Մաքսային քարտով օվերդրաֆտի պայմաններ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Մաքսային քարտով օվերդրաֆտի պայմաններ

750 մլն ՀՀ դրամից ավել տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար

Վարկատեսակ

Մաքսային քարտով մանրածախ բիզնես վարկային գծեր (Arca classic)

Նպատակ

Մաքսային վճարումներ

Հաճախորդներ

Առնվազն 6 ամիս գործունեություն ծավալած իրավաբանական անձիք/անհատ ձեռնարկատերեր

Տնտեսության ոլորտներ կամ գուրծունեություն, որոնց վարկեր չեն տրամադրվում

1. Այնպիսի ապրանքների արտադրություն, առևտուր կամ գործունեություն, որոնք արգելված են երկրի օրենքներով կամ միջազգային պայմանագրերով
2. Արտադրություն կամ առևտուր, որոնք կապված են զինամթերքի հետ
3. Խաղատներ և այլ շահումով խաղեր
4. Թանկարժեք քարերի առևտուր
5. Փոխանակման կետ
6. Բրոքերային և բուքմեյքերական ընկերություններ
 7. Արտադրություն, օգտագործում կամ առևտուր վտանգավոր նյութերով, ինչպիսիք են ռադիոակտիվ նյութերը և այլն, բացառությամբ գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների և պարարտանյութերի

Սահմանափակումների ցանկին ծանոթացեք այստեղ

Վճարունակության գնահատում*

Ըստ սահմանված ցուցանիշների

Վարկի պայմաններ

Արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Վարկավորման նվազագույն և առավելագույն սահամանաչափ

• Ամերիաբանկում գործող հաշիվներով իրականացվող վերջին 6-12 ամիսների ամսական միջին շրջանառության մինչև 40%-ը, 1,000,000 - 20,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք այլ արտարժույթ
 • Առնվազն 3 ամիս Ամերիաբանկում շրջանառություն իրականացրած հաճախորդների համար սահմանաչափի որոշման հիմք է հանդիսանալու Ամերիաբանկում իր հաշվեհամարներով 3 ամիսների իրականացված զուտ շրջանառությունը և դրան նախորդող առնվազն 3-9 ամիսների այլ բանկերի հաշվեհամարներով իրականացված զուտ շրջանառությունը, 1,000,000 - 20,000,000 ՀՀ դրամ/ պայմանով, որ այլ բանկերում իրականացված շրջանառությունը տեղափոխվի Ամերիաբանկ

Ժամկետ (ամիս)

12 ամիս

Տարեկան տոկոսադրույք

ԱՄՆ դոլարով և Եվրոյով վարկերի դեպքում վարկերը տրամադրվում են արտոնյալ ժամկետով: Արտոնյալ ժամկետի ընթացքում պարտավորությունը ամբողջությամբ չմարելու դեպքում, իսկ ՀՀ դրամով վարկերի դեպքում գումարի օգտագործման առաջին իսկ օրվանից օգտագործված գումարի նկատմամբ կիրառվում է հետևյալ տոկոսդրույքը՝

14.5%
(փաստացի տոկոսադրույք՝ 16.9%)

11.5%
(փաստացի տոկոսադրույք՝ 13.4%)

10.0%
(փաստացի տոկոսադրույք՝ 11.8%)

ԱՄՆ դոլարով և Եվրոյով վարկերի դեպքում արտոնյալ ժամանակահատվածին հաջորդող ամսվա ընթացքում պարտավորությունը ամբողջությամբ չմարելու դեպքում հաջորդ ամսից այդ պահին օգտագործած գումարի վրա հաշվարկվում է՝ 20%:

Վարկի տրամադրման վճար

1% վարկի գումարից

Վարկի պայմանների վերանայման հայտի/դիմումի ուսումնասիրման վճար

Չի կիրառվում

Քարտի պայմաններ

Քարտի թողարկում

Անվճար

Քարտի տարեկան սպասարկում 

10,000 ՀՀ դրամ, 3 ամսից ավել սպասարկվող հաճախորդների համար՝ անվճար

Հավելյալ քարտի թողարկում

Անվճար

Հավելյալ քարտի տարեկան սպասարկում 

5 000 դրամ

Քարտի վերաթողարկում (կորստի, վնասման հափշտակման, PIN-ի կորստի կամ երրորդ անձանց հայտնի դառնալու դեպքում)

5 000 դրամ

Քարտի վերաթողարկում (քարտի ժամկետի լրացման դեպքում)

Անվճար

Քարտի բլոկավորում

Անվճար

Քարտի ապաբլոկավորում

Անվճար

Կանխիկի տրամադրում

Չի թույլատրվում

Մաքսային տերմինալներում անկանխիկ գործարքներ

Անվճար

Այլ առևտրի կետերում անկանխիկ գործարքներ

3%

Քաղվածքի տրամադրում կամ ուղարկում էլեկտրոնային փոստով

Անվճար

Քարտի վարկային սահմանաչափի վերանայում

3 000 դրամ

SMS հաղորդագրությունների ուղարկում

Անվճար

Վարկի մարման եղանակներ

Վճարման արտոնյալ ժամկետ

Գումարի օգտագործման ամսվա վերջին օր + 5 օր

Մարման եղանակ առանց վճարման արտոնյալ ժամկետի

Վարկի մայր գումարը մարվում է ժամկետի վերջում:Տոկոսագումարները վճարվում են ամենամսյա պարբերականությամբ, ընդ որում, քարտային հաշվին յուրաքանչյուր մուտքի ժամանակ իրականացվում է այդ պահին հաշվարկված տոկոսների գանձում: 

Մարման եղանակ վճարման արտոնյալ ժամկետի դեպքում 

Տոկոսների մարում ժամկետի վերջում, ընդ որում, քարտային հաշվին յուրաքանչյուր մուտքի ժամանակ իրականացվում է այդ պահին հաշվարկված տոկոսների գանձում:
Վարկի մայր գումարի մարում ժամկետի վերջում:

Ապահովվածություն

Ապահովվածության նկարագրություն

1. Հաշիվների շրջանառության գրավ
2. Բիզնեսի հիմնադրի/իրական շահառուի անձնական երաշխավորություն
3. Բանկը կարող է պահանջել նաև այլ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն, ընդ որում՝ երաշխովորի եկամտի աղբյուրը պետք է լինի տվյալ բիզնեսից անկախ և երաշխավորի վարկային պատմության մեջ էական ուշացումներ չպետք է լինեն (վերջին 2 տարվա ընթացքում առավելագույն ուշացումը 30 օր, բայց անընդմեջ ոչ ավելի, քան 10 օր):

Վարկի սպասարկման սակագներ**

Վարկի պայմանների փոփոխություն 

25,000 ՀՀ դրամ 

Անշարժ գույք գրավի առարկայի փոփոխություն (այդ թվում գրավի սեփականատիրոջ փոփոխություն)

20,000 ՀՀ դրամ 

Տրանսպորտային միջոցի գրավի փոփոխություն (այդ թվում գրավի սեփականատիրոջ փոփոխության համար) 

10,000 ՀՀ դրամ 

Գրավի առարկայի հետ կապված համաձայնությունների, թույլտվությունների/տեղեկանքների տրամադրում 

10,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)

Վարկի մարման օրվա փոփոխություն

10,000 ՀՀ դրամ

 

Հաճախորդի կողմից կատարվող լրացուցիչ վճարներ

1. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրվող միասնական տեղեկանքի համար սահմանված վճար, ՀՀ ՃՈ Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի համար սահմանված վճար
2. Գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի նոտարական վավերացման և Գրավի պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական գրանցման վճար իրավասու մարմնում, Տրանսպորտային միջոցի գրավի իրավունքի գրանցման վկայականի համար սահմանված վճար:

Վաղաժամկետ մարում

Վաղաժամկետ մարման տուժանք կամ վճար չի կիրառվում

 

Տույժեր և տուգանքներ ժամկետանց մայր գումարի և տոկոսի նկատմամբ

Ժամկետանց վարկի նկատմամբ շարունակում է Պայմանագրով նախատեսված տոկոսի հաշվարկումը:
Տույժ՝ ժամկետանց Վարկի և տոկոսագումարի 0.13%-ի չափով կետանցի յուրաքանչյուր օրվա համար:


Կորպորատիվ հաճախորդներին տրամադրվող ՓՄՁ վարկերի տեղեկատվական ամփոփագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

Թարմացված է 02.12.2021, 10:37