նախընտրելի ժամանակացույց, որի հիմքում ընկած կլինի բիզնեսի ֆինանսական հոսքերի դինամիկան, սակայն
1 տարվա ընթացքում վճարվող ընդհանուր մայր գումարը պետք է կազմի վարկի պայմանագրային գումարի առնվազն 15%-ը,  տոկոսագումարը վճարվում է ամսական պարբերականությամբ)

Ապահովվածություն

Գրավադրվող գույքի նկարագրություն

Գրավի առարկա կարող է հանդիսանալ Բանկի համար ընդունելի անշարժ գույք 6, տրանսպորտային միջոց, հիմնական միջոց, ոսկով մետաղական հաշիվներ, դրամական միջոցներ, Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսեր:

Վարկ/գրավ հարաբերակցություն (որպես արժեք  հիմք է ընդունվում լիկվիդային արժեքը)

Վարկ/Գրավ հարաբերակցությունը, ըստ յուրաքանչյուր գրավատեսակի, հաշվարկվում է հետևյալ առավելագույն սահմանաչափերով.
1 . անշարժ գույք`մինչև 100%: Բիզնես հիփոթեքի վարկատեսկի ներքո ձեռք բերվող անշարժ գույքի/երի գնահատված լիկվիդային և ձեռքբերման արժեքներից նվազագույնի 100%-ի չափով:       
2. տրանսպորտային միջոց` 50%
3. հիմնական միջոց` 40%, բայց ոչ ավելի քան ընդհանուր գրավի մեջ 30%-ը, սակայն արևային էլեկտրակայանների և ջրատաքացման համակարգերի ձեռքբերման ֆինանսավորման դեպքում` նախագծի արժեքի 100%,  առանց ընդհանուր գրավի մեջ մասնաբաժնի սահմանափակման
4. ոսկու առարկայազուրկ մետաղական հաշիվ Ամերիաբանկում` 80%
5. Ամերիաբանկում դրամական միջոցներ և/կամ Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսեր, որից.
-նույն արժույթով դրամական միջոցներ/ պարտատոմսեր` 90%
-այլ արժույթով դրամական միջոցներ/ պարտատոմսեր` 70%

Գրավադրվող անշարժ գույքի գտնվելու վայրը

 ՀՀ/ԼՂՀ

Գրավադրվող տրանսպորտային միջոցի տարեթիվը

Արտասահմանյան արտադրության տրանսպորտային միջոցի արտադրության ժամկետը սահմանվում է առավելագույնը 12 տարի`
բացառությամբ ռուսական, չինական և պարսկական արտադրության տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում արտադրության ժամկետը սահմանվում է առավելագույնը 8 տարի

Գույքի գնահատում

Գրավի առարկայի գնահատումը իրականացվում է Բանկի հետ համագործակցող կազմակերպությունների կողմից:

Լրացուցիչ ապահովում

Բիզնեսի հիմնադիրների և իրական շահառուների անձնական երաշխավորությունների առկայությունը պարտադիր է, ինչպես նաև որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև այլ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն:

 

Գույքի ապահովագրություն

Գրավադրվող անշարժ գույքը ապահովագրվում է միայն այն դեպքում, եթե օգտագործվում/օգտագործվելու է ձեռնարկատիրական գործունեության նպատակով:
Գրավադրվող անշարժ գույքի, տրանսպորտային և հիմնական միջոցների ապահովագրությունն իրականացվում է ամբողջ ժամկետի ընթացքում.
1. Հաճախորդի կողմից` առնվազն վարկի մնացորդի/սահմանաչափի չափով,
2. Բանկի կողմից` վարկի մնացորդի/սահմանաչափի չափով:
• Արևային էլեկտրակայանների և ջրատաքացման համակարգերի ձեռքբերման ֆինանսավորման դեպքում էլեկտրակայանի/ջրատաքացման համակարգերի ապահովագրությունն իրականացվելու է էլեկտրակայանի/ ջրատաքացման համակարգերի տեղադրումից հետո` 10 օրյա ժամկետում:   
Ապահովագրության ենթակա չեն հետևյալ տրանսպորտային միջոցները.
• Ավտոմեքենաներ, որոնք կրում են վտանգ սպառնող ապրանքներ` տոքսիկ նյութեր, քիմիկատներ, ռադիոակտիվ և պայթյունավտանգ նյութեր:
• Ավտոմեքենաներ, որոնք կմասնակցեն մրցույթներին, փորձարկումներին կամ ունեն երեք անիվ, ձնեմաքրող մեքենաներ, մոտոցիկլետներ, հատուկ տեխնիկա հանդիսացող մեքենաներ
 • Տաքսի ծառայության և վարձով տրվող ավտոմեքենաներ:                                                                                                                                                                

Վարկի սպասարկման սակագներ  7

Վարկի պայմանների փոփոխություն

25,000 ՀՀ դրամ

Անշարժ գույք գրավի առարկայի փոփոխություն  (այդ թվում գրավի սեփականատիրոջ փոփոխություն)  

20,000 ՀՀ դրամ

Տրանսպորտային միջոցի գրավի փոփոխություն   (այդ թվում գրավի սեփականատիրոջ փոփոխության համար)

10,000 ՀՀ դրամ

Գրավի առարկայի հետ կապված համաձայնությունների, թույլտվությունների/տեղեկանքների տրամադրում

10,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)

Վարկի մարման օրվա փոփոխություն

10,000 ՀՀ դրամ

 

Հաճախորդի կողմից կատարվող լրացուցիչ վճարներ

1. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրվող միասնական տեղեկանքի համար սահմանված վճար, ՀՀ ՃՈ Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի համար սահմանված վճար
2. Գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի նոտարական վավերացման և Գրավի պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական գրանցման վճար իրավասու մարմնում, Տրանսպորտային միջոցի գրավի իրավունքի գրանցման վկայականի համար սահմանված վճար

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի ժամկետի առաջին 3 տարվա ընթացքում Վարկի լրիվ կամ մասնակի վաղաժամկետ մարման դեպքում վճարվում է ժամկետից շուտ վճարած գումարի 5%-ը:
Չի տարածվում "Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի, "Խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար" տրամադրվող վարկերի,  "Տոհմային ԽԵԿ-երի ձեռքբերման համար" տրամադրվող վարկերի,  "Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման նպատակով" տրամադրվող վարկերի  և Ամերիաբանկում դրամական միջոցներ և/կամ Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսերի գրավով ապահովված վարկերի վրա:
Վարկի մասնակի կամ ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում սահմանված վճարը չի գանձվում, եթե տվյալ վարկը վաղաժամկետ մարվում է այդ նպատակով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից վարկառուին տրամադրված վարկային միջոցների հաշվին:
Մինչև 5մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում վաղաժամակետ մարման տուժանք, վճար, տոկոսադրույքի բարձրացում կամ վարկառուի վիճակը վատթարացնող այլ միջոցներ չեն կիրառվում:

 

Տույժեր և տուգանքներ ժամկետանց մայր գումարի և տոկոսի նկատմամբ

Ժամկետանց վարկի նկատմամբ շարունակում է Պայմանագրով նախատեսված տոկոսի հաշվարկումը:
Տույժ՝ ժամկետանց Վարկի  և տոկոսագումարի 0 .13 %-ի չափով կետանցի յուրաքանչյուր օրվա համար:

 

Կանխավճար արևային էլեկտրակայանների և ջրատաքացման համակարգերի ձեռքբերման ֆինանսավորման դեպքում

Նվազագույնը` 5%, իսկ ապրանքի հետգնման կամ վարկային պայմանագրից բխող պարտավորությունների զիջման վերաբերյալ մատակարարի հետ պայմանագիր ունենալու պարագայում` 0% կանխավճար:

 

Արևային էլեկտրակայանների և ջրատաքացման համակարգերի ձեռքբերման ֆինանսավորման դեպքում վարկի տրամադրման փուլերը

Վարկը կարող է տրամադրվել փուլային տարբերակով` փուլերի մասնաբաժինները սահմանելով ըստ վաճառող կողմ հանդիսացող ընկերությունների հետ կնքված համագործակցության պայմանագրերի, ընդ որում վերջին փուլի գումարը պետք է լինի նվազագույնը վարկի գումարի 20%-ի չափով, որը կտրամադրվի ապահովագրությունը իրականացնելուց հետո:

 

Հետվճար (cashback) պարունակող աղբյուրներով  արևային էլեկտրակայանների և ջրատաքացման համակարգերի ձեռքբերման ֆինանսավորման դեպքում cashback-ի տնօրինումը

Հետվճար (cashback) պարունակող աղբյուրներով  արևային էլեկտրակայանների և ջրատաքացման համակարգերի ձեռքբերման ֆինանսավորման դեպքում ծրագրի կողմից վերադարձվող գումարի նվազագույնը 60%-ը (հաշվի առնելով վերադարձվող գումարի գծով առաջացած հարկերը) ուղղվում է վարկի մարմանը, որի համար վաղաժամկետ մարման վճար չի կիրառվում:  Սույն պահանջը պարտադիր չէ, եթե գնորդի (վարկառուի) կողմից վճարվել է նվազագույնը 10% կանխավճար:

 

1  Եթե ի սկզբանե այլ ժամկետ սահմանված չէ վարկային պայմանագրով, վարկի նպատակային օգտագործումը կարող է իրականացվել առավելագույնը 3 ամսվա ընթացում, իսկ փուլային տրամադրվող վարկերի դեպքում՝ յուրաքանչյուր փուլի գումարը  տրամադրվում է նախորդ փուլից հետո առավելագույնը 3 ամսվա ընթացքում՝ վերջինիս նպատկայնությունը ստուգելուց հետո:

2  Դրամական միջոցով և ոսկու առարկայազուրկ մետաղական հաշվով ապահովված վարկերի դեպքում վարկունակության ցուցանիշներ չեն հաշվարկվում, հետևաբար բիզնես վերլուծություն և եկամուտը հիմնավորող փաստաթղթեր չեն պահանջվում:

3  Կախված հաճախորդի վարկունակությունից, վարկի ժամկետից և վարկ/գրավ հարաբերակցությունից` կիրառվում է ավելի բարձր կամ ցածր տոկոսադրույք` համաձայն պայմանների անբաժան մաս կազմող հավելված 1-ի: 

4  Նշված էներգաարդյունավետ ներդրումները և նրանց հետ կապված աշխատանքների ընդհանուր արժեքը պետք է կազմի նվազագույնը վարկի գումարի 70%-ը: Մինչև 30% կարող են կազմել այլ ներդրումներ վարկառուի հիմնական միջոցներում: Այս նպատակով վարկերը տրամադրվում են ԳՀՀ "Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար"  ծրագրի միջոցով ֆինանսավորվելու դեպքում:

5  Ռեսուրսների ցանկը, արժեքը և մարժան որոշվում է Ֆինանսական և գործառնական դեպարտամենտի կողմից

6  Գեոդեզիական չափագրումը պահանջվում է (բացառությամբ պարսպապատ և տնամերձ հողատարածքների), եթե.
- հաճախորդը դիմել է 50 մլն ՀՀ դրամը գերազանցող վարկի համար և
- հողատարածքի գրավի դիմաց հաշվարկվող վարկային սահմանաչափի մասնաբաժինը ընդհանուր հասանելի վարկային սահմանաչափում գերազանցում է 30%:  Ընդհանուր հասանելի վարկային սահմանաչափ է համարվում ընդունելի վարկ/գրավ հարաբերակցության սահմաններում Բանկի իրավասու մարմնի որոշմամբ հաճախորդին հասանելի և տվյալ պահին տրամադրման ենթակա վարկային միջոցների հանրագումարը:

7  Սակագինը կիրառվում է հաճախորդի նախաձեռնությամբ փոփոխությունների իրականացման դեպքում: Եթե  1 փոփոխության արդյունքում գանձման ենթակա է մի քանի սակագին, ապա գանձվում է ամենաբարձր սակագինը՝ 1 անգամ: Սակագները կիրառելի չեն դրամական միջոցների, պարտատոմսերի, առարկայազուրկ մետաղական հաշիների գրավով վարկերի համար: Եթե փոփոխությունների շրջանակներում իրականացվում է նոր գրավի ավելացում կամ երաշխավորի ավելացում, ապա  սակագինը չի գանձվում: Սակագները չեն տարածվում գյուղատնտեսական  ոլորտին տրամադրվող վարկերի վրա:

«Ձեր ֆինանսական տեղեկատուն»`  www.fininfօ.am

«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆՀԱՄԱԿԱՐԳԷ, ՈՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂ ԵՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՈՐՈՆԵԼ, ՀԱՄԵՄԱՏԵԼԵՎԸՆՏՐԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԸ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`  ԱՅՍ ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ:

Դու իրավունք ունես հաղորդակցվել Ամերիաբանկի հետ քո նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Կորպորատիվ հաճախորդներին տրամադրվող ՓՄՁ վարկերի համար տեղեկատվական ամփոփագրին կարող ես ծանոթանալ այստեղ:

 

Գույքով ապահովված մանրածախ բիզնես վարկային գծեր (օվերդրաֆտ)

Վարկատեսակ

Գույքով ապահովված մանրածախ բիզնես վարկային գծեր (օվերդրաֆտ) 1

Նպատակ

Բիզնեսի ընդլայնում, ընթացիկ գործունեության ֆինանսավորում և այլ ներդրումներ, ինչպես նաև այլ բանկերում և վարկային կազմակերպություններում գործող բիզնես վարկերի տեղափոխում Ամերիաբանկ ՓԲԸ

Հաճախորդներ

Առնվազն 6 ամիս գործունեություն ծավալած իրավաբանական անձիք/անհատ ձեռնարկատերեր

Ոլորտային սահմանափակումներ

Չֆինանսավորվող ոլորտների ցանկ

Վճարունակության գնահատում 2

Ըստ սահմանված ցուցանիշների

Վարկի պայմաններ

Վարկավորման նվազագույն և առավելագույն սահամանաչափ

3-150 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույք

Արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Ժամկետ (ամիս)

12-36 ամիս

Տարեկան տոկոսադրույք (hաստատուն տոկոսադրույքով) 3

13.5%
(փաստացի տոկոսադրույք` 15.2-16.6%)

10.5%
(փաստացի տոկոսադրույք` 11.8-13.1%)

9%
(փաստացի տոկոսադրույք` 10.1-11.5%)

Ժամկետ (ամիս)

37-60 ամիս

Տարեկան տոկոսադրույք (hաստատուն տոկոսադրույքով) 3

14.5%
(փաստացի տոկոսադրույք` 15.7-16.3%)

11.5%
(փաստացի տոկոսադրույք` 12.6-12.9%)

10.5%
(փաստացի տոկոսադրույք` 10.9-11.2%)

Այլ ծրագրային ռեսուրսներով 3 տրամադրվող վարկեր 4

8.5%-15.0%
(փաստացի տոկոսադրույք` 8.9%-21.4%)

5.5%-12.0%
(փաստացի տոկոսադրույք` 5.6%-17.7%)

4.0%-11.0%
(փաստացի տոկոսադրույք` 4.1%-16.5%)

Տարեկան տոկոսադրույք չօգտագործված մասի համար

Մինչև 3 %

Տոկոսադրույքի հետ կապված այլ պայմաններ

Դրամական միջոցներով կամ Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսերով ապահովված վարկային գծերի / օվերդրաֆտների դեպքում տոկոսադրույքը սահմանվում է.
- վարկի և գրավի նույն արժույթով լինելու դեպքում`գործող դրամական միջոցի/պարտատոմսի տոկոսադրույք + 4%, բայց ոչ ավելի քան վերոնշյալ տոկոսադրույքները,
-վարկի և գրավի տարբեր արժույթով լինելու դեպքում` վերոնշյալ տոկոսադրույքները:

Հաճախորդի ցանկությամբ գույքի Ապահովագրությունը Բանկի կողմից իրականացնելու դեպքում տոկոսադրույքը համամասնորեն` յուրաքանչյուր գրավի առարկայի ընդհանուր գրավի արժեքում ունեցած իր տեսակարար կշռին համապատասխան, ավելացվում է Բանկի կողմից սահմանված հետևյալ վերադիրների չափով` 
• Ավտոտրասպորտային միջոց 2.5%
• Հիմնական միջոց 0.5%
Անշարժ գույքի ապահովագրությունը հաճախորդի կողմից իրականացնելու դեպքում տոկոսադրույքը նվազեցվում է 0.05%` հաշվի առնելով ընդհանուր գրավային ապահովման մեջ յուրաքանչյուր գույքի տեսակի տեսակարար կշիռը:

Սույն պայմաններով սահմանված ապահովվածության (վարկ/գրավ) ցուցանիշի շեղման պարագայում տոկոսադրույքը սահմանվում է +0.25%:

Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված վճարունակության չափանիշներից շեղման պարագայում տոկոսադրույքը սահմանվում է +0.25%:

Այլ շեղումների դեպքում տոկոսադրույքը կարող է սահմանվել +0.25%:

Վարկի տրամադրման վճար

Վարկի գումարի 1%

Վարկի գումարի կանխիկացում

Համաձայն բանկում գործող սակագների

Մարման եղանակ

Համաձայն գրաֆիկի կամ ժամկետի վերջում

Ապահովվածություն

Գրավադրվող գույքի նկարագրություն

Գրավի առարկա կարող է հանդիսանալ Բանկի համար ընդունելի անշարժ գույք 4, տրանսպորտային միջոց, հիմնական միջոց, ոսկով մետաղական հաշիվներ, դրամական միջոցներ, Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսեր:

Վարկ/գրավ հարաբերակցություն (որպես արժեք հիմք է ընդունվում լիկվիդիային արժեքը)

Վարկ/Գրավ հարաբերակցությունը, ըստ յուրաքանչյուր գրավատեսակի, հաշվարկվում է հետևյալ առավելագույն սահմանաչափերով.
1 . անշարժ գույք` մինչև 100%, 
2. տրանսպորտային միջոց` 50%
3. հիմնական միջոց` 40%, բայց ոչ ավելի քան ընդհանուր գրավի մեջ 30%-ը
4. ոսկու առարկայազուրկ մետաղական հաշիվ Ամերիաբանկում` 80%
5. Ամերիաբանկում դրամական միջոցներ և/կամ Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսեր, որից.
-նույն արժույթով դրամական միջոցներ/ պարտատոմսեր` 90%
-այլ արժույթով դրամական միջոցներ/ պարտատոմսեր` 70%

Գրավադրվող անշարժ գույքի գտնվելու վայրը

 ՀՀ/ԼՂՀ

Գրավադրվող տրանսպորտային միջոցի տարեթիվը

Արտասահմանյան արտադրության տրանսպորտային միջոցի արտադրության ժամկետը սահմանվում է առավելագույնը 12 տարի`
բացառությամբ ռուսական, չինական և պարսկական արտադրության տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում արտադրության ժամկետը սահմանվում է առավելագույնը 8 տարի

Գույքի գնահատում

Գրավի առարկայի գնահատումը իրականացվում է Բանկի հետ համագործակցող կազմակերպությունների կողմից:

Լրացուցիչ ապահովում

Բիզնեսի հիմնադիրների և իրական շահառուների անձնական երաշխավորությունների առկայությունը պարտադիր է, ինչպես նաև որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև այլ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն:

Գույքի ապահովագրություն

Գրավադրվող անշարժ գույքը ապահովագրվում է միայն այն դեպքում, եթե օգտագործվում/օգտագործվելու է ձեռնարկատիրական գործունեության նպատակով: 
Գրավադրվող անշարժ գույքի, տրանսպորտային և հիմնական միջոցների ապահովագրությունը իրականացվում է ամբողջ ժամկետի ընթացքում.
1. Հաճախորդի կողմից` առնվազն վարկի մնացորդի/սահմանաչափի չափով
2. Բանկի կողմից` վարկի մնացորդի/սահմանաչափի չափով:
Ապահովագրության ենթակա չեն հետևյալ տրանսպորտային միջոցները. 
• Ավտոմեքենաներ, որոնք կրում են վտանգ սպառնող ապրանքներ` տոքսիկ նյութեր, քիմիկատներ, ռադիոակտիվ և պայթյունավտանգ նյութեր: 
• Ավտոմեքենաներ, որոնք կմասնակցեն մրցույթներին, փորձարկումներին կամ ունեն երեք անիվ, ձնեմաքրող մեքենաներ, մոտոցիկլետներ, հատուկ տեխնիկա հանդիսացող մեքենաներ
• Տաքսի ծառայության և վարձով տրվող ավտոմեքենաներ:

Վարկի սպասարկման սակագներ 5

Վարկի պայմանների փոփոխություն

25,000 ՀՀ դրամ

Անշարժ գույք գրավի առարկայի փոփոխություն (այդ թվում գրավի սեփականատիրոջ փոփոխություն)

20,000 ՀՀ դրամ

Տրանսպորտային միջոցի գրավի փոփոխություն (այդ թվում գրավի սեփականատիրոջ փոփոխության համար)

10,000 ՀՀ դրամ

Գրավի առարկայի հետ կապված համաձայնությունների, թույլտվությունների/տեղեկանքների տրամադրում

10,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)

Վարկի մարման օրվա փոփոխություն

10,000 ՀՀ դրամ

Հաճախորդի կողմից կատարվող լրացուցիչ վճարներ

1. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրվող միասնական տեղեկանքի համար սահմանված վճար, ՀՀ ՃՈ Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի համար սահմանված վճար
2. Գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի նոտարական վավերացման և Գրավի պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական գրանցման վճար իրավասու մարմնում, Տրանսպորտային միջոցի գրավի իրավունքի գրանցման վկայականի համար սահմանված վճար

Վաղաժամկետ մարում

Վաղաժամկետ մարման տուժանք կամ վճար չի կիրառվում

Տույժեր և տուգանքներ ժամկետանց մայր գումարի և տոկոսի նկատմամբ

Ժամկետանց վարկի նկատմամբ շարունակում է Պայմանագրով նախատեսված տոկոսի հաշվարկումը: 
Տույժ՝ ժամկետանց Վարկի և տոկոսագումարի 0 .13 %-ի չափով կետանցի յուրաքանչյուր օրվա համար:

1 Նշված վարկային գիծը կարող է տրամադրվել ինչպես հաճախորդի ընթացիկ հաշվի միջոցով (օվերդրաֆտ), այնպես էլ առանձին վարկային հաշվի միջոցով (վարկային գիծ):

2 Դրամական միջոցով և ոսկու առարկայազուրկ մետաղական հաշվով ապահովված վարկերի դեպքում վարկունակության ցուցանիշներ չեն հաշվարկվում, հետևաբար բիզնես վերլուծություն և եկամուտը հիմնավորող փաստաթղթեր չեն պահանջվում:

3 Կախված հաճախորդի վարկունակությունից, վարկի ժամկետից և վարկ/գրավ հարաբերակցությունից կիրառվում է ավելի բարձր կամ ցածր տոկոսադրույք` համաձայն պայմանների անբաժան մաս կազմող հավելվածի: 

4 Գեոդեզիական չափագրումը պահանջվում է (բացառությամբ պարսպապատ և տնամերձ հողատարածքների), եթե.
- հաճախորդը դիմել է 50 մլն ՀՀ դրամը գերազանցող վարկի համար և
-հողատարածքի գրավի դիմաց հաշվարկվող վարկային սահմանաչափի մասնաբաժինը ընդհանուր հասանելի վարկային սահմանաչափում գերազանցում է 30%: Ընդհանուր հասանելի վարկային սահմանաչափ է համարվում ընդունելի վարկ/գրավ հարաբերակցության սահմաններում Բանկի իրավասու մարմնի որոշմամբ հաճախորդին հասանելի և տվյալ պահին տրամադրման ենթակա վարկային միջոցների հանրագումարը:

5 Սակագինը կիրառվում է հաճախորդի նախաձեռնությամբ փոփոխությունների իրականացման դեպքում: Եթե 1 փոփոխության արդյունքում գանձման ենթակա է մի քանի սակագին, ապա գանձվում է ամենաբարձր սակագինը՝ 1 անգամ: Սակագները կիրառելի չեն դրամական միջոցների, պարտատոմսերի, առարկայազուրկ մետաղական հաշիների գրավով վարկերի համար: Եթե փոփոխությունների շրջանակներում իրականացվում է նոր գրավի ավելացում կամ երաշխավորի ավելացում, ապա սակագինը չի գանձվում: Սակագները չեն տարածվում գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերի վրա:

«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfօ.am

«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆՀԱՄԱԿԱՐԳԷ, ՈՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂ ԵՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՈՐՈՆԵԼ, ՀԱՄԵՄԱՏԵԼԵՎԸՆՏՐԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԸ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԱՅՍ ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ:

Դու իրավունք ունես հաղորդակցվել Ամերիաբանկի հետ քո նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Կորպորատիվ հաճախորդներին տրամադրվող ՓՄՁ վարկերի համար տեղեկատվական ամփոփագրին կարող ես ծանոթանալ այստեղ:

Վարկային հայտը լրացնելիս պահանջվող փաստաթղթեր.

  • Վարկի հայտ-դիմում
  • Անձնագրեր (բնօրինակը) /Ա/Ձ-ի դեպքում/
  • ՀՎՀՀ, պետ. ռեգիստրի վկայական (Իրավաբանական անձի դեպքում գործադիր մարմնի վերաբերյալ ներդիրը պարտադիր է)
  • Կանոնադրություն (Իրավաբանական անձի դեպքում)
  • Իրավ. անձի մասնակիցների, տնօրենի/նախագահի անձնագրերի և սոց. քարտերի պատճենները


Նախնական հաստատումից հետո պահանջվող փաստաթղթեր.

  • Վարկառուի և իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց կամ Ա/Ձ-ների պետական գրանցման վկայականների և կից ներդիրների պատճեները
  • Ֆինանսական հաշվետվությունները վերջին հաշվետու ժամանակահատվածի համար` հաստատված հարկային տեսչության կողմից
  • Վերջին հաշվետու տարվա համար /հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններ ներկայացնողների համար/ , վերջին հաշվետու եռամսյակի համար հաստատագրված և/կամ պարզեցված հարկ վճարողների համար
  • Գործունեության իրականացման վայրի նկատմամբ սեփականության կամ վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենը
  • Իրացման / մատակարարաման պայմանագրեր, հայտ-պատվերներ, հաշիվ-ապրաքագրեր, վաճառքների կանոնավոր գործընթաց հաստատող այլ փաստաթղթեր
  • Գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ լիցենզիաների, սերտիֆիկատների և պահանջվող այլ փաստաթղթերի պատճենները
  • Որպես գրավ առաջարկվող միջոցների (անշարժ և/կամ շարժական գույք) սեփականությունը հաստատող փաստաթղթեր
  • Գրավադրվող հողատարածքի գեոդեզիական չափագրումը
  • Հարկային պետական ծառայությունից տեղեկանքներ պարտք ու պահանջի վերաբերյալ
  • Նախնական Հաշվետվություն` անշարժ գույքի/ տրանսպորտային միջոցի գնահատման վերաբերյալ


Վարկը հաստատելուց հետո պահանջվող փաստաթղթեր.

  • Անշարժ գույքի սեփականության իրավունքի հիմքերի պատճենները, ներկայացվում են ըստ պահանջի
  • Գրավադրվող գույքի սեփականատերերի անձնագրեր(կնոջ/ամուսնու) մահվան) վկայականի պատճենը
  • Անշարժ գույքի սեփականության իրավունքի հիմքերը
  • Ամուսնության (ամուսնալուծության, (կնոջ/ամուսնու) մահվան) վկայականի պատճենը
  • Տեղեկանք Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեից` գույքի պարտավորություններով ծանրաբեռնվածության վերաբերյալ (Միասնական տեղեկանք)
  • Տեղեկանք Ոստիկանությունից տրանսպորտային միջոցի սահմանափակումների վերաբերյալ
  • Հիմնական Հաշվետվություն` գրավադրվող գույքի գնահատման վերաբերյալ
  • Անշարժ գույքի/Տրանսպորտային միջոցի ապահովագրության պայմանագիր ըստ անհրաժեշտության
  • Իրավաբանական անձի իրավասու մարմնի որոշումը` բանկից վարկի և դրա ապահովման համար առաջարկվող ապահովման միջոցի վերաբերյալ գործարքներ կնքելու մասին
  • Տեղեկանք գրանցված բաժնետերերի/մասնակիցների/հիմնադիրների, տնօրենի և կանոնադրության վերջին փոփոխությունների վերաբերյալ (Իրավաբանական անձի դեպքում)
  • Գործունեության հետ կապված ՀՀ օրենսդրական ակտերով և/կամ բանկի (ռիսկային բնապահպանական գործունեության դեպքում) կողմից պահանջվող բնապահպանական` շրջակա միջավայրի վրա ազդեցության, տեխնիկական անվտանգության և այլ փորձաքննարկան եզրակացություններ, ակտեր; տեխնիկատնտեսական հիմնավորումներ (ըստ անհրաժեշտության)
  • Այլ փաստաթղթեր` Բանկի մասնագետի պահանջով


Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է քեզնից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ քեզ։

Թարմացված է առ  14.10.2021, 17:33