Ֆինանսավորման ժամանակակից և արդյունավետ եղանակները բացահայտելու ժամանակն է: Մենք առաջարկում ենք ընդլայնել Ձեր բիզնեսի հնարավորությունները և ստեղծել կայուն հիմք զարգացման և նոր հորիզոններ գրավելու համար:
Ամերիաբանկը Հայաստանի բանկային շուկայի լիզինգային ծառայություններ մատուցող առաջատար ֆինանսական կառույցներից մեկն է: Մենք առաջարկում ենք Ձեզ օգտագործել Ամերիաբանկի ֆինանսական լիզինգի հնարավորությունները և Ձեր նպատակների իրագործման ճանապարհին հասնել առավելագույն արդյունքների:
Մենք լիզինգային ծառայություն ենք առաջարկում առևտրի ու ծառայության ոլորտների այն կազմակերպություններին, որոնք ՀՀ տարածքում գործունեություն են ծավալում նվազագույնը 6 ամիս, ինչպես նաև նվազագույնը 12 ամիս ձեռնարկատիրական գործունեություն ծավալող արտադրական կազմակերպություններին, որոնք ունեն հիմնական միջոցների ֆինանսավորման կարիք ունեն:
Լիզինգը գույքի ձեռքբերում է վարձակալման պայմանագրով նախատեսված որոշակի վճարի դիմաց, որոշակի պայմաններով և ժամկետով: Հայաստանում լայն կիրառում ունի ֆինանսական լիզինգը, երբ տվյալ պայմանագրի գործողության ժամկետում վճարվում է վարձակալված գույքի ամբողջ արժեքը:
- Առանց գույքի գրավադրման
- Ավելի ցածր կանխավճար, քան վարկի դեպքում
- ՀՀ սահմանին ԱԱՀ-ից ազատված լինելու դեպքում լիզինգի տրամադրում առանց ԱԱՀ-ի