Պարտատոմսեր | Խնայողություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Ի՞նչ է պարտատոմսը


Բանկը թողարկում է պարտատոմսեր`   հանրությունից որոշակի ժամկետով դրամական միջոցներ ներգրավելու նպատակով: Մենք պարտատոմսերի սեփականատերերին պարբերաբար վճարում ենք տոկոսագումարներ՝  արժեկտրոնի տեսքով, իսկ ժամկետի ավարտին վճարում ենք պարտատոմսերի անվանական արժեքը:

Մենք թողարկում ենք պարտատոմսեր և հանրությունից որոշակի ժամկետով ֆինանսավորում ներգրավում: Դու ևս կարող ես դառնալ պարտատոմսերի սեփականատեր և պարբերաբար տոկոսագումարներ ստանալ արժեկտրոնի տեսքով: Ժամկետի ավարտին մենք կվճարենք պարտատոմսերի անվանական արժեքը:

Առավելություններ

insurance icon
Ապահով

Բանկերի կողմից թողարկված պարտատոմսերում իրականացված ներդրումները երաշխավորված են Ավանդների hատուցումը երաշխավորող hիմնադրամի կողմից ճիշտ այնպես, ինչպես ավանդները:

percent icon
Շահավետ

Անգամ պարտատոմսերը վաճառելու դեպքում ներդրողը ստանում է կուտակված տոկոսագումարները:

Ի՞նչ է բանկի կողմից թողարկված պարտատոմսը:

Բանկը թողարկում է պարտատոմսեր` հանրությունից որոշակի ժամկետով դրամական միջոցներ ներգրավելու նպատակով: Մենք պարտատոմսերի սեփականատերերին պարբերաբար վճարում ենք տոկոսագումարներ՝ արժեկտրոնի տեսքով, իսկ ժամկետի ավարտին վճարում ենք պարտատոմսերի անվանական արժեքը:

Ի՞նչ է նշանակում պարտատոմսերի տեղաբաշխում:

Տեղաբաշխումը պարտատոմսերի առաջնային վաճառքն է ներդրողներին:

Որքա՞ն պարտատոմս կարող եմ գնել:

Որպես կանոն` ներդրողը կարող է ձեռք բերել նվազագույնը 1 պարտատոմս: Պարտատոմսի պարագայում ներդրողի առավելագույն ներդրումը, որպես կանոն, սահմանափակված է թողարկված պարտատոմսերի քանակով, սակայն թողարկողի որոշմամբ երբեմն կարող է սահմանափակվել պարտատոմսերի ձեռքբերման առավելագույն քանակը: Նշենք նաև, որ պարտատոմսերը վաճառվում են ամբողջական թվերով:

Որքա՞ն է տևում պարտատոմսերի տեղաբաշխումը:

Որպես կանոն՝ մինչև 2-3 ամիս:

Տեղաբաշխման ողջ ընթացքում պարտատոմսի գինը հավասա՞ր է իր անվանական արժեքին:

Այո՛, բայց պետք է հաշվի առնել, որ պարտատոմսը ներդրողներին վաճառվում է կուտակված արժեկտրոնների հետ:

Ի՞նչ է անհրաժեշտ պարտատոմսերը բորսայում վաճառելու համար:

Պարտատոմսերը բորսայում վաճառելու նպատակով ներդրողը պետք է օգտվի բրոքերային ծառայությունից: Բրոքերային ծառայության մասին մանրամասները ներկայացված են հետևյալ հղումով:

Իսկ ի՞նչ ծախսեր են առաջանում պարտատոմսերը վաճառելիս:

Վաճառելու դեպքում առաջացող ծախսերն են.

  • Բրոքերային միջնորդավճար`   0.1% գործարքի արժեքից, նվազագույնը`   2,000 ՀՀ դրամ:
  • Բորսայի միջնորդավճար`   0.005% գործարքի արժեքից

Քանի՞ օրում կկարողանամ վաճառել պարտատոմսերը:

Վաճառքի տևողությունը կախված է մի քանի հանգամանքից.

  • ի՞նչ քանակությամբ պարտատոմս ես ցանկանում վաճառել,
  • արդյոք տվյալ քանակությամբ պարտատոմսի գնորդ առկա՞ է շուկայում։

Կարո՞ղ եմ պարտատոմսերը վերադարձնել/ վաճառել բանկին:

Ոˊչ, ներդրողը պարտատոմսերը ձեռք բերելուց հետո չի կարող դրանք ետ վաճառել բանկին/թողարկողին:

Հնարավո՞ր է պարտատոմսերը վաճառել այլ անձի:

Այոˊ, պարտատոմսդերը հնարավոր է նաև վաճառել այլ անձանց:

Արդյոք կարո՞ղ եմ ցանկացած պահի պարտատոմսերը վաճառել երկրորդային շուկայում:

Վաճառքի հնարավորությունը կախված է մի քանի հանգամանքից.

  • Ի՞նչ քանակությամբ պարտատոմս է վաճառվելու։
  • Ի՞նչ գնով է վաճառողը պատրաստ վաճառել պարտատոմսերը:

Շուկա ստեղծողի կողմից ամենօրյա գնանշման նվազագույն ծավալը կազմում է տվյալ դասի պարտատոմսերի ընդհանուր քանակի 1 տոկոսը:

Ժամկետի ավարտից հետո կարո՞ղ եմ դարձյալ պարտատոմս ձեռք բերել:

Իհարկե, եթե առկա են ընթացիկ տեղաբաշխումներ: Կարող ես բրոքերի միջոցով շրջանառվող պարտատոմսեր գնել նաև երկրորդային շուկայից։

Կարո՞ղ եմ գրավադրել պարտատոմսերը:

Այո՛։

Ինչպե՞ս կարող եմ տեղեկություններ ստանալ պարտատոմսի տվյալ օրվա գների վերաբերյալ:

Եթե պարտատոմսերը ձեռք ես բերում առաջնային տեղաբաշխման ժամանակ (երբ պարտատոմսերը դեռ ցուցակված չեն բորսայում), ապա գների վերաբերյալ կարող ես տեղեկանալ Բանկի պաշտոնական կայքէջից:

Բորսայում ցուցակվելուց հետո նախորդ օրվա գնի վերաբերյալ տեղեկությունները կարող ես ստանալ քո բրոքերի միջոցով:

Կարո՞ղ եմ պարտատոմս ձեռք բերել իմ նախընտրած ժամկետով:

Ո՛չ, ներդրողը սահմանափակված է պարտատոմսերի թողարկման պայմաններում նշված ժամկետով: Սակայն ներդրողը հնարավորություն ունի մինչ ժամկետի ավարտը վաճառելու պարտատոմսերը ամբողջությամբ կամ մասամբ:

Ի՞նչ արժույթով եմ ստանալու տոկոսագումարները:

Տոկոսագումարները ներդրողներին վճարվում են թողարկման արժույթով:

Մինչ հերթական արժեկտրոնի վճարումը պարտատոմսերը վաճառելու դեպքում արդյոք կկորցնե՞մ կուտակված տոկոսագումարները:

Ո՛չ, պարտատոմսերը վաճառվում են կուտակված տոկոսագումարների հետ միասին:

Ի՞նչ գնով կկարողանամ վաճառել պարտատոմսերը, կարո՞ղ է լինել այնպես, որ վաճառելիս վնաս կրեմ:

Ցուցակված պարտատոմսերն արդեն ունեն շուկայական գին, որը կարող է տարբերվել տեղաբաշխման գնից. լինել անվանական արժեքից ավելի բարձր կամ ավելի ցածր: Գնանշումները հիմնականում իրականացվում են շուկա ստեղծողի կողմից և կախված են պարտատոմսերի պահանջարկից և առաջարկից:

Պարտատոմսի գումարը երաշխավորվա՞ծ է:

Բանկերի կողմից թողարկված պարտատոմսերում իրականացված ներդրումները երաշխավորված են Ավանդների hատուցումը երաշխավորող hիմնադրամի կողմից ճիշտ նույն չափով, ինչ ավանդների դեպքում:

Ի՞նչ պարբերականությամբ է Բանկը թողարկում և տեղաբաշխում պարտատոմսեր:

Պարտատոմսերի թողարկման հստակ ֆիքսված պարբերականություն չկա, սակայն բանկը բավական հաճախ է թողարկում պարտատոմս և այս առումով հանդիսանում է ՀՀ ամենաակտիվ թողարկողը: 

Արդյոք պարտատոմսից ստացվող եկամուտները ենթակա՞ են հարկման:

Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի` ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, ինչպես նաև ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց՝ բորսայում ցուցակված պարտատոմսերից ստացվող տոկոսային եկամուտները ենթակա չեն հարկման:

Պարտատոմսերի «բառարան»:

Պարտատոմսի անվանական արժեք

Սա այն արժեքն է, որով թողարկվում և մարվում է մեկ պարտատոմսը: 
Օրինակ՝ 100,000 ՀՀ դրամ


Թողարկվող պարտատոմսերի քանակ

Օրինակ՝ 50,000 հատ


Թողարկման ընդհանուր ծավալ 

Հաշվարկվում է պարտատոմսի անվանական արժեքի և պարտատոմսերի քանակի արտադրյալով: Օրինակ՝ 100,000*50,000=5,000,000,000 ՀՀ դրամ

Մարման ժամկետ

Այն ժամկետն է, որով թողարկվում են պարտատոմսերը։

Օրինակ՝ 27 ամիս


Արժեկտրոն

Սա պարտատոմսի տոկոսադրույքն է:

Օրինակ՝ 9% տարեկան տոկոսադրույք


Արժեկտրոնային եկամուտ 

Սա ներդրողին վճարվող տոկոսագումարն է՝ հաշվարկված պարտատոմսի անվանական արժեքից: Օրինակ՝ 100,000*9%=9,000 ՀՀ դրամ


Վճարման պարբերականություն

Արժեկտրոնային եկամուտները վճարվելու հաճախականություն


Շուկայական եկամտաբերություն/տոկոսադրույք

Այն տոկոսադրույքն է, որի  փոփոխությունն ազդում է պարտատոմսի գնի վրա: Տեղաբաշխման ժամկետում շուկայական տոկոսադրույքը հավասար է պարտատոմսի արժեկտրոնային տոկոսադրույքին, ուստի տեղաբաշխման ժամկետում պարտատոմսերը վաճառվում են անվանական արժեքով:

Ավանդ

deposit icon

Մենք օգնում ենք քեզ գտնել կարճ ճանապարհներ, որպեսզի դու հասնես քո նպատակներին ավելի արագ, քան երբևէ։

Խնայողական հաշիվ

student card icon

Դու կարող ես ներդնել որոշակի գումար՝ դրա նկատմամբ հաշվարկվող հարմար տոկոսադրույքով, ցանկացած ժամանակ ավելացնել կամ նվազեցնել գումարը, ինչպես նաև օգտագործել այն՝ առանց սահմանափակումների:

Բրոքերային ծառայություններ

Brokerage-accounts icon

Բացի՛ր բրոքերային հաշիվ և վաստակե՛ք արժեթղթերի շուկայի միջոցով՝ գնելով համաշխարհային գիգանտ կազմակերպությունների բաժնետոմսեր և պարատատոմսեր։

Թարմացված է առ 27.10.2021, 11:00