Գումարի ստացում բանկոմատի միջոցով
Փոխանցված գումարը ստանալու համար փոխանցման պահից սկսած` 48 ժամվա ընթացքում, պետք է Բանկի բանկոմատների, էկրանի վրա ընտրել «Առանց քարտի գործառնություններ», ապա Ameriastream տարբերակը, որից հետո մուտքագրել.
- փոխանցված գումարը,
- ստացողի բջջային հեռախոսահամարը,
- փոխանցողից ստացված 8-անիշ գաղտնաբառը,
- բջջային հեռախոսահամարին ստացված մեկանգամյա օգտագործման քառանիշ կոդը (OTP):
Եթե մուտքագրված տվյալները ճիշտ են, դու կստանաս փոխանցված գումարն ամբողջությամբ:
Ի դեպ, գումարի մասնակի կանխիկացում հնարավոր չէ, և գումարի չափը ոչ ամբողջական նշելու դեպքում կանխիկացման գործարքը մերժվելու է: