ԳՀՀ ՓՄՁ-ների աջակցման ծրագիր
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

ԳՀՀ ՓՄՁ-ների աջակցման ծրագիր

Մինչև 750 մլն ՀՀ դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար

Ահա թե ինչ է անհրաժեշտ քո բիզնես նպատակներն իրագործելու համար: 

Բիզնեսի զարգացման ու աճի, նոր նպատակներ սահմանելու և դրանք իրագործելու հնարավորություններն ստեղծվում են այստեղ և այսօր:

Գրավով վարկերի մասին ամբողջական տեղեկություն կարող ես ստանալ  այստեղ

Վարկի Ժամկետ

6 -60 ամիս

Վարկի գումար

3 մլն - 150 մլն ՀՀ դրամ

Պատրա՞ստ ես դիմել վարկի համար

Ինչպես դիմել

Գույքով ապահովված մանրածախ բիզնես վարկ

 

Վարկատեսակ

 Գույքով ապահովված մանրածախ բիզնես վարկ

 

Նպատակ *

Շրջանառու և հիմնական միջոցների ձեռքբերում և/կամ այլ ներդրումներ/                 

 

Հաճախորդներ

Առնվազն 6 ամիս գործունեություն ծավալած իրավաբանական անձիք/անհատ ձեռնարկատերեր

 

Տնտեսության ոլորտներ կամ գուրծունեություն, որոնց վարկեր չեն տրամադրվում

1. Այնպիսի ապրանքների արտադրություն, առևտուր կամ գործունեություն, որոնք արգելված են երկրի օրենքներով կամ միջազգային պայմանագրերով
2. Արտադրություն կամ առևտուր, որոնք կապված են զինամթերքի հետ
3. Խաղատներ և այլ շահումով խաղեր
4. Թանկարժեք քարերի առևտուր
5. Փոխանակման կետ
6. Բրոքերային և բուքմեյքերական ընկերություններ
7. Արտադրություն, օգտագործում կամ առևտուր վտանգավոր նյութերով, ինչպիսիք են ռադիոակտիվ նյութերը և այլն, բացառությամբ գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների և պարարտանյութերի:
8. IFC-ի բացառման ցանկ

 

Վճարունակության գնահատում **

Ըստ սահմանված ցուցանիշների

   Վարկի պայմաններ  

Վարկավորման նվազագույն և առավելագույն սահամանաչափ

  3մլն-150 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

Արժույթ

ՀՀ դրամ

ԳՀՀ ՓՄՁ-ների աջակցման ծրագրի ստանդարտ տարեկան տոկոսադրույք

Ժամկետ (ամիս)

6-60 (1-6 ամիս արտոնյալ ժամանակահատվածով)

Հաստատուն տոկոսադրույքով ստանդարտ տարեկան տոկոսադրույք

 9.5%-10.5%  (փաստացի տոկոսադրույք`   9.9-12.4%)

Ժամկետ (ամիս)

61-120 (1-6 ամիս արտոնյալ ժամանակահատվածով)  (բացառությամբ շրջանառու միջոցների ձեռքբերման նպատակի)

Ճշգրտվող  տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 61-րդ ամսվանից) ստանդարտ տարեկան տոկոսադրույք

Հաստատուն բաղադրիչ`  4.5% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)

(փաստացի տոկոսադրույք`   11.6-12.4%)

Տոկոսադրույքի հետ կապված այլ պայմաններ

 

 

 

 

 

 

 

 Դրամական միջոցներով կամ Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսերով ապահովված վարկերի դեպքում տոկոսադրույքը սահմանվում է.
- վարկի և գրավի նույն արժույթով լինելու դեպքում`գործող դրամական միջոցի/պարտատոմսի տոկոսադրույք + 4%, բայց ոչ ավելի քան վերոնշյալ տոկոսադրույքները,
-վարկի և գրավի տարբեր արժույթով լինելու դեպքում` վերոնշյալ տոկոսադրույքները:  

Հաճախորդի ցանկությամբ գույքի Ապահովագրությունը Բանկի կողմից իրականացնելու դեպքում տոկոսադրույքը ավելացվում է Բանկի կողմից սահմանված հետևյալ վերադիրների չափով`
• Ավտոտրասպորտային միջոց 2.5
• Հիմնական միջոց 0.5

Անշարժ գույքի ապահովագրությունը հաճախորդի կողմից իրականացնելու դեպքում տոկոսադրույքը նվազեցվում է 0.05%` հաշվի առնելով ընդհանուր գրավային ապահովման մեջ յուրաքանչյուր գույքի տեսակի տեսակարար կշիռը:

Վարկ / գրավ հարաբերակցության շեղման պարագայում տոկոսադրույքը սահմանվում է +0.5%:

Հաշվի առնելով հաճախորդի վարկային պատմությունը` կարող է սահմանվել ավելի բարձր տոկոսադրույք +0.5%:

Վարկի մարումների դիֆերենցված և խառը եղանակն ընտրելիս տոկոսադրույքը սահմանվում է +0.5%:

Հաճախորդի կողմից առանց վարկի վաղաժամկետ մարման վճարի տարբերակ նախընտրելիս վարկի տոկոսադրույքը սահմանվում է +2%:

Վարկի տրամադրման վճար

1% վարկի գումարից

Վարկի գումարի կանխիկացում

 Չի կիրառվում

 

Վարկի մարման եղանակներ

Մարման եղանակ

Անուիտետային (վարկի գումարի և տոկոսագումարի հանրագումարը վճարվում է հավասարաչափ ամսական պարբերականությամբ):

Դիֆերենցված /Նվազող/
 (վարկի գումարը վճարվում է հավասարաչափ, տոկոսագումարը նվազում է` հաշվարկվելով մնացորդի նկատմամբ, վարկի գումարի և տոկոսագումարի մարումները կատարվում են ամսական պարբերականությամբ)

Խառը
(հաճախորդը հնարավորություն ունի ընտրել մարումների նախընտրելի ժամանակացույց, որի հիմքում ընկած կլինի բիզնեսի ֆինանսական հոսքերի դինամիկան, սակայն
1 տարվա ընթացքում վճարվող ընդհանուր մայր գումարը պետք է կազմի վարկի պայմանագրային գումարի առնվազն 15%-ը,  տոկոսագումարը վճարվում է ամսական պարբերականությամբ)

Ապահովվածություն

Գրավադրվող գույքի նկարագրություն

Գրավի առարկա կարող է հանդիսանալ Բանկի համար ընդունելի անշարժ գույք***, տրանսպորտային միջոց, հիմնական միջոց, ոսկով մետաղական հաշիվներ, դրամական միջոցներ, Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսեր:

Վարկ/գրավ հարաբերակցություն (որպես արժեք  հիմք է ընդունվում լիկվիդային արժեքը)

Վարկ/Գրավ հարաբերակցությունը, ըստ յուրաքանչյուր գրավատեսակի, հաշվարկվում է հետևյալ առավելագույն սահմանաչափերով.
1 . անշարժ գույք`մինչև 100%,
2. տրանսպորտային միջոց` 50%
3. հիմնական միջոց` 40%, բայց ոչ ավելի քան ընդհանուր գրավի մեջ 30%-ը, սակայն արևային էլեկտրակայանների և ջրատաքացման համակարգերի ձեռքբերման ֆինանսավորման դեպքում` նախագծի արժեքի 100%,  առանց ընդհանուր գրավի մեջ մասնաբաժնի սահմանափակման
4. ոսկու առարկայազուրկ մետաղական հաշիվ Ամերիաբանկում` 80%
5. դրամական միջոց Ամերիաբանկում/ Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսեր, որից.
-նույն արժույթով դրամական միջոցներ/ պարտատոմսեր` 90%
-այլ արժույթով դրամական միջոցներ/ պարտատոմսեր` 70%

Գրավադրվող տրանսպորտային միջոցի տարեթիվը

Արտասահմանյան արտադրության տրանսպորտային միջոցի արտադրության ժամկետը սահմանվում է առավելագույնը 12 տարի`
բացառությամբ ռուսական, չինական և պարսկական արտադրության տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում արտադրության ժամկետը սահմանվում է առավելագույնը 8 տարի

Գրավադրվող անշարժ գույքի գտնվելու վայրը

 ՀՀ/ԼՂՀ

Գույքի գնահատում

Գրավի առարկայի գնահատումը իրականացվում է Բանկի հետ համագործակցող կազմակերպությունների կողմից:

Լրացուցիչ ապահովում

Բիզնեսի հիմնադիրների/իրական շահառուների անձնական երաշխավորությունների առկայությունը պարտադիր է, ինչպես նաև որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև այլ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն:

 

Գույքի ապահովագրություն

Գրավադրվող անշարժ գույքը ապահովագրվում է միայն այն դեպքում, եթե օգտագործվում/օգտագործվելու է ձեռնարկատիրական գործունեության նպատակով:
Գրավադրվող անշարժ գույքի, տրանսպորտային և հիմնական միջոցների ապահովագրությունն իրականացվում է ամբողջ ժամկետի ընթացքում.
1. Հաճախորդի կողմից` առնվազն վարկի մնացորդի/սահմանաչափի չափով,
2. Բանկի կողմից` վարկի մնացորդի/սահմանաչափի չափով:

Ապահովագրության ենթակա չեն հետևյալ տրանսպորտային միջոցները.
• Ավտոմեքենաներ, որոնք կրում են վտանգ սպառնող ապրանքներ` տոքսիկ նյութեր, քիմիկատներ, ռադիոակտիվ և պայթյունավտանգ նյութեր:
• Ավտոմեքենաներ, որոնք կմասնակցեն մրցույթներին, փորձարկումներին կամ ունեն երեք անիվ, ձնեմաքրող մեքենաներ, մոտոցիկլետներ, հատուկ տեխնիկա հանդիսացող մեքենաներ
 • Տաքսի ծառայության և վարձով տրվող ավտոմեքենաներ:                                                                                                                                                                

Վարկի սպասարկման սակագներ****

Վարկի պայմանների փոփոխություն

25,000 ՀՀ դրամ

Անշարժ գույք գրավի առարկայի փոփոխություն  (այդ թվում գրավի սեփականատիրոջ փոփոխություն)  

20,000 ՀՀ դրամ

Տրանսպորտային միջոցի գրավի փոփոխություն   (այդ թվում գրավի սեփականատիրոջ փոփոխության համար)

10,000 ՀՀ դրամ

Գրավի առարկայի հետ կապված համաձայնությունների, թույլտվությունների/տեղեկանքների տրամադրում

10,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)

Վարկի մարման օրվա փոփոխություն

10,000 ՀՀ դրամ

 

Հաճախորդի կողմից կատարվող լրացուցիչ վճարներ

1. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրվող միասնական տեղեկանքի համար սահմանված վճար, ՀՀ ՃՈ Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի համար սահմանված վճար
2. Գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի նոտարական վավերացման և Գրավի պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական գրանցման վճար իրավասու մարմնում, Տրանսպորտային միջոցի գրավի իրավունքի գրանցման վկայականի համար սահմանված վճար

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի ժամկետի առաջին 3 տարվա ընթացքում Վարկի լրիվ կամ մասնակի վաղաժամկետ մարման դեպքում վճարվում է ժամկետից շուտ վճարած գումարի 5%-ը:

Մինչև 5մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում վաղաժամակետ մարման տուժանք, վճար, տոկոսադրույքի բարձրացում կամ վարկառուի վիճակը վատթարացնող այլ միջոցներ չեն կիրառվում:

 

Տույժեր և տուգանքներ ժամկետանց մայր գումարի և տոկոսի նկատմամբ

Ժամկետանց վարկի նկատմամբ շարունակում է Պայմանագրով նախատեսված տոկոսի հաշվարկումը:
Տույժ՝ ժամկետանց Վարկի  և տոկոսագումարի 0 .13 %-ի չափով կետանցի յուրաքանչյուր օրվա համար:

* Եթե ի սկզբանե այլ ժամկետ սահմանված չէ վարկային պայմանագրով, վարկի նպատակային օգտագործումը կարող է իրականացվել առավելագույնը 3 ամսվա ընթացում, իսկ փուլային տրամադրվող վարկերի դեպքում՝ յուրաքանչյուր փուլի գումարը  տրամադրվում է նախորդ փուլից հետո առավելագույնը 3 ամսվա ընթացքում՝ վերջինիս նպատկայնությունը ստուգելուց հետո:

 

**  Դրամական միջոցով և ոսկու առարկայազուրկ մետաղական հաշվով ապահովված վարկերի դեպքում վարկունակության ցուցանիշներ չեն հաշվարկվում, հետևաբար բիզնես վերլուծություն և եկամուտը հիմնավորող փաստաթղթեր չեն պահանջվում:

 

*** Գեոդեզիական չափագրումը պահանջվում է (բացառությամբ պարսպապատ և տնամերձ հողատարածքների), եթե.

- հաճախորդը դիմել է 50 մլն ՀՀ դրամը գերազանցող վարկի համար և

- հողատարածքի գրավի դիմաց հաշվարկվող վարկային սահմանաչափի մասնաբաժինը ընդհանուր հասանելի վարկային սահմանաչափում գերազանցում է 30%:  Ընդհանուր հասանելի վարկային սահմանաչափ է համարվում ընդունելի վարկ/գրավ հարաբերակցության սահմաններում Բանկի իրավասու մարմնի որոշմամբ հաճախորդին հասանելի և տվյալ պահին տրամադրման ենթակա վարկային միջոցների հանրագումարը:

**** Սակագինը կիրառվում է հաճախորդի նախաձեռնությամբ փոփոխությունների իրականացման դեպքում: Եթե  1 փոփոխության արդյունքում գանձման ենթակա է մի քանի սակագին, ապա գանձվում է ամենաբարձր սակագինը՝ 1 անգամ: Սակագները կիրառելի չեն դրամական միջոցների, պարտատոմսերի, առարկայազուրկ մետաղական հաշիների գրավով վարկերի համար: Եթե փոփոխությունների շրջանակներում իրականացվում է նոր գրավի ավելացում կամ երաշխավորի ավելացում, ապա  սակագինը չի գանձվում: Սակագները չեն տարածվում գյուղատնտեսական  ոլորտին տրամադրվող վարկերի վրա:

 

Վարկային հայտը լրացնելիս պահանջվող փաստաթղթեր.

  • Վարկի հայտ-դիմում
  • Անձնագրեր (բնօրինակը) /Ա/Ձ-ի դեպքում/
  • ՀՎՀՀ, պետ. ռեգիստրի վկայական (Իրավաբանական անձի դեպքում գործադիր մարմնի վերաբերյալ ներդիրը պարտադիր է)
  • Կանոնադրություն (Իրավաբանական անձի դեպքում)
  • Իրավ. անձի մասնակիցների, տնօրենի/նախագահի անձնագրերի և սոց. քարտերի պատճենները


Նախնական հաստատումից հետո պահանջվող փաստաթղթեր.

  • Վարկառուի և իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց կամ Ա/Ձ-ների պետական գրանցման վկայականների և կից ներդիրների պատճեները
  • Ֆինանսական հաշվետվությունները վերջին հաշվետու ժամանակահատվածի համար` հաստատված հարկային տեսչության կողմից
  • Վերջին հաշվետու տարվա համար /հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններ ներկայացնողների համար/ , վերջին հաշվետու եռամսյակի համար հաստատագրված և/կամ պարզեցված հարկ վճարողների համար
  • Գործունեության իրականացման վայրի նկատմամբ սեփականության կամ վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենը
  • Իրացման / մատակարարաման պայմանագրեր, հայտ-պատվերներ, հաշիվ-ապրաքագրեր, վաճառքների կանոնավոր գործընթաց հաստատող այլ փաստաթղթեր
  • Գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ լիցենզիաների, սերտիֆիկատների և պահանջվող այլ փաստաթղթերի պատճենները
  • Որպես գրավ առաջարկվող միջոցների (անշարժ և/կամ շարժական գույք) սեփականությունը հաստատող փաստաթղթեր
  • Գրավադրվող հողատարածքի գեոդեզիական չափագրումը
  • Հարկային պետական ծառայությունից տեղեկանքներ պարտք ու պահանջի վերաբերյալ
  • Նախնական Հաշվետվություն` անշարժ գույքի/ տրանսպորտային միջոցի գնահատման վերաբերյալ


Վարկը հաստատելուց հետո պահանջվող փաստաթղթեր.

  • Անշարժ գույքի սեփականության իրավունքի հիմքերի պատճենները, ներկայացվում են ըստ պահանջի
  • Գրավադրվող գույքի սեփականատերերի անձնագրեր(կնոջ/ամուսնու) մահվան) վկայականի պատճենը
  • Անշարժ գույքի սեփականության իրավունքի հիմքերը
  • Ամուսնության (ամուսնալուծության, (կնոջ/ամուսնու) մահվան) վկայականի պատճենը
  • Տեղեկանք Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեից` գույքի պարտավորություններով ծանրաբեռնվածության վերաբերյալ (Միասնական տեղեկանք)
  • Տեղեկանք Ոստիկանությունից տրանսպորտային միջոցի սահմանափակումների վերաբերյալ
  • Հիմնական Հաշվետվություն` գրավադրվող գույքի գնահատման վերաբերյալ
  • Անշարժ գույքի/Տրանսպորտային միջոցի ապահովագրության պայմանագիր ըստ անհրաժեշտության
  • Իրավաբանական անձի իրավասու մարմնի որոշումը` բանկից վարկի և դրա ապահովման համար առաջարկվող ապահովման միջոցի վերաբերյալ գործարքներ կնքելու մասին
  • Տեղեկանք գրանցված բաժնետերերի/մասնակիցների/հիմնադիրների, տնօրենի և կանոնադրության վերջին փոփոխությունների վերաբերյալ (Իրավաբանական անձի դեպքում)
  • Գործունեության հետ կապված ՀՀ օրենսդրական ակտերով և/կամ բանկի (ռիսկային բնապահպանական գործունեության դեպքում) կողմից պահանջվող բնապահպանական` շրջակա միջավայրի վրա ազդեցության, տեխնիկական անվտանգության և այլ փորձաքննարկան եզրակացություններ, ակտեր; տեխնիկատնտեսական հիմնավորումներ (ըստ անհրաժեշտության)
  • Այլ փաստաթղթեր` Բանկի մասնագետի պահանջով


Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է քեզնից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ քեզ։

Թարմացված է առ Հինգշաբթի 18 ապրիլի 03:42