Ամերիաբանկ – Ֆրիէներջի
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

Ամերիաբանկի և «Ֆրիէներջի» ՍՊԸ

Զգացե՛ք արևի էներգիան և մեր ֆինանսավորման արդյունավետությունը

Վերականգնվող էներգիայի աղբյուրները, լինելով էկոլոգիապես անվտանգ և արդյունավետ, նվազեցնում են էլեկտրաէներգիայի ծախսերը և հանդիսանում հրաշալի լուծում ցանկացած բիզնեսի համար: Արևային էլեկտրակայանների օգտագործումը բիզնեսում հնարավորություն կտա Ձեզ հոգ տանել շրջակա միջավայրի համար և խնայել էլեկտրաէներգիա՝ այդպիսով բարձրացնելով էներգաարդյունավետությունը, Ձեր բիզնեսի մրցունակությունը և կյանքի որակը։

Մենք համագործակցում ենք Ֆրիէներջի ՍՊԸ-ի հետ և առաջարկում ենք իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատերեր մեր հաճախորդներին ձեռք բերել արևային համակարգեր շահավետ պայմաններով: Այսլիզինգային համագործակցության շրջանակում Դուք կարող եք օգտվել Ֆինանսական վարձակալության /լիզինգ/ ծառայությունից հատուկ պայմաններով:

freenergy logo

Հասցե՝ ՀՀ Երևան, Ազատության 27, Երազ բիզնես կենտրոն Հեռ՝ +37411209920 Կայք՝ http://freenergy.am/ Էլ. հասցե՝ info@freenergy.am Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/freenergyarmenia/

Պայմաններ

Լիզինգի առարկայի սահմանում

Լիզինգի առարկա են համարվում`

  • Արևային ֆոտովոլտային էլեկտրակայանները
  • Արևային ջրատաքացուցիչ համակարգերը

Լիզինգի առարկայի նկատմամբ ներկայացվող պահանջներ

Արևային էլեկտրակայանի հզորությունը չի կարող գերազանցել 500 ԿՎտ հզորությունը

Լիզինգառուի նկատմամբ ներկայացվող պահանջներ

Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր

Կանխավճար

Նվազագույնը 5%

ֆինանսավորման նվազագույն և առավելագույն սահմանաչափ

Նվազագույնը` 5 մլն ՀՀ դրամ

Առավելագույն սահմանաչափ` 200,000,000 ՀՀ դրամ

Լիզինգի անվանական տոկոսադրույք**

8.5 % – 9.5 %

Լիզինգի փաստացի տոկոսադրույք

8.83 % - 10 %

Արժույթ

ՀՀ դրամ

Ֆինանսավորման ժամկետ

6 ամսից մինչև 10 տարի

Լիզինգի տոկոսադրույքի հաշվարկման կարգը

Լիզինգի գումարի նվազող մնացորդի նկատմամբ

Տույժ` լիզինգի մայր գումարի և/կամ տոկոսադրույքի մարման պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար***

Տույժ` ժամկետանց լիզինգի և/կամ ժամկետանց տոկոսագումարի 0.13% չափով կետանցի /պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետների խախտման/ յուրաքանչյուր օրվա համար:

Լիզինգի տրամադրման վճար

Լիզինգի գումարից միանվագ 0-1%, առավելագույնը` 500,000 ՀՀ դրամ

Լիզինգի առարկայի ապահովագրություն

Պարտադիր է լիզինգի ողջ ժամկետի ընթացքում, ընդ որում, մարման ժամկետի առաջին տարվա ընթացքում՝ լիզինգի առարկայի շուկայական ողջ արժեքի չափով, հաջորդ տարիներին՝ լիզինգի մայր գումարի առնվազն  մնացորդի չափով

Լիզինգի ձևակերպման վայր

Բանկ


* Սույն պայմանները կիրառելի չեն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի շրջանակում տրամադրվող լիզինգի դեպքում:

** Լիզինգի տոկոսադրույքը և ֆինանսավորման ժամկետը կախված են գործարքի ռիսկայնությունից, ձեռք բերվող գույքի տեսակից և բիզնեսի առանձնահատկություններից: Լիզինգի տոկոսադրույքը կախված է նաև ֆինանսավորման ժամկետից:

*** Տուժանքի (տույժի և/կամ տուգանքի) փաստացի կիրառման դեպքում տուժանքի տարեկան դրույքաչափը և/կամ տուժանքների հանրագումարի չափը գործում է ՀՀ օրենսդրությամբ նշված թույլատրելի առավելագույն չափերի սահմաններում:

Բանկը պատասխանատվություն չի կրում այդ ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, և ֆինանսական կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում այդ ինտերնետային կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Թարմացված է 03.12.2021 09:41