Ֆակտորինգի պայմաններ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Ֆակտորինգի պայմաններ

750 մլն ՀՀ դրամից ավել տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար

#

1.       ՏԵՂԱԿԱՆ ՖԱԿՏՈՐԻՆԳ

 

1.1   

Ֆակտորինգային հայտի ուսումնասիրության վճար[i]

15,000 ՀՀ դրամ

1.1.1         

 Ֆակտորինգի հաստատված պայմանների վերանայման  դիմումի ուսումնասիրության վճար[ii]

10,000 ՀՀ դրամ

(եթե այլ վճար սահմանված չէ պայմանագրով)

1.2   

Ֆակտորինգային ֆինանսավորման տարեկան տոկոսադրույք

սկսած 12%-ից

1.3   

Ֆակտորինգի տրամադրման միանվագ վճար

հաշիվ-ապրանքագրի գումարի

0,6%– 3,0%,

նվազագույնը` 10,000 ՀՀ դրամ

1.4   

Ֆակտորինգի տրամադրման ժամկետ (ֆինանսավորման տրամադրման և զիջված պահանջով պարտավորությունների կատարման օրերի միջև ընկած առավելագույն ժամկետ)

120 օր

1.5   

Ֆակտորինգային ֆինանսավորման գումարի հարաբերակցությունը զիջվող պահանջի գումարին

առավելագույնը 90%

1.6   

Ապահովվածության տեսակը

գրավ, երաշխավորություն, երաշխիք կամ առանց լրացուցիչ ապահովության միջոցների

1.7   

Հաճախորդի  հաշվի  առկայությունը «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում և Ֆինանսավորման գումարների շրջանառությունը այդ հաշվով

 

պարտադիր

1.8   

Հաճախորդի գործունեության պատմությունը

ՀՀ պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո` առնվազն 1 տարի:

1.9   

Զիջված պահանջով հաշվարկներ

անկանխիկ վճարում`  տարաժամկետ վճարման հնարավորությամբ

1.10                       

Պարտավորության կետանցի օրական տույժ[iii]

0.13%

 

[i] Նշված վճարը գանձվում է ֆակտորինգի հաստատման դեպքում:

[ii]Պայմանների վերանայման դիմումի ուսումնասիրության վճարը գանձվում է վերանայման դիմումի բավարարման դեպքում Հաճախորդի՝ Բանկում գործող հաշիվներից` հիմք ընդունելով Բանկի համապատասխան ստորաբաժանման կողմից այդ դիմումի հիման վրա կատարված վերլուծության եզրակացությունը/տեղեկանքը: Սույն սակագնի իմաստով պայմանների վերանայում չեն համարվում կնքված Դրամական պահանջի զիջման հայտի պայմանների փոփոխությունները, եթե այլ բան չի սահմանվում Բանկի իրավասու մարմնի որոշմամբ:

[iii] Տուժանքի (տույժի և/կամ տուգանքի) փաստացի կիրառման դեպքում Տուժանքի տարեկան դրույքաչափը և/կամ Տուժանքների հանրագումարի չափը գործում է ՀՀ օրենսդրությամբ նշված թույլատրելի առավելագույն չափերի սահմաններում:


Ուշադրությու՜ն. ԶԻՋՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ

Գրավի ձևակերպման կարգին ծանոթանալու համար սեղմի՛ր այստեղ:

  1. Ֆակտորինգով սպասարկվող հաճախորդի կողմից ներկայացվող փաստաթղթերի և տվյալների ցանկ
  2. Ծանուցագիր ֆակտորինգային սպասարկման փոխանցվող պարտապանի վերաբերյալ
  3. Տեղեկատվական ամփոփագիր Ֆակտորինգի համար

#

 ՏԵՂԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՖԱԿՏՈՐԻՆԳ[1]

1.1   

Ֆակտորինգային հայտի ուսումնասիրության վճար 1

անվճար

1.1.1           

Պայմանների վերանայման   դիմումի ուսումնասիրության վճար 2

10,000 ՀՀ դրամ

(եթե այլ վճար սահմանված չէ պայմանագրով)

1.2   

 

Ֆակտորինգային ֆինանսավորման տարեկան տոկոսադրույք

/հաշվարկվում է ֆինանսավորումը տրամադրելու օրվանից` ֆինանսավորման համար հաստատված օրերի համար,

բայց ոչ ավել քան 120 օրը ներառյալ` տարին ընդունելով 365 օր/

 

սկսած 14%-ից,

նվազագույնը`  20.000 ՀՀ դրամ

1.3   

 

Ֆինանսավորվող

գործարքի նվազագույն գումար

1.000.000 ՀՀ դրամ

1.4   

Ֆինանսավորման տրամադրմանառավելագույն ժամկետ

/ֆինանսավորման տրամադրման և զիջված պահանջով պարտավորությունների կատարման օրերի միջև ընկած առավելագույն ժամանակահատված/

մինչև 120 օր ներառյալ

1.5   

Պարտադիր պայման

պարտապանը պետք է ընդգրկված լինի Բանկի կողմից հաստատված ընկերությունների ցանկում

1.6   

Հաճախորդի  հաշվի  առկայությունը «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում և Ֆինանսավորման գումարների շրջանառությունը այդ հաշվով

 

պարտադիր

1.7   

Պարտավորության կետանցի օրական տույժ3

0.13%

1 Նշված վճարը գանձվում է ֆակտորինգի հաստատման դեպքում:

2 Պայմանների վերանայման դիմումի ուսումնասիրության վճարը գանձվում է վերանայման դիմումի բավարարման դեպքում Հաճախորդի՝ Բանկում գործող հաշիվներից` հիմք ընդունելով Բանկի համապատասխան ստորաբաժանման կողմից այդ դիմումի հիման վրա կատարված վերլուծության եզրակացությունը/տեղեկանքը: Սույն սակագնի իմաստով պայմանների վերանայում չեն համարվում կնքված Դրամական պահանջի զիջման հայտի պայմանների փոփոխությունները, եթե այլ բան չի սահմանվում Բանկի իրավասու մարմնի որոշմամբ:

3 Տուժանքի (տույժի և/կամ տուգանքի) փաստացի կիրառման դեպքում Տուժանքի տարեկան դրույքաչափը և/կամ Տուժանքների հանրագումարի չափը գործում է ՀՀ օրենսդրությամբ նշված թույլատրելի առավելագույն չափերի սահմաններում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՔՈ ԿՈՂՄԻՑ ԶԻՋՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՆՇՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉՎՃԱՐԵԼՈՒ, ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՕՐԵՐԻ ՔԱՆԱԿ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ ԵՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՔՈ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՍ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՔՈ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼԻՍ:

#

 ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՖԱԿՏՈՐԻՆԳ

1.1   

Ֆակտորինգային հայտի ուսումնասիրության վճար1

30,000 ՀՀ դրամ

1.1.1           

Պայմանների վերանայման   դիմումի ուսումնասիրության վճար2

10,000 ՀՀ դրամ

(եթե այլ վճար սահմանված չէ պայմանագրով)

1.2   

Ֆակտորինգային ֆինանսավորման գումարի հարաբերակցությունը զիջվող պահանջի գումարին

Հաշիվ-ապրանքագրի գումարի

 մինչև  85%

 

1.3   

Ֆինանսավորման տարեկան տոկոսադրույք

սկսած`

ԱՄՆ դոլար` 7%

Եվրո` 6%

ՌԴ ռուբլի`12%

1.4   

Ֆակտորինգի տրամադրման միանվագ վճար

 

հաշիվ-ապրանքագրի գումարի

0.5%-3%

նվազագույնը` 12,000 ՀՀ դրամ

 

1.5   

Ֆինանսավորման ժամկետ (ֆինանսավորման տրամադրման և զիջված պահանջով պարտավորությունների կատարման օրերի միջև ընկած առավելագույն ժամկետ)

մինչև 180 օր

1.6   

Ապահովվածության տեսակը

գրավ, երաշխավորություն, ապահովագրություն, երաշխիք կամ առանց լրացուցիչ ապահովության միջոցների

1.7   

Հաճախորդի  հաշվի  առկայությունը «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում և Ֆինանսավորման գումարների շրջանառությունը այդ հաշվով

 

պարտադիր

1.8   

Հաճախորդի գործունեության պատմությունը

ՀՀ պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո` առնվազն 1 տարի:

1.9   

Զիջված պահանջով հաշվարկներ

անկանխիկ վճարում`  տարաժամկետ վճարման հնարավորությամբ

1.10                       

Պարտավորության կետանցի օրական տույժ2

0.13%

1 Նշված վճարը գանձվում է ֆակտորինգի հաստատման դեպքում:

2 Պայմանների վերանայման դիմումի ուսումնասիրության վճարը գանձվում է վերանայման դիմումի բավարարման դեպքում Հաճախորդի՝ Բանկում գործող հաշիվներից` հիմք ընդունելով Բանկի համապատասխան ստորաբաժանման կողմից այդ դիմումի հիման վրա կատարված վերլուծության եզրակացությունը/տեղեկանքը: Սույն սակագնի իմաստով պայմանների վերանայում չեն համարվում կնքված Դրամական պահանջի զիջման հայտի պայմանների փոփոխությունները, եթե այլ բան չի սահմանվում Բանկի իրավասու մարմնի որոշմամբ:

Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն.

Ուշադրությու'ն. ԶԻՋՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ

Գրավի ձևակերպման կարգին ծանոթանալու համար սեղմի՛ր այստեղ:

  1. Արտահանման ֆակտորինգով սպասարկվող հաճախորդի կողմից ներկայացվող փաստաթղթերի և տվյալների ցանկ
  2. Ծանուցագիր ֆակտորինգային սպասարկման փոխանցվող պարտապանի վերաբերյալ

#

 ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՖԱԿՏՈՐԻՆԳ

1.1   

Ֆակտորինգային հայտի ուսումնասիրության վճար 1

30,000 ՀՀ դրամ

1.1.1           

Պայմանների վերանայման գծով  դիմումի ուսումնասիրության վճար2

10,000 ՀՀ դրամ

(եթե այլ վճար սահմանված չէ պայմանագրով)

1.2   

Երկֆակտորային մոդելով աշխատելու դեպքում երաշխիքի տրամադրման միջնորդավճար

Ֆակտորինգի գործողության ժամկետի յուրաքանչյուր եռամսյակի[1] համար 0.4%-1% (գանձվում է միանվագ` երաշխիքի տրամադրման պահին` գործողության ողջ ժամկետի համար), նվազագույնը` 15,000 ՀՀ դրամ, առավելագույնը` 500,000 ՀՀ դրամ

1.3   

Դեբիտորական պարտքի հավաքագրման  գծով  միջնորդավճար

հաշիվ-ապրանքագրի գումարի

մինչև 3%,

նվազագույնը` 20,000 ՀՀ դրամ

1.4   

Հաշիվ-ապրանքագրի ստուգման/ մշակման գծով վճար

5000 ՀՀ դրամ

1.5   

Ֆինանսական խորհրդատվական ծառայությունների վճար

ըստ պայմանավորվածության

1.6   

Ապահովվածության տեսակը

գրավ, երաշխավորություն, երաշխիք կամ առանց լրացուցիչ ապահովության

1.7   

Հաճախորդի հաշվի  առկայությունը «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում

պարտադիր

1.8   

Հաճախորդի գործունեության պատմությունը

ՀՀ պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո` առնվազն 1 տարի:

1.9   

Պարտավորության կետանցի օրական տույժ3

0.13%

1 Նշված վճարը գանձվում է ֆակտորինգի հաստատման դեպքում:

2 Պայմանների վերանայման դիմումի ուսումնասիրության վճարը գանձվում է վերանայման դիմումի բավարարման դեպքում Հաճախորդի՝ Բանկում գործող հաշիվներից` հիմք ընդունելով Բանկի համապատասխան ստորաբաժանման կողմից այդ դիմումի հիման վրա կատարված վերլուծության եզրակացությունը/տեղեկանքը: Սույն սակագնի իմաստով պայմանների վերանայում չեն համարվում կնքված Դրամական պահանջի զիջման հայտի պայմանների փոփոխությունները, եթե այլ բան չի սահմանվում Բանկի իրավասու մարմնի որոշմամբ:

3 Տուժանքի (տույժի և/կամ տուգանքի) փաստացի կիրառման դեպքում Տուժանքի տարեկան դրույքաչափը և/կամ Տուժանքների հանրագումարի չափը գործում է ՀՀ օրենսդրությամբ նշված թույլատրելի առավելագույն չափերի սահմաններում:

4 Միջնորդավճարը հաշվարկելիս ոչ ամբողջական եռամսյակը համարվում է ամբողջական եռամսյակ:

Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՔՈ ԿՈՂՄԻՑ ԶԻՋՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՆՇՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉՎՃԱՐԵԼՈՒ, ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՕՐԵՐԻ ՔԱՆԱԿ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ ԵՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՔՈ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՍ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՔՈ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼԻՍ: 

* Գրավի ձևակերպման կարգին ծանոթանալու համար սեղմի'ր այստեղ:

Ի՞նչ է անհրաժեշտ Ամերիաբանկի միջոցով ֆակտորինգ իրականացնելու համար։

  • Ամերիաբանկի ֆակտորինգային հաճախորդ դառնալու համար անհրաժեշտ է զանգահարել կամ այցելել Բանկ և դիմել հաճախորդի մենեջերի առաջնային խորհրդատվության և պահանջվող փաստաթղթերի ցանկի ստացման համար, որից հետո անցնել հետևյալ փուլերը.
  • ֆակտորինգի կիրառման նպատակահարմարության և կիրառման հնարավորության վերաբերյալ նախնական խորհրդատվություն հաճախորդի մենեջերի և ֆակտորինգի բաժնի կողմից և նախնական ֆակտորինգային ծառայության վճարի որոշում:
  • Ֆակտորինգային հայտի ներկայացում
  • Մինչև հայտի հաստատումը պահանջվող փաստաթղթերի փաթեթի ներկայացում Բանկ
  • Ֆինանսական ուսումնասիրության իրականացում
  • Նախնական ֆինանսավորման պայմանների համաձայնեցում հաճախորդի հետ Բանկի կողմից (այդ թվում սահմանաչափի գումար, ֆինանսավորման ժամկետի, ֆակտորինգային վճարների դրույքաչափը)
  • Բանկի կողմից ֆակտորինգային հայտի բավարարում – նախապես համաձայնեցված ֆինանսավորման պայմանների վերջնական հաստատում կամ փոփոխված պայմաններով հաստատում
  • Հաստատումից հետո Հաճախորդի կողմից ամբողջական փաստաթղթերի փաթեթի տրամադրում ֆակտորինգային պայմանագրերի պատրաստման նպատակով
  • Ֆակտորինգային պայմանագրերի և փաստաթղթերի ստորագրում
  • Զիջված դրամական պահանջը պայմանագրով Բանկին զիջված լինելու վերաբերյալ գնորդի/պարտապանի ծանուցում
  • Մատակարարված ապրանքի գծով ուղեկցող փաստաթղթերի տրամադրում Բանկին գնորդի/պարտապանի գծով առկա դրամական պահանջի զիջման նպատակով
  • Ֆինանսավորման տրամադրում ֆաճախորդին
     

*Ֆակտորինգի սահմանաչափի տրամադրման մերժման գործոններն են.

  • Հաճախորդի կողմից ներկայացված տվյալները (փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը) անարժանահավատ են կամ ոչ ամբողջական:
  • Հաճախորդի եկամուտներն անբավարար են պարտավորությունների մարման համար:
  • Հաճախորդն ունի վատ վարկային պատմություն, ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություններ (այդ թվում` երրորդ անձանց հանդեպ):


Հոդված 895. Հաճախորդի պատասխանատվությունը ֆինանսական գործակալի հանդեպ

1. Հաճախորդը ֆինանսական գործակալի հանդեպ պատասխանատվություն է կրում զիջման առարկա դրամական պահանջն իրական լինելու համար, եթե այլ բան նախատեսված չէ դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրով:

2. Զիջման առարկա դրամական պահանջը համարվում է իրական, եթե հաճախորդն օժտված է դրամական պահանջի փոխանցման իրավունքով, և այդ պահանջի զիջման պահին նրան հայտնի չեն այնպիսի հանգամանքներ, որոնց ուժով պարտապանն իրավունք ունի չկատարել պահանջը:

3. Հաճախորդը պատասխանատվություն չի կրում ֆինանսական գործակալի կողմից զիջման առարկա համարվող պահանջը պարտապանի կատարմանը ներկայացնելու դեպքում, վերջինիս կողմից չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար, եթե այլ բան նախատեսված չէ հաճախորդի և ֆինանսական գործակալի միջև կնքված պայմանագրով:


Հոդված 899. Ֆինանսական գործակալի իրավունքները պարտապանից ստացած գումարների նկատմամբ

1. Եթե դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրի պայմաններով հաճախորդի ֆինանսավորումը կատարում է ֆինանսական գործակալը` հաճախորդից այդ պահանջը գնելու միջոցով, ֆինանսական գործակալն իրավունք է ձեռք բերում այն ամբողջ գումարի նկատմամբ, որը նա պահանջը կատարելու համար ստանալու է պարտապանից, իսկ հաճախորդը ֆինանսական գործակալի հանդեպ պատասխանատվություն չի կրում այն բանի համար, որ վերջինիս ստացած գումարը պակաս է եղել այն գնից, որով գործակալը ձեռք է բերել պահանջը:

2. Եթե ֆինանսական գործակալին դրամական պահանջը զիջվել է նրա առջև հաճախորդի պարտավորության կատարման ապահովման նպատակով, և այլ բան նախատեսված չէ պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրով, ֆինանսական գործակալը պարտավոր է հաճախորդին հաշվետվություն ներկայացնել ու նրան հանձնել հաճախորդի պահանջի զիջմամբ ապահովված պարտքի գումարը գերազանցող մասը: Եթե պարտապանից ֆինանսական գործակալի ստացած դրամական միջոցները պակաս են ֆինանսական գործակալի հանդեպ հաճախորդի պահանջի զիջմամբ ապահովված պարտքի գումարից, հաճախորդն իր պարտքի մնացորդի համար պատասխանատվություն է կրում ֆինանսական գործակալի առջև:


Հոդված 901. Ֆինանսական գործակալի ստացած գումարները պարտապանին վերադարձնելը

1. Հաճախորդի կողմից պարտապանի հետ կնքված պայմանագրով իր պարտավորությունները խախտելու դեպքում պարտապանն իրավունք չունի ֆինանսական գործակալից պահանջել վերադարձնելու վերջինիս անցած պահանջով արդեն իսկ վճարված գումարները, եթե պարտապանն իրավունք ունի նման գումարներ ստանալ անմիջականորեն հաճախորդից:

2. Պահանջի զիջման արդյունքում ֆինանսական գործակալին վճարված գումարներն անմիջականորեն հաճախորդից պահանջելու իրավունք ունեցող պարտապանը, այդուհանդերձ, իրավունք ունի այդ գումարները պահանջել ֆինանսական գործակալից, եթե ապացուցում է, որ վերջինս հաճախորդին չի վճարել պահանջի զիջման դիմաց կամ վճարել է` իմանալով հաճախորդի կողմից պարտապանի հանդեպ թույլ տրված այն պարտավորության խախտման մասին, որին վերաբերում է պահանջի զիջման հետ կապված վճարը:

Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել, մանրամասների և ամբողջական պայմանների համար դիմել` «Ամերիաբանկ» ՓԲԸ ameriabank.am | 010 56 11 11 Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 2, Էլ. հասցե` office@ameriabank.am

 Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից

Տվյալ տեղեկատվական ամփոփագրում ներկայացվում են նաև իրավաբանական անձանց համար ֆակտորինգի տրամադրման պայմանները

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն իրավաբանական անձանց առաջարկում է հետևյալ ֆակտորինգի տեսակները.

  • Տեղական ֆակտորինգ /ռեգրեսի իրավունքով կամ առանց ռեգրեսի իրավունքի/[1]
  • Տեղական դասական ֆակտորինգ /առանց ռեգրեսի իրավունքի/
  • Արտահանման ֆակտորինգ /ռեգրեսի իրավունքով/առանց ռեգրեսի իրավունքի /
  • Ներմուծման ֆակտորինգ /ռեգրեսի իրավունքով /առանց ռեգրեսի իրավունքի /

Ֆակտորինգի ձևակերպումը կատարվում է Բանկի գլխամասում:                                                                                  

Ֆակտորինգի գումարը տրամադրվում է անկանխիկ՝ Պարտատիրոջ հաշվին մուտքագրելու միջոցով:

Ֆակտորինգի տոկոսադրույքների և տրամադրման միանվագ վճարի հաշվարկման կարգը

Ֆակտորինգի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա:   Որպես բաժանարար հիմք է ընդունվում տարին 365 օր: Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա ֆակտորինգը պատշաճ կերպով և պայմանավորված ժամկետներում պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ բանաձևը.

որտեղ՝

  • A՝ ֆակտորինգային ֆինանսավորման տարեկան տոկոսադրույքը
  • D՝ ֆինանսավորվող գումար
  • E՝ սահմանված տոկոսադրույքի թիվը
  • B՝ ֆակտորինգի մարման ժամկետ
  • C` Ֆակտորինգի տրամադրման ժամկետ

Ֆակտորինգի տրամադրման միանվագ վճարը հաշվարկվում է զիջվող գումարի նկատմամբ և գանձվում է միանվագ՝ Բանկի իրավասու մարմնի որոշման համաձայն, ֆինանսավորման կամ պայմանագրի մարման պահին:

 Տրամադրման միանվագ վճարը գանձվում է ՀՀ դրամով` անկախ ֆակտորինգային ֆինանսավորման արժույթից, հիմք ընդունելով գանձման պահին Բանկում գործող արտարժույթի փոխարժեքները:

Ամբողջ ժամկետի համար հաշվարկված տոկոսագումարը , պայմանագրի մարման օրը նվազեցվում է Հաճախորդին չֆինանսավորած զիջված գումարից, ինչը վերջնահաշվարկի տեսքով վերադարձվում է հաճախորդին:

Տոկոսագումարի հաշվարկի ներկայացուցչական օրինակ

  • Ֆակտորինգի ներքո զիջվող գումար՝ 10,000,000 ՀՀ դրամ
  • Ֆինանսավորման չափ՝ զիջվող գումարի 90%
  • Ֆակտորինգի ֆինանսավորման գումար՝ 9,000,000 ՀՀ դրամ
  • Ֆակտորինգի տարեկան տոկոսադրույք` 15%
  • Ֆակտորինգի տրամադրման միանվագ վճար՝ 1%
  • Ֆակտորինգի ժամկետ՝ 60 օր

Օրական հաշվեգրվող տոկոսագումարը կկազմի՝

9,000,000*15%/365 = 3,698.63 ՀՀ դրամ

Ամբողջ ժամկետի համար հաշվարկվող տոկոսագումարը կկազմի՝

3,698.63*60=221,917.8 ՀՀ դրամ

Գործարքից գանձման ենթակա ֆակտորինգի տրամադրման միանվագ վճարը կկազմի՝

10,000,000*1% = 100,000 ՀՀ դրամ

  • Ռեգրեսի իրավունքով ֆակտորինգի դեպքում Տոկոսը հաշվարկվում է օրական կտրվածքով՝ Ֆինանսավորված գումարի նկատմամբ` որպես հիմք ընդունելով տարին օրացուցային բաժանարարը 365 օր:
  • Առանց ռեգրեսի իրավունքի ֆակտորինգի դեպքում Տոկոսը հաշվարկվում է օրական կտրվածքով՝ Ֆինանսավորված գումարի նկատմամբ` որպես հիմք ընդունելով տարին օրացուցային բաժանարարը 365 օր:

Ֆինանսավորված գումարների վերադարձնելիության ապահովվածությունը

Կախված գործարքի ռիսկայնության մակարդակից Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է պահանջվել է Գրավ, երաշխավորություն, երաշխիք:

Ռեգրեսի կամ առանց ռեգրեսի իրավունքով ֆակտորինգի դեպքում Հաճախորդը կամ Պարտապանը կետանցի յուրաքանչյուր օրվա համար Բանկին վճարում է տույժ՝ չվճարված գումարի 0.13 տոկոսի չափով:

Տոկոսադրույքի փոփոխություն

Բանկն իրավունք ունի պայմանագրի գործողության ընթացքում միակողմանի փոփոխել -տոկոսադրույքի և ֆակտորինգի տրամադրման միանվագ վճարի չափը` հիմնվելով ֆինանսական շուկայից Բանկի ներգրաված և/կամ շուկայում տեղաբաշխած միջոցների տոկոսադրույքների տատանումներից և/կամ եթե ֆինանսական շուկայում իրատեսական են դարձել ֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման նախադրյալները, այդ մասին 30 օր առաջ նախապես տեղեկացնելով հաճախորդին: 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ԶԻՋՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ԵԹԵ ԴՈՒՔ ՉԿԱՏԱՐԵՔ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԵՎ ԲԱՆԿԸ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԻ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ, ԱՊԱ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՁԵՐ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ Ֆակտորինգի մարումների վրա այն դեպքում, երբ ֆինանսավորումը տրամադրված է հաշիվ-ապրանքագրի արժույթից տարբերվող արժույթով:

Ֆակտորինգային հայտի վերաբերյալ որոշման կայացումը

Բանկի կողմից ֆակտորինգային հայտը հաստատելու վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է հաճախորդի կողմից պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:

Ապահովման միջոցների առկայության պարագայում, ֆակտորինգը հաճախորդին տրամադրվում է պայմանագրով նախատեսված ապահովման պայմանագրերի կնքված լինելու դեպքում: Ընդ որում գույքի գրավադրման դեպքում ֆակտորինգը հաճախորդին տրամադրվում է գրավի պայմանագրերը Բանկի համար ընդունելի ձևով ձևակերպելուց և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելուց, գրավի առարկաները Բանկի պահանջով վերջինիս հետ համագործակցող ապահովագրական ընկերության միջոցով ապահովագրելուց, ինչպես նաև ֆակտորինգի տրամադրման այլ պայմանները հաճախորդի կողմից կատարվելուց 1 (մեկ) աշխատանքային օր հետո:

Հաճախորդին ֆակտորինգի տրամադրման համար դրական գործոններ կարող են հանդիսանալ`

  • Ֆինանսական դրություն
  • Բանկային/Վարկային պատմություն
  • Ապահովվածություն
  • Կառավարման որակ
  • Բիզնես միջավայր
  • Փոխկապակցված անձանց գործունեություն և վարկային պատմություն:

Ֆակտորինգի մերժման գործոնները`

  • Հաճախորդի կողմից ներկայացված տվյալները (փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը) անարժանահավատ են կամ ոչ ամբողջական:
  • Հաճախորդի եկամուտներն անբավարար են պարտավորությունների մարման համար:
  • Հաճախորդն ունի վատ վարկային պատմություն, ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություններ (այդ թվում` երրորդ անձանց հանդեպ):

Գույքով ապահովված Ֆակտորինգի դեպքում անհրաժեշտ վճարները

Անհրաժեշտության դեպքում ինչպես Պարտատիրոջից, այնպես էլ Պարտապանից ռիսկերի զսպման նպատակով կարող է պահանջվել գրավ կամ այլ լրացուցիչ ապահովվածություն:

Գրավադրվող անշարժ կամ շարժական գույքը պարտադիր գնահատվում է Բանկի հետ համագործակցող ընկերություններից որևէ մեկի կողմից` հաճախորդի ընտրությամբ: Գույքի գնահատման արժեքը կազմում է 7,000-30,000 ՀՀ դրամ՝ կախված գույքի տեսակից: Առանձին դեպքերում խոշոր գույքի գնահատման վճարը սահմանվում է պայմանագրային հիմունքներով:

Անշարժ գույքի և տրանսպորտային միջոցի գրավադրմամբ վարկավորման համար վարկառուի կողմից պարտադիր վճարման ենթակա վճարների ցանկը և դրանց չափը (միջակայքը).

  • Նոտարական վճար՝ միանվագ 14,000-16,000 ՀՀ դրամ` տրանսպորտային միջոցի գրավադրման դեպքում
  • Նոտարական վճար՝ միանվագ 13,000-18,000 ՀՀ դրամ` անշարժ գույքի գրավադրման դեպքում
  • Նոտարական վճար՝ միանվագ 13,000-18,000 ՀՀ դրամ` հիմնական միջոցների գրավադրման դեպքում
  • Միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)՝ 10,000 ՀՀ դրամ
  • Անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական՝ 26,000 ՀՀ դրամ
  • ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար)՝ միանվագ 5,000 ՀՀ դրամ
  • Ապահովագրությունը կատարվում է համապատասխան մասնագիտացած կազմակերպության կողմից, ընդ որում գանձվում է միջնորդավճար համաձայն տվյալ կազմակերպության կողմից սահմանված սակագների և դրույքների, որոնք կարող են փոփոխվել՝ կախված շուկայի իրավիճակից: Ապահովագրավճարները տատանվում են հետևյալ միջակայքում՝

Ապահովագրավճար

Վարկի գումարից %

Անշարժ գույք

0.15-0.25

Սարքավորումներ

0.2-0.35

Շրջանառու միջոցներ

0.3-0.5

Ավտոմեքենա

2.5


     Հաճախորդի ցանկությամբ գույքի ապահովագրությունը Բանկի կողմից իրականացվելու դեպքում տոկոսադրույքը ավելացվում է Բանկի կողմից սահմանված վերադրի չափով, ընդ որում վերադիրները հետևյալն են՝ անշարժ գույք` 0.2%, ավտոտրանսպորտային միջոց` 2.5%, հիմնական միջոց` 0.5%:

[1]Ռեգրեսի իրավունքով ֆակտորինգ` հետադարձ պահանջի իրավունքով ֆակտորինգային գործառնություն:

 Առանց ռեգրեսի իրավունքի ֆակտորինգ` առանց հետադարձ պահանջի իրավունքի ֆակտորինգային գործառնություն:

 


Թարմացված է առ 03.05.2022 11:13