Ի՞նչ պետք է ես իմանամ երաշխավոր դառնալուց առաջ
Իմ մասին տեղեկությունները ե՞րբ են փոխանցվում վարկային բյուրո
Քաղվածքներ
Ի՞նչ պարտադիր վճարներ են առկա գույքով ապահովված վարկատեսակների դեպքում
IFC բացառման ցանկ
Ի՞նչ պետք է ես իմանամ երաշխավոր դառնալուց առաջ
Երաշխավոր լինելու դեպքում դու ինքդ ես կրում վարկառուի կողմից վարկային պարտավորությունների լրիվ կամ մասնակի կատարման համար պատասխանատվությունը․ երբ վարկառուն չի մարում կամ մասնակի է կատարում իր վարկային պարտավորությունները, ապա դու Բանկի առջև կրում ես այդ վարկի չմարված մասի կատարման համար համապարտ կամ սուբսիդիար պատասխանատվություն: Ընդ որում, դու պատասխանատվություն ես կրում նույն ծավալով, ինչ պարտապանը` ներառյալ տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած` պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով:
Դու իրավունք ունես ստանալ հատուցում վարկառուից վարկի վճարման համար, այսինքն՝ կարող ես վարկառուից պահանջել հատուցում Բանկին վճարած գումարի տոկոսներն ու վարկառուի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ կրած այլ վնասները:
Բանկն իր հերթին պարտավոր է քեզ ծանուցել վարկի հերթական մարումների և կետանցի մասին:
Վարկառուի կողմից վարկը ժամանակին չմարելու դեպքում դա ազդում է նաև քո վարկային պատմության վրա․ երաշխավորը կարող է հայտնվել «ՎԱՏ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ» այս դեպքում։ Դա կարող է քեզ համար խոչընդոտել դառնալ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Իմ մասին տեղեկությունները ե՞րբ են փոխանցվում վարկային բյուրո
Եթե դու չես կատարել կամ ոչ պատշաճ ես կատարել վարկային պարտավորությունները, վարկատուն առավելագույնը 3 աշխատանքային օր հետո այդ տվյալներն ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է քո վարկային պատմությունը: Դու իրավունք ունես վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել քո վարկային պատմության վերաբերյալ զեկույցը:
Ուշադրություն, վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ ապագայում վարկ ստանալու համար:
Զգուշացում․ գրավադրված գույքը կարող է բռնագանձվել, եթե վարկառուն ժամանակին չկատարի տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: Գրավի արժեքի անբավարար լինելու պարագայում վարկառուի պարտավորությունները կմարվեն վարկառուի այլ գույքի հաշվին:
Քաղվածքներ
Վարկային հաշիվների քաղվածքը Բանկը տրամադրում է հաճախորդին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և/կամ Հաճախորդի հետ համաձայնեցված պարբերականությամբ և եղանակով: Քաղվածքները տրամադրվում են փոստային հասցեով, էլեկտրոնային փոստով «Ինտերնետ-Բանկ» համակարգի միջոցով, կամ առձեռն` բանկի ցանկացած մասնաճյուղից:
Քաղվածքների, տեղեկատվական նյութերի և կրկնօրինակների տրամադրման միջնորդավճար
|
Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող քաղվածքի, քաղվածքի կրկնօրինակի կամ էլեկտրոնային ձևով պահվող այլ փաստաթղթի տրամադրում [1]
|
անվճար
|
1 տարուց ավել վաղեմություն ունեցող քաղվածքի, քաղվածքի կրկնօրինակի տրամադրում կամ էլեկտրոնային ձևով պահվող այլ փաստաթղթի տրամադրում
|
5,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ յուրաքանչյուր հաշվի յուրաքանչյուր տարվա քաղվածքի համար
|
Թղթային կամ 1 տարուց ավել վաղեմություն ունեցող էլեկտրոնային ձևով պահվող փաստաթղթի կրկնօրինակի տրամադրում
|
5,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ յուրաքանչյուր փաստաթղթի համար
|
SWIFT MT940 ֆորմատի քաղվածքների տրամադրում
|
1,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ յուրաքանչյուր փաստաթղթի համար
|
Տեղեկանքների տրամադրում
|
|
3 ամիս և ավել հաշվետեր հաճախորդներին
|
3,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ
|
Մինչև 3 ամսվա հաճախորդներին
|
5,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ
|
Ինտերներ-Բանկինգ/Մոբայլ Բանկինգ համակարգով պատվիրելու դեպքում [2]
|
1,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ
|
Տեղեկանք-երաշխիքներ
|
10,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ
|
Աուդիտորական հարցման պատասխանների պատրաստում
|
10,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ
|
Քաղվածքի առաքում
|
|
Էլեկտրոնային փոստով
|
անվճար
|
Փոստով` ՀՀ տարածքում
|
անվճար
|
Փոստով` ՀՀ տարածքից դուրս [3]
|
Համաձայն փոստային ծառայության կողմից ներկայացված ծախսերի
|
Հաշվի շրջանառության վերաբերյալ հեռախոսով տեղեկատվության տրամադրում
|
10,000 ՀՀ դրամ տարեկան` ներառյալ ԱԱՀ
|
Գործառնական SMS հաղորդագրություններ
|
|
Հաշվի մնացորդ օրական պարբերականությամբ
|
3,000 ՀՀ դրամ տարեկան` ներառյալ ԱԱՀ
|
Հաշվի մնացորդ նվազագույնը շաբաթական պարբերականությամբ
|
1,000 ՀՀ դրամ տարեկան` ներառյալ ԱԱՀ
|
Հաշվով վերջին գործառնությունների վերաբերյալ համառոտ քաղվածք
|
3,000 ՀՀ դրամ տարեկան` ներառյալ ԱԱՀ
|
Տեղեկատվական SMS հաղորդագրություններ
|
|
Բանկի փոխարժեքներ յուրաքանչյուր փոփոխության դեպքում, 1. կանխիկ փոխարժեք, 2. անկանխիկ փոխարժեք
|
10,000 ՀՀ դրամ տարեկան` ներառյալ ԱԱՀ
|
Բրական կտրվածքով ՀՀ ԿԲ կողմից հրապարակվող արտաժութային շուկայի միջին փոխարժեք
|
3,000 ՀՀ դրամ տարեկան` ներառյալ ԱԱՀ
|
[1] Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ նյութերի (այդ թվում` տեղեկանքների, փաստաթղթերի, դրանց կրկնօրինակների, աուդիտորական հարցման պատասխանների) տրամադրումն իրականացվում է պայմանագրային հիմունքներով: Միջնորդավճարը չի գանձվում Բանկի կողմից տեղադրված POS տերմինալի գործողություններն արտացոլող հաշվից քաղվածքի տրամադրման համար:
[2] Տեղեկանքի հայտը պետք է ներկայացված լինի առնվազն մեկ բանկային օր առաջ:
[3] Առաքումը կատարվում է ռեգուլյար փոստի միջոցով:
Ի՞նչ պարտադիր վճարներ են առկա գույքով ապահովված վարկատեսակների դեպքում
Գրավադրվող անշարժ կամ շարժական գույքը պարտադիր գնահատվում է Բանկի հետ համագործակցող ընկերություններից որևէ մեկի կողմից հաճախորդի ընտրությամբ: Գույքի գնահատման արժեքը կազմում է 7,000 -30,000 ՀՀ դրամ՝ կախված գույքի տեսակից: Առանձին դեպքերում խոշոր գույքի գնահատման վճարը սահմանվում է պայմանագրային հիմունքներով:
Անշարժ գույքի և տրանսպորտային միջոցի գրավադրմամբ վարկավորման համար վարկառուի կողմից պարտադիր վճարման ենթակա վճարների ցանկը և դրանց չափը (միջակայքը).
- նոտարական վճար – միանվագ 14,000-16,000 ՀՀ դրամ տրանսպորտային միջոցի գրավադրման դեպքում,
- նոտարական վճար – միանվագ 13,000-20,000 ՀՀ դրամ անշարժ գույքի գրավադրման դեպքում,
- նոտարական վճար – միանվագ 13,000-18,000 ՀՀ դրամ հիմնական միջոցների գրավադրման դեպքում
- միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ) – 10,000 ՀՀ դրամ,
- անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական – 26,000 ՀՀ դրամ,
- ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար) – միանվագ 5,000 ՀՀ դրամ:
Ապահովագրությունը կատարվում է մասնագիտացած կազմակերպության կողմից՝ գանձելով միջնորդավճար՝ համաձայն տվյալ կազմակերպության կողմից սահմանված սակագների և դրույքների, որոնք կարող են փոփոխվել՝ կախված շուկայի իրավիճակից: Ապահովագրավճարները տատանվում են հետևյալ միջակայքում.
Ապահովագրավճար
|
Վարկի գումարից %
|
Անշարժ գույք
|
0.15-0.25
|
Սարքավորումներ
|
0.2-0.35
|
Շրջանառու միջոցներ
|
0.3-0.5
|
Ավտոմեքենա
|
2.5
|
Բանկը պահանջում է ապահովագրություն իրականացնել առնվազն վարկի մնացորդի չափով, իսկ համապատասխան գույքն ամբողջ արժեքով ապահովագրելու որոշումը կայացնում է ապահովագրական ընկերությունը` հիմք ընդունել գույքի շուկայական և իրացվելի արժեքը:
IFC բացառման ցանկ
- Որևէ ապրանք կամ գործունեություն, որի արտադրությունը կամ առևտուրը արգելված է երկրի օրենքներով կամ միջազգային կոնվենցիաներով և պայմանագրերով, կամ հանդիսանում են միջազգային արգելքի առարկա, ինչպիսիք են դեղորայք, պեստիցիդ/հերբիցիդներ, օզոնային շերտը վնասող միջոցներ, PCB, վայրի բնության կամ CITES-ի կողմից կարգավորվող առարկաներ:
- Զինամթերքի արտադրությունը կամ վաճառքը [1]
- Ալկոհոլային խմիչքների (բացառությամբ գարեջրի և գինու) արտադրանքը կամ վաճռաքը
- Ծխախոտի արտադությունը կամ վաճառքը
- Խաղատները, մոլի խաղերը և նմանատիպ գործունեությունները
- Ռադիոակտիվ մետաղների արտադրությունը կամ վաճառքը: Սա չի վերաբերվում բժշկական նշանակություն ունեցող սարքավորումների, որակի ստուգման սարքավորումների և այլ սարքավորումների, որտեղ Միջազգային ֆինանսական կոռպորացիան ռադիոակտիվ աղբյուրը դիտարկում է սովորական և/կամ բավականաչափ ապահով:
- Չկապակցված ասբեստ հանգույցների արտադրությունը և վաճառքը: Սա չի վերաբերվում ասբեստ կապակցված ցեմենտին, որտեղ ասբեստի պարունակությունը 20%-ից քիչ է:
- Ցանցային ձկնորսություն ջրային մակերեսում, որտեղ ցանցի երկարությունը 2,5 կմ-ից ավել է:
Նպատակահարմարության թեստ կկիրառվի, երբ տվյալ ծրագրի գործառույթները կունենան զարգացման նշանակալի ազդեցություն, բայց երկրի իրավիճակը կպահանջի փոփոխություններ Բացառությունների ցանկին:Բոլոր ֆինանասական միջնորդները, բացի ներքոշյալներից պետք է կիրառեն հեևյալ բացառությունները, ի հավելում բացառությունների ցանկին
Վնասակար կամ շահագործցվող ստիպողական աշխատանք[2]/ երեխաների վնասակար աշխատանք[3]
Մեծածավալ անտառահատում օգտագործման համար առաջնահերթ տրոպիկական խոնավ անտառում
Փայտի և ստեղծված կենսունակ անտառներից տարբեր այլ անտառային նյութերի արտադրություն կամ վաճառք
Միկրոֆինանսական գործունեության մեջ ներդրումներ կատարելիս, ֆինանսական կազմակերպությունները ի հավելումն բացառությունների ցուցակին կկիրառեն հետևյալը
Վնասակար կամ շահագործող ստիպողական աշխատանք/ երեխաների վնասակար աշխատանք
Նշանակալի վնասակար քիմիկատների օգտագործումը, արտադրությունը, վաճառքը, պահպանումը կամ տեղափոխումը: Վտանգավոր քիմիկատներից են գազօլինը,կերասինը և այլ նավթամթերք:
Առանց ամբողջական փաստաթղթավորված համաձայնության բնիկ մարդկանց կատարած արտադրանքը կամ գործունեությունը ներխուժլով սեփականաշնորհված կամ դատարանի որոշմամբ առարկված հողեր:
Վաճառքի ֆինանասավորման ծրագրերի դեպքում, կախված գործարքի բնույթից` ֆինանասական կազմակերպությունները կկիրառեն հետևյալ բացառությունները, ի հավելումն Բացարությունների ցանկին .
Վնասակար կամ շահագործող ստիպողական աշխատանք/ երեխաների վնասակար աշխատանք
[1] Սա չի վերաբերվում հովանավորներին, ովքեր մեծամասամբ ընդգրկված չեն գործունեության մեջ: "մեծամասամբ չեն ընդգրկում" նշանակում է, որ կատարվող գործողությունները ի հավելում են ծրագրի հովանավորների առաջնահերթ գործունեությանը:
[2] Ստիպողական աշխատանքը այն աշխատանքն ու ծառայությունն է, որը կամովի չի կատարվում,այլ կատարվում է ուժի և պատժման վախի տակ
[3] Երեխայի վնասակար աշխատանքը ենթադրում է երեխաների աշխատանք, որը տնտեսականորեն շահագործվում է, հնարավոր է լինի ռիսկային,վտանգավոր, կամ զուգակցել երեխայի կրթությանը,կամ վնասել երեխայի առողջությանը,կամ ֆիզիկական,մտածողկան,հոգեկան,բարոյական կամ սոցիալական զարգացնմանը: