Օնլայն բանկինգ | Միկրո և Փոքր Բիզնես | Ameriabank
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Օնլայն բանկինգ

Մինչև 750 մլն ՀՀ դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար

Աշխարհի ցանկացած անկյունում, ցանկացած ժամի մենք քեզ հետ ենք և հոգ ենք տանում, որ քո բանկային գործարքները, առցանց վճարումները և հեռավար գործարքները կատարվեն մի քանի ակնթարթում ընդամենը մեկ հպումով, լինեն պարզ ու ապահով։ Կառավարի՛ր քո հաշիվները, կատարի՛ր անվտանգ փոխանցումներ և վճարումներ՝ առանց բանկ գալու։

  • Քո բոլոր հաշիվները մեկ վայրում
  • Գործարքների անվտանգություն
  • Կոմունալ վճարումներ
  • Ծառայությունների օնլայն հայտեր

10,000 տարեկան

Ծառայության սակագին

1,000 ՀՀ դրամ ամսական

Հավելյալ օգտատիրոջ գրանցում

Հաշիվների 24/7 կառավարում

Օրվա բոլոր ժամերին դու կարող ես կառավարել քո բոլոր հաշիվները, կատարել փոխանցումներ քո հաշիվների միջև կամ ՀՀ տարածքում կամ դրա սահմաններից դուրս գործող այլ բանկի հաշվի, փոխանակել արտարժույթ, մարել վարկերը, վճարել կոմունալ ծառայությունների համար և շատ ավելին։

Ապահով և անվտանգ

Տվյալների և տեղեկությունների գաղտնագրում, տվյալների պաշտպանություն երկակի նույնականացման միջոցով. մենք հոգ ենք տանում, որ քո գործարքները լինեն ապահով և անվտանգ։ Գործարքներ իրականացնելիս քեզ անհրաժեշտ է մուտքագրել ոչ միայն գաղտնաբառը/PIN կոդը, այլև մեկանգամյա գաղտնաբառը, որը գեներացվում է «VASCO Data Security» ընկերության «Digipass» սարքերի կամ «AmeriaToken» հավելվածի միջոցով:

Քո բանկը քո ափի մեջ

Համակարգչին հասանելիություն չունենալը նույնպես խնդիր չէ։ Բանկային գործարքները հասանելի են նաև Ամերիա Մոբայլ բանկինգ անվճար հավելվածի միջոցով:

Պատրա՞ստ ես հաշիվ բացել

Ի՞նչ գործարքներ կարող եմ կատարել Օնլայն բանկինգով:

Օնլայն բանկինգը թույլ է տալիս զգալիորեն խնայել ժամանակը և կատարել հիմնական բանկային գործարքները՝ առանց Բանկ գալու: Օրինակ՝ կարող ես դիտել քո հաշիվների ընթացիկ մնացորդներն ու շրջանառությունը, վարկերի  ու ավանդների մնացորդները, մարման ժամանակացույցը, ծանոթանալ արտարժույթի փոխարժեքին: Օնլայն բանկինգի միջոցով կարելի է շատ արագ և հեշտ կատարել կոմունալ վճարումներ, փոխանցումներ սեփական հաշիվների միջև և այլ անձանց: Համակարգի միջոցով դու կարող ես տարբեր ծառայությունների համար հայտեր ներկայացնել, օրինակ՝ կանխիկի տրամադրում, քարտի թողարկում, տեղեկանքների կամ այլ փաստաթղթերի ստացում, խնայողական հաշվի, ավանդի բացում և այլն:

Արդյոք Օնլայն բանկինգն ապահո՞վ է:

Այո՛, Օնլայն բանկինգն ապահով է և անվտանգ: Համակարգի անվտանգությունն ապահովելու համար կիրառվում են առցանց համակարգերի համար նույնականացման սարքեր արտադրող համաշխարհային առաջատար «VASCO Data Security» ընկերության «Digipass» սարքերը, ինչպես նաև «AmeriaToken» հավելվածը:

Ինչպե՞ս կարող եմ օգտագործել «Digipass» սարքը:

«Digipass» սարքը գեներացնում է համակարգ մուտք գործելու և փաստաթղթերը հաստատելու համար անհրաժեշտ մեկանգամյա գաղտնաբառեր, ինչը թույլ է տալիս ապահովել անվտանգության առավել բարձր մակարդակ և գործնականում նվազագույնի հասցնել այլ անձանց կողմից քո գաղտնաբառը որևէ կերպ պարզելու և օգտագործելու հավանականությունը:

Սարքից օգտվելու համար պետք է միացնել դրա վրա առկա կոճակը: Միացնելուց հետո սարքը գեներացնում է վեցանիշ թիվ, որը նախատեսված է համակարգ մուտք գործելու և փաստաթղթեր հաստատելու համար: Համակարգ մուտք գործելու համար օգտագործողի անունից և գաղտնաբառից բացի, անհրաժեշտ է համապատասխան դաշտում մուտքագրել սարքի գեներացրած մեկանգամյա օգտագործման համար նախատեսված վեցանիշ թիվը: Ստեղծված փաստաթուղթը հաստատելու համար պետք է մուտքագրել սարքի գեներացրած մեկանգամյա օգտագործման համար նախատեսված վեցանիշ թիվը և ստորագրել փաստաթուղթը:

Սարքը միացնելուց հետո 30 վայրկյանի ընթացքում սարքի անգործության դեպքում այն ավտոմատ անջատվում է:

Արգելվում է սարքը քանդել և/կամ ենթարկել ֆիզիկական որևէ ազդեցության:

Ի՞նչ պետք է անեմ, եթե սարքի գեներացրած կոդը համակարգը չի ընդունում:

Սարքի գեներացրած կոդը համակարգի կողմից չընդունվելու հնարավոր պատճառներն են.

  • սարքը երկար ժամանակ չի օգտագործվել
  • կոդը մի քանի անգամ սխալ է մուտքագրվել
  • որևէ այլ պատճառով Բանկի կողմից սարքն արգելափակվել է

Նման դեպքերում խնդրում ենք դիմել մեզ:

Ի՞նչ պետք է անեմ, եթե սարքը կորցրել եմ:

Սարքը կորցնելու դեպքում խնդրում ենք այդ մասին անհապաղ հայտնել մեզ:

Ի՞նչ պետք է անեմ, եթե մոռացել եմ գաղտնաբառը:

Կարող ես ինքնուրույն վերականգնել գաղտնաբառը՝ պատասխանելով անվտանգության ապահովման համար համակարգի կողմից տրվող հարցերին: Եթե գաղտնաբառի վերականգնման հետ կապված խնդիրներ ունես, կապ հաստատիր մեզ հետ, և մենք սիրով կօգնենք վերակագնել այն:

Գաղտնաբառը վերականգնելու համար անհրաժեշտ է ունենալ լրացված անձնական տվյալներ, որոնք հնարավոր է լրացնել և/կամ փոփոխել «Կարգավորումներ» բաժնի՝ «Իմ տվյալները» ենթաբաժնում: Տվյալները լրացված չլինելու դեպքում գաղտնաբառն ինքնուրույն վերականգնել հնարավոր չէ, և պետք է զանգահարել կամ մոտենալ Բանկ:

Օնլայն բանկինգ/Մոբայլ բանկինգ համակարգով

Հաշիվների քաղվածքներ և գործարքներ դիտելու իրավունքով

անվճար

Մինչև 2 օգտագործող գրանցելու դեպքում

 

Գործարքներ հաստատելու համար մեկանգամյա ծածկագիր գեներացնող սարքերից որևէ երկուսը կամ Ամերիա Թոքեն ծրագրայի նապահովման երկու կոդ

Տարեկան 10,000 կամամսական 1,000 ՀՀ դրամ ներառյալ ԱԱՀ

Լրացուցիչ օգտագործող գրանցելու դեպքում (3-րդ օգտագործողից սկսած)

1,000 ՀՀ դրամ ամսական`   ներառյալ համակարգ մուտքագրվելու և գործարքներ հաստատելու համար մեկանգամյա ծածկագիր գեներացնող սարքերից որևէ մեկը կամ Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման մեկ կոդ`   ըստ հաճախորդի ընտրության

Ծածկագիր գեներացնող սարքի տրամադրում (կորցնելու կամ վնասելու դեպքում), սարքի տեսակի փոխարինում

3,000 ՀՀ դրամ`   ներառյալ ԱԱՀ

Digipass GO 3 սարքից օգտվելու կանոնները

Ինտերնետ Բանկ համակարգից օգտվող հաճախորդների համար բարձր մակարդակի անվտանգություն ապահովելու համար համակարգում կիրառված են VASCO Data Security ընկերության Digipass սարքերը: VASCO Data Security համաշխարհային առաջատարն է on-line համակարգերի համար իդենտիֆիկացիոն սարքեր արտադրող կազմակերպությունների մեջ:

Digipass GO 3 սարքը կարող է գեներացնել համակարգ մուտք գործելու և փաստաթղթերը հաստատելու համար անհրաժեշտ միանգամյա նշանաբաններ:


Ինչպես օգտվել Digipass GO 3 սարքից

Digipass GO 3 սարքը միացնելու կամ անջատելու համար պետք է սեղմել կոճակը: Եթե սարքի հետ ոչ մի գործողություն չի կատարվում, ապա այն 30 վայրկյան հետո ավտոմատ անջատվում է:

Digipass GO 3 սարքը միացնելուց գեներացվում է 6 նիշանի թիվ: Այդ թիվը կարող է օգտագործվել երկու նպատակով.

1. Համակարգ մուտք գործելու համար օգտագործողը բացի իր անուն/նշանաբան զույգից պետք է համապատասխան դաշտում մուտքագրի նաև Digipass GO 3 սարքի գեներացրած թիվը՝ միանգամյա նշանաբանը:

2. Փաստաթուղթը հաստատելու համար օգտագործողը պետք է մուտքագրի Digipass GO

 3 սարքի գեներացրած թիվը համապատասխան դաշտում և ստորագրի փաստաթուղթը:

Ոչ մի դեպքում չի թույլատրվում բացել սարքը կամ ենթարկել ֆիզիկական այլ ազդեցությունների:


Նախկին պայմաններ

Թարմացված է առ 29.06.2022 10:58