Գնման պատվերի ֆինանսավորման պայմաններ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Գնման պատվերի ֆինանսավորման պայմաններ

750 մլն ՀՀ դրամից ավել տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար

Վարկային հայտը լրացնելիս պահանջվող փաստաթղթեր

  • Վարկի հայտ-դիմում
  • Անձնագրեր (բնօրինակը) /Ա/Ձ-ի դեպքում/
  • ՀՎՀՀ, պետ. ռեգիստրի վկայական (Իրավաբանական անձի դեպքում գործադիր մարմնի վերաբերյալ ներդիրը պարտադիր է)
  • Կանոնադրություն (Իրավաբանական անձի դեպքում)
  • Իրավ. անձի մասնակիցների, տնօրենի/նախագահի անձնագրերի և սոց. քարտերի պատճենները


Նախնական հաստատումից հետո պահանջվող փաստաթղթեր.

  • Վարկառուի և իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց կամ Ա/Ձ-ների պետական գրանցման վկայականների և կից ներդիրների պատճեները
  • Ֆինանսական հաշվետվությունները վերջին հաշվետու ժամանակահատվածի համար` հաստատված հարկային տեսչության կողմից
  • Վերջին հաշվետու տարվա համար /հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններ ներկայացնողների համար/ , վերջին հաշվետու եռամսյակի համար հաստատագրված և/կամ պարզեցված հարկ վճարողների համար
  • Գործունեության իրականացման վայրի նկատմամբ սեփականության կամ վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենը
  • Իրացման / մատակարարաման պայմանագրեր, հայտ-պատվերներ, հաշիվ-ապրաքագրեր, վաճառքների կանոնավոր գործընթաց հաստատող այլ փաստաթղթեր
  • Գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ լիցենզիաների, սերտիֆիկատների և պահանջվող այլ փաստաթղթերի պատճենները
  • Որպես գրավ առաջարկվող միջոցների (անշարժ և/կամ շարժական գույք) սեփականությունը հաստատող փաստաթղթեր
  • Գրավադրվող հողատարածքի գեոդեզիական չափագրումը
  • Հարկային պետական ծառայությունից տեղեկանքներ պարտք ու պահանջի վերաբերյալ
  • Նախնական Հաշվետվություն` անշարժ գույքի/ տրանսպորտային միջոցի գնահատման վերաբերյալ


Վարկը հաստատելուց հետո պահանջվող փաստաթղթեր.

  • Անշարժ գույքի սեփականության իրավունքի հիմքերի պատճենները, ներկայացվում են ըստ պահանջի
  • Գրավադրվող գույքի սեփականատերերի անձնագրեր(կնոջ/ամուսնու) մահվան) վկայականի պատճենը
  • Անշարժ գույքի սեփականության իրավունքի հիմքերը
  • Ամուսնության (ամուսնալուծության, (կնոջ/ամուսնու) մահվան) վկայականի պատճենը
  • Տեղեկանք Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեից` գույքի պարտավորություններով ծանրաբեռնվածության վերաբերյալ (Միասնական տեղեկանք)
  • Տեղեկանք Ոստիկանությունից տրանսպորտային միջոցի սահմանափակումների վերաբերյալ
  • Հիմնական Հաշվետվություն` գրավադրվող գույքի գնահատման վերաբերյալ
  • Անշարժ գույքի/Տրանսպորտային միջոցի ապահովագրության պայմանագիր ըստ անհրաժեշտության
  • Իրավաբանական անձի իրավասու մարմնի որոշումը` բանկից վարկի և դրա ապահովման համար առաջարկվող ապահովման միջոցի վերաբերյալ գործարքներ կնքելու մասին
  • Տեղեկանք գրանցված բաժնետերերի/մասնակիցների/հիմնադիրների, տնօրենի և կանոնադրության վերջին փոփոխությունների վերաբերյալ (Իրավաբանական անձի դեպքում)
  • Գործունեության հետ կապված ՀՀ օրենսդրական ակտերով և/կամ բանկի (ռիսկային բնապահպանական գործունեության դեպքում) կողմից պահանջվող բնապահպանական` շրջակա միջավայրի վրա ազդեցության, տեխնիկական անվտանգության և այլ փորձաքննարկան եզրակացություններ, ակտեր; տեխնիկատնտեսական հիմնավորումներ (ըստ անհրաժեշտության)
  • Այլ փաստաթղթեր` Բանկի մասնագետի պահանջով


Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է քեզնից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ քեզ։

Պայմանագրի/պատվերի ֆինանսավորում 

 

Վարկատեսակ

Պայմանագրի/պատվերի ֆինանսավորում 

Նպատակ

Ֆինանսավորումը զուտ նպատակային է և կարող է ուղղվել պայմանագրի տվյալ պատվերների ֆինանսավորման համար

Հաճախորդներ

Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր, որոնք ունեն ֆինանսավորման ենթակա գնման պատվերի ոլորտում գործունեության առնվազն 1 տարվա փորձ

Տնտեսության ոլորտներ կամ գուրծունեություն, որոնց վարկեր չեն տրամադրվում

1. Այնպիսի ապրանքների արտադրություն, առևտուր կամ գործունեություն, որոնք արգելված են երկրի օրենքներով կամ միջազգային պայմանագրերով
2. Արտադրություն կամ առևտուր, որոնք կապված են զինամթերքի հետ
3. Խաղատներ և այլ շահումով խաղեր
4. Թանկարժեք քարերի առևտուր
5. Փոխանակման կետ
6. Բրոքերային և բուքմեյքերական ընկերություններ
7. Արտադրություն, օգտագործում կամ առևտուր վտանգավոր նյութերով, ինչպիսիք են ռադիոակտիվ նյութերը և այլն, բացառությամբ գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների և պարարտանյութերի


Վճարունակության գնահատում*

Ըստ սահմանված ցուցանիշների

Վարկի պայմաններ

Արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Վարկավորման նվազագույն և առավելագույն սահամանաչափ

Պատվերի գումարի մինչև 75%, 1,000,000 - 30,000,000 ՀՀ դրամ

Ժամկետ (ամիս)

45 - 180 օր, սակայն ոչ ավելի քան պատվերի պայմանագրով սահմանված ժամկետը + առավելագույնը 15 օր 

Տարեկան տոկոսադրույք

16%
(փաստացի տոսկոսադրույք` 18.6-20.8%)

13%
(փաստացի տոսկոսաեդրույք` 15.1-17.2%)

11.5%
(փաստացի տոսկոսաեդրույք` 13.4-15.5%)

Դրամական միջոցներով կամ Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսերով ապահովված վարկերի դեպքում տոկոսադրույքը սահմանվում է.
- վարկի և գրավի նույն արժույթով լինելու դեպքում`գործող դրամական միջոցի/պարտատոմսի տոկոսադրույք + 4%,
բայց ոչ ավելի քան վերոնշյալ տոկոսադրույքները,
- վարկի և գրավի տարբեր արժույթով լինելու դեպքում` վերոնշյալ տոկոսադրույքները:

Հաճախորդի ցանկությամբ գույքի Ապահովագրությունը Բանկի կողմից իրականացնելու դեպքում տոկոսադրույքը ավելացվում է Բանկի կողմից սահմանված հետևյալ վերադիրների չափով`
• Ավտոտրասպորտային միջոց 2.5
• Հիմնական միջոց 0.5
 անշարժ գույքի ապահովագրությունը հաճախորդի կողմից իրականացնելու դեպքում տոկոսադրույքը նվազեցվում է 0.05%` հաշվի առնելով ընդհանուր գրավային ապահովման մեջ յուրաքանչյուր գույքի տեսակի տեսակարար կշիռը:

Վարկ / գրավ հարաբերակցության շեղման պարագայում տոկոսադրույքը սահմանվում է +0.5%:

Հաշվի առնելով հաճախորդի վարկային պատմությունը` կարող է սահմանվել ավելի բարձր տոկոսադրույք +0.5%: 

Վարկի տրամադրման վճար

 0.5% վարկի գումարից

Պայմանագրի/պատվերի ֆինանսավորման պայմաններ

1. Ֆինանսավորումը տրամադրվում է պատվերի իրականացման շրջանակներում կատարվող ծախսերը հավաստող փաստաթղթերի հիման վրա` փուլային տարբերակով
2. Պատվերի կատարման նպատակով ձեռք բերվող հումքի և այլ ապրանքանյութական արժեքների և ծառայությունների դիմաց, աշխատավարձի, հարկային պարտավորությունների և պատվերի կատարման հետ կապված այլ վճարումներն իրականացվում են անկանխիկ եղանակով
3. Պատվերի կատարման նպատակով ձեռք բերվող ապրանքանյութական արժեքների /բեռի/ ապահովագրություն: 

Վարկի գումարի կանխիկացում

Չի կիրառվում

Վարկի պայմանների վերանայման հայտի/դիմումի ուսումնասիրման վճար

500,000 ՀՀ դրամ

 

Մարման եղանակ

Կնքված պայմանագրի շրջանականերում փոխանցված ցանկացած գումար ուղղվում է վարկի մարմանը

Ապահովվածություն

Ապահովվածության նկարագրություն

1. Շրջանառու միջոցներ
2. Հաշիվների շրջանառությունը և մնացորդը
3. Տվյալ պատվերից բխող դեբիտորական պարտքը և այլ իրավունքներ
4. Այլ պայմանագրերի բխող իրավունքներ և դեբիտորական պարտքեր
5. Սեփականատերերի երաշխավորություններ
6. Բանկային երաշխիք
7. Պատվիրատուի հանձնարարությամբ Հաճախորդի օգտին թողարկված ակրեդիտիվ

Պայմանագրի 75% -ից ավել ֆինանսավորման դեպքում պարտադիր է գրավադրվող գույքի առկայություն
Գրավի առարկա կարող է հանդիսանալ Բանկի համար ընդունելի անշարժ գույք, տրանսպորտային միջոց, հիմնական միջոց, ոսկով մետաղական հաշիվներ, դրամական միջոցներ, Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսեր:

Պայմանագրի 75% -100% ֆինանսավորման դեպքում վարկ/գրավ հարաբերակցություն /որպես արժեք հիմք է ընդունվում լիկվիդային արժեքը/

Վարկի ապահովություն հանդիսացող գրավի առարկաների արժեքը ներառվում է պայմանագրի 75%-ից ավել մաս հանդիսացող վարկ/Գրավ հարաբերակցության հաշվարկում հետևյալ առավելագույն սահմանաչափերով.
1. անշարժ գույք` 100%
2. տրանսպորտային միջոց` 50%
3. հիմնական միջոց և շրջանառու միջոց` 40%, բայց ոչ ավելի քան ընդհանուր գրավի մեջ 30%-ը
4. ոսկու առարկայազուրկ մետաղական հաշիվ Ամերիաբանկում` 80%
5. դրամական միջոց Ամերիաբանկում/ Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսեր, որից.
- նույն արժույթով դրամական միջոցներ/ պարտատոմսեր` 90%
- այլ արժույթով դրամական միջոցներ/ պարտատոմսեր` 70%

Գրավադրվող տրանսպորտային միջոցի տարեթիվը

Արտասահմանյան արտադրության տրանսպորտային միջոցի արտադրության ժամկետը սահմանվում է առավելագույնը 12 տարի`
բացառությամբ ռուսական, չինական և պարսկական արտադրության տրանսպորտային միջոցների համար, որոնց դեպքում արտադրության ժամկետը սահմանվում է առավելագույնը 8 տարի

Լրացուցիչ պարտադիր ապահովում

Բիզնեսի հիմնադիրների/իրական շահառուների անձնական երաշխավորությունների տրամադրում

Լրացուցիչ ապահովում

Պայմանագրի մինչև 75% ֆինանսավորման դեպքում որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել գույքի գրավադրում, որի դեպքում վարկ/գրավ հարաբերակցություն չի սահմանվում 

Գրավադրվող գույքի ապահովագրություն

Գույքի ապահովագրություն

Գրավադրվող անշարժ գույքը ապահովագրվում է միայն այն դեպքում, եթե օգտագործվում/օգտագործվելու է ձեռնարկատիրական գործունեության նպատակով:
Գրավադրվող անշարժ գույքի, տրանսպորտային և հիմնական միջոցների ապահովագրությունը իրականացվում է ամբողջ ժամկետի ընթացքում.
1. Հաճախորդի կողմից` առնվազն վարկի մնացորդի/սահմանաչափի չափով
2. Բանկի կողմից` վարկի մնացորդի/սահմանաչափի չափով:
Ապահովագրության ենթակա չեն հետևյալ տրանսպորտային միջոցները.
• Ավտոմեքենաներ, որոնք կրում են վտանգ սպառնող ապրանքներ` տոքսիկ նյութեր, քիմիկատներ, ռադիոակտիվ և պայթյունավտանգ նյութեր:
• Ավտոմեքենաներ, որոնք կմասնակցեն մրցույթներին, փորձարկումներին կամ ունեն երեք անիվ, ձնեմաքրող մեքենաներ, մոտոցիկլետներ, հատուկ տեխնիկա հանդիսացող մեքենաներ
• Տաքսի ծառայության և վարձով տրվող ավտոմեքենաներ:
• Արևային էլեկտրակայանների և ջրատաքացման համակարգերի ձեռքբերման ֆինանսավորման դեպքում էլեկտրակայանի/ջրատաքացման համակարգերի ապահովագրությունը իրականացվում է Բանկի կողմից, որի գծով ծախսերը ներառված են վարկի տոկոսադրույքի մեջ:
Ապահովագրությունը իրականացվելու է էլէկտրակայանի/ ջրատաքացման համակարգերի տեղադրումից հետո`10 օրյա ժամկետում:

Վարկի սպասարկման սակագներ**

Վարկի պայմանների փոփոխություն 

25,000 ՀՀ դրամ 

Անշարժ գույք գրավի առարկայի փոփոխություն (այդ թվում գրավի սեփականատիրոջ փոփոխություն)

20,000 ՀՀ դրամ 

Տրանսպորտային միջոցի գրավի փոփոխություն (այդ թվում գրավի սեփականատիրոջ փոփոխության համար) 

10,000 ՀՀ դրամ 

Գրավի առարկայի հետ կապված համաձայնությունների, թույլտվությունների/տեղեկանքների տրամադրում 

10,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)

Վարկի մարման օրվա փոփոխություն

10,000 ՀՀ դրամ

 

Հաճախորդի կողմից կատարվող լրացուցիչ վճարներ

1. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրվող միասնական տեղեկանքի համար սահմանված վճար, ՀՀ ՃՈ Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի համար սահմանված վճար
 2. Գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի նոտարական վավերացման և Գրավի պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական գրանցման վճար իրավասու մարմնում, Տրանսպորտային միջոցի գրավի իրավունքի գրանցման վկայականի համար սահմանված վճար


Վաղաժամկետ մարում

Վաղաժամկետ մարման տուժանք կամ վճար չի կիրառվում

 

Տույժեր և տուգանքներ ժամկետանց մայր գումարի և տոկոսի նկատմամբ

Ժամկետանց վարկի նկատմամբ շարունակում է Պայմանագրով նախատեսված տոկոսի հաշվարկումը:
 Տույժ՝ ժամկետանց Վարկի և տոկոսագումարի 0 .13 %-ի չափով կետանցի յուրաքանչյուր օրվա համար:

* Կապիտալի համարժեքության և ընթացիկ լիկվիդայնության ցուցանիշների նախընտրելի մակարդակը կարող է անտեսվել կամ շեղվել` կախված ֆինանսավորվող բիզնեսի առանձնահատկություններից. եթե բիզնեսը բավականին եկամտաբեր է սակայն բիզնեսի առանձնահատկությունից ելնելով չի պահանջվում սեփական միջոցներ:
Դրամական միջոցով և ոսկու առարկայազուրկ մետաղական հաշվով ապահովված վարկերի դեպքում վարկունակության ցուցանիշներ չեն հաշվարկվում, հետևաբար բիզնես վերլուծություն և եկամուտը հիմնավորող փաստաթղթեր չեն պահանջվում:

** Սակագինը կիրառվում է հաճախորդի նախաձեռնությամբ փոփոխությունների իրականացման դեպքում: Եթե 1 փոփոխության արդյունքում գանձման ենթակա է մի քանի սակագին, ապա գանձվում է կիրառելի ամենաբարձր սակագինը՝ 1 անգամ: Սակագները կիրառելի չեն դրամական միջոցների, պարտատոմսերի, առարկայազուրկ մետաղական հաշիների գրավով վարկերի համար: Եթե փոփոխությունների շրջանակներում իրականացվում է նոր գրավի ավելացում կամ երաշխավորի ավելացում, ապա սակագինը չի գանձվում:

«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfօ.am

«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆՀԱՄԱԿԱՐԳԷ, ՈՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂ ԵՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՈՐՈՆԵԼ, ՀԱՄԵՄԱՏԵԼԵՎԸՆՏՐԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԸ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԱՅՍ ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ»),

Դու իրավունք ունես հաղորդակցվել Ամերիաբանկի հետ քո նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերիցեվ ապահովում է գաղտնիություն։

Կորպորատիվ հաճախորդներին տրամադրվող ՓՄՁ վարկերի տեղեկատվական ամփոփագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

Թարմացված է առ 06.07.2021 11:22:59