Ամերիա Փարթներ | Բանկային Հաշիվներ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
card icon
Infinite քարտ

Վճարային քարտ՝ առանց տարեկան սպասարկման

special offer icon
Հատուկ պայմաններ

Հատուկ սակագներ և պայմաններ մի շարք ծառայությունների համար

free advise icon
Անվճար խորհրդատվություն

Խորհրդատվություն մեր ֆինանսական, իրավաբանական և կառավարման խորհրդատվության ստորաբաժանումներից

Փաթեթ Փարթներ

Ամերիա Փարթները փոխվստահություն է, համագործակցություն և երկարամյա ընկերություն։ Ամերիա Փարթները կարգավիճակ է, որը մենք շնորհում ենք մեր հաճախորդներին՝ հաշվի առնելով նրանց գործունեության բնույթը, տնօրինման ներքո գտնվող ակտիվները և եկամուտը:
Ամերիա Փարթների անհատականացված ծառայությունները հասանելի կլինեն ոչ միայն Ձեզ, այլև Ձեր ընտանիքի անդամներին: Ընտանիքի անդամներ են համարվում Ձեր ծնողները, կինը/ամուսինը և երեխաները:

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հաճախորդի անհատական մենեջեր,

VISA Infinite վճարային քարտ՝ առանց տարեկան սպասարկման,

Ինկասացիոն ծառայություններ,

Հատուկ սակագներ և պայմաններ, Սպասարկում Ամերիա Փարթներ հաճախորդների համար նախատեսված հարմարավետ սրահներում։

Սպասարկում Ամերիա Փարթներ հաճախորդների համար նախատեսված հարմարավետ սրահներում։

PartnerPackage

Առավելություններ

cooparation icon
Անհատականացված մոտեցում

Դուք կունենաք անհատական մենեջեր, որը կզբաղվի Ձեր բանկային գործարքներով: Ձեզ կտրամադրվի մանրամասն խորհրդատվություն բանկային բոլոր ծառայությունների վերաբերյալ, և տեղում կիրականացվի բանկային ցանկացած գործառնություն:

card icon
Visa Infinite քարտ

Որպես Ամերիա Փարթներ՝ Դուք անվճար կստանաք Visa Infinite քարտ՝ Ամերիա Փարթներ Ձեր կարգավիճակի դրոշմված նշումով: Visa Infinite քարտը Ձեզ տրամադրում է հնարավորությունների և արտոնությունների լայն շրջանակ: Visa Infinite-ի առավելություններից են միջազգային կոնսյերժ ծառայությունը, հրատապ աջակցությունը և ապահովագրության ծառայությունները:

mark icon
Բարձրակարգ սպասարկում

Մենք գնահատում ենք Ձեր ժամանակը և համապատասխանեցնում ենք մեր ծառայությունները Ձեր կարիքներին։ Ընտրե՛ք Ձեզ հարմար ժամ և վայր Ամերիաբանկի տարածքում կամ Ձեզ համար նախընտրելի այլ վայրում: Անհրաժեշտության դեպքում Դուք կարող եք հանդիպել նաև Ամերիաբանկի ղեկավարների հետ՝ օգտվելով մեր հանդիպումների սրահներից:

special offer icon
Հատուկ պայմաններ

Ամերիաբանկի և Ամերիա ընկերությունների խմբի ծառայություններից օգտվելիս և գործարքներ իրականացնելիս Ձեզ համար կգործեն հատուկ սակագներ: Ամերիա Փարթներ կարգավիճակի շնորհիվ Դուք կկարողանաք օգտվել մեր հատուկ վարկային ծառայություններից, որոնք կմատուցվեն պարզեցված ընթացակարգերով: Ի թիվս այլ ծառայությունների՝ Դուք կարող եք նաև պահանջել վարկային սահմանաչափի շտապ ավելացում, անգամ եթե այդ պահին գտնվում եք արտերկրում:

mark icon
VIP ճանապարհորդություն

Գործարար կամ ժամանցային ուղևորությունների ժամանակ վայելե՛ք շքեղ միջավայր և բարձրակարգ սպասարկում Հայաստանի Զվարթնոց միջազգային օդանավակայանի՝ հատուկ Ձեր հարմարավետության համար ստեղծված բիզնես սրահում: Դուք ունեք հնարավորություն տարեկան 3 անգամ անվճար օգտվելու բիզնես սրահի ծառայություններից։

insurance icon
Անհատական ապահովագրություն

Մեզ հետ Դուք կարող եք ճանապարհորդել և ապրել աշխարհի ցանկացած վայրում՝ իմանալով, որ ամեն պահի կարող եք օգտվել միջազգային բժշկական ապահովագրության բացառիկ փաթեթից:

calendar icon
Միջոցառումների կազմակերպում

Մենք առաջարկում ենք միջոցառումների անվճար կազմակերպման և կառավարման բացառիկ փաթեթ: Դուք կկարողանաք միջոցառումեր պլանավորել Երևանում, ինչպես նաև ստանալ խորհրդատվություն Երևանից դուրս միջոցառման պլանավորման համար: Ձեր նախագծերի ընթացքին անմիջապես կհետևի միջոցառումների կազմակերպման մեր գործընկեր ընկերության գլխավոր տնօրենը:

information icon
Մշտական իրազեկվածություն

Դուք հնարավորություն կունենաք մասնակցելու մեր կողմից կազմակերպվող կամ ֆինանսավորվող բոլոր միջոցառումներին, հաղորդակից լինելու Ամերիաբանկի կարևոր իրադարձություններին, մշտապես տեղեկանալու մեր նորամուծություններին և պարբերաբար մասնակցելու բանկային ծառայությունների վերաբերյալ ֆորումներին, սեմինարներին և շնորհանդեսներին:

advise icon
Խորհրդատվություն

Որպես Ամերիա Փարթներ՝ Դուք կկարողանաք անվճար օգտվել ոչ միայն մեր բանկային ծառայություններից, այլև ստանալ անհատական խորհրդատվություն մեր ֆինանսական, իրավաբանական և կառավարման խորհրդատվության ստորաբաժանումներից, այդ թվում՝ օգտվել իրավաբանական խորհրդատվության, աուդիտորական խորհրդատվության, ընկերության վիճակի արագ ստուգման, կառավարման խորհրդատվության ծառայություններից:

Ամերիա Փարթներ փաթեթի ներքո հաճախորդներին տրամադրվում է մեկական դեբետային և կրեդիտային քարտ: Հաճախորդի հայեցողությամբ քարտատեսակներից մեկը տրամադրվում է անվճար: 

Փաթեթի որոշ ծառայությունների համար գործում են հատուկ սակագներ և պայմաններ:

3. Հաշվի բացման միջնորդավճար 1

 

3.1. ՀՀ դրամով հաշիվներ

 

3.1.1. ՀՀ քաղաքացի հանդիսացող հաճախորդների համար 

անվճար 

3.1.2. ՀՀ քաղաքացի չհանդիսացող հաճախորդների համար 

3.2. Արտարժույթով հաշիվներ բոլոր մասնաճյուղերում 

անվճար

5. Հաշվի վարում 2`  անկախ հաշվի շրջանառությունից

անվճար 

6. Հաշվի հեռակա սպասարկման վճարներ5

 

6.1.1. Մեկանգամյա ծածկագիր գեներացնող սարքի օգտագործմամբ կամ Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման կոդի օգտագործմամբ

անվճար 

6.2. Հեռախոսային բանկ ծառայության միջոցով

անվճար 

7. Քաղվածքների, տեղեկատվական նյութերի և կրկնօրինակների տրամադրման միջնորդավճար

 

Քաղվածքի, քաղվածքի կրկնօրինակի կամ էլեկտրոնային ձևով պահվող այլ փաստաթղթի տրամադրում`  անկախ վաղեմության ժամկետից

անվճար 

7.3. Տեղեկանքների տրամադրում`  անկախ հաշվետեր հաճախորդ լինելու տևողությունից

անվճար 

7.3.3. Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգով/ Բանկի կայքով պատվիրելու դեպքում3

անվճար 

8.1. Գործառնական SMS հաղորդագրություններ 

 

8.1.1. Հաշվի մնացորդ օրական պարբերականությամբ

անվճար

8.1.2. Հաշվի մնացորդ նվազագույնը շաբաթական պարբերականությամբ 

անվճար 

8.1.3. Հաշվով վերջին գործառնությունների վերաբերյալ համառոտ քաղվածք 

անվճար 

8.2. Տեղեկատվական SMS հաղորդագրություններ 

 

8.2.1. Բանկի փոխարժեքներ յուրաքանչյուր փոփոխության դեպքում

8.2.1.1. Կանխիկ փոխարժեք 

8.2.1.2. Անկանխիկ փոխարժեք 

անվճար 

8.2.2. Օրական կտրվածքով ՀՀ ԿԲ կողմից հրապարակվող արտաժութային շուկայի միջին փոխարժեք

անվճար

11. Հաճախորդի կողմից լիազորագրի տրամադրում (լիազորողի փաստացի ներկայությամբ) 

անվճար 

1 Ժամկետային ավանդ ներդնելիս, պահատուփ բացելիս, բրոքերային հաշիվ բացելիս հաշվի բացման միջնորդավճար չի գանձում: Բանկային ծառայություններից օգտվելիս անհրաժեշտ է բացել ՀՀ դրամով բանկային հաշիվ: 

2 Հաճախորդի որևէ հաշվի շրջանառությունը (այդ թվում՝ քարտային) տարածվում է հաճախորդի մնացած բոլոր հաշիվների վրա (այս դրույթը գործում է միայն միջնորդավճարի գանձման տեսանկյունից): Ընդ որում, եթե հաճախորդը հաճախորդն ունի գործող քարտին կից քարտային հաշիվ միայն, ապա միջնորդավճարը չի գանձվում, իսկ փակված քարտին կից քարտային հաշվի դեպքում միջնորդավճարը գանձվում է: Միջնորդավճարը գանձվում է յուրաքանչյուր օրացույցային կիսամյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում:
Նախորդ 12 ամիսների ընթացքում բոլոր հաշիվներով շրջանառության բացակայության դեպքում հաճախորդի հաշվով դեբետագրումը սահմանափակվում է յուրաքանչյուր օրացույցային եռամսյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում: Նախորդ 12 ամիսների ընթացքում հաշվով շրջանառության բացակայության և մնացորդի զրոյական լինելու դեպքում հաճախորդի հաշիվը փակվում է յուրաքանչյուր օրացույցային կիսամյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում:


3 Բրոքերային հաշիվների դեպքում Հհաշվի վարման միջնորդավճար չի գանձվում բրոքերային հաշիվներ ունեցող հաճախորդների դեպքում:

4 Ամերիաբանկի միջնորդ բանկերի կողմից ներկայացված ծախսերը ենթակա են փոխհատուցման հաճախորդի հաշվից:


«Ձեր ֆինանսական տեղեկատուն»`  www.fininfօ.am

«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է, ՈՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂ ԵՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՈՐՈՆԵԼ, ՀԱՄԵՄԱՏԵԼ ԵՎ ԸՆՏՐԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԸ։


Փաթեթին ադամակցելու վեաբերյալ վերջնական որոշումը կայացվում է Ամերիբանկի կողմից։ Հետագա գործընթացը կազմակերպվում է՝ համաձայն հաշվի բացման ընթացակարգի, և պահանջվելու են նույն նվազագույն փաստաթղթերը։ 

1.Կանխիկ միջոցների մուտքագրում հաճախորդի հաշվին

 

1.1.  ՀՀ դրամ

 

1.1.1.   Վճարահաշվարկային կազմակերպությունների հաշվին

0.3%, նվազագույնը`  5,000 ՀՀ դրամ

1.1.2.   Այլ հաճախորդների հաշվին

 

1.1.2.1. Մինչև 400,000 ՀՀ դրամը ներառյալ20

Անվճար

1.1.2.2. 400,000 ՀՀ դրամից ավելի

Անվճար

1.2. ԱՄՆ դոլար, եվրո21

Անվճար

20 Բացառությամբ հետևյալ դեպքերի, որոնց պարագայում հաշվին կանխիկ միջոցների մուտքագրման դեպքում միջնորդավճար չի գանձվում.

  • Միջնորդավճարի գանձման նպատակով կանխիկի մուտքագրում
  • Մասնագետ-գանձապահի միջոցով կատարվող այլ գործարքների (ներառյալ ՀՀ Պետական և/կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ թվում՝ նոտարական գրասենյակներին, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներին և պետական այլ մարմինների հաշիվներին կատարվող փոխանցումների) հետ միաժամանակ իրականացվող կանխիկի մուտքագրում:

21 500 եվրո արժողությամբ թղթադրամների հաշվին մուտքագրման համար կիրառվում է 2% միջնորդավճար: 500 եվրո արժողությամբ թղթադրամներ ընդունվում են միայն  Գլխամասային գրասենյակում: 

 1.3. ՌԴ ռուբլի, բրիտանական ֆունտ, շվեյցարական ֆրանկ , կանադական դոլար, ավստրալական դոլար, ճապոնական իեն22

 Օրական մինչև ներառյալ 1,000,000 ՌԴ ռուբլի, 10,000 բրիտանական ֆունտ, շվեյցարական ֆրանկ և այլ արտարժույթի դեպքում`   –  անվճար

Վերոնշյալ սահմանաչափերից ավելի դեպքում գերազանցող մասի նկատմամբ`   3%

2.Կանխիկի տրամադրում23

 

 

22 Ժամկետային ավանդ ներդնելիս կանխիկի մուտքագրումը կատարվում է անվճար: Ավանդի ներդրումից հետո 30 օրվա ընթացքում

ժամկետից շուտ ընդհատվող ավանդների դեպքում ավանդը մարելիս գանձվում է միջնորդավճար` ավանդի փաստացի մարման օրվա դրությամբ Բանկում գործող կանխիկի մուտքի դրույքաչափի չափով:

23  Կանխիկ միջոցների տրամադրումն իրականացվում է ստորև ներկայացված աղյուսակի հիման վրա.

 

 

 

 

Գրասենյակ

Կանխիկի տրամադրում առանց նախապես ներկայացված հայտի

Կանխիկի տրամադրում նախապես ներկայացված հայտի հիման վրա

 

Պահանջվող կանխիկ գումար (տրամադրվում է հայտը ներկայացնելու գործառնական օրվա ընթացքում)

 

 

Պահանջվող կանխիկ գումար

Կանխիկ գումարի տրամադրման ժամկետ մինչև 13:00 հայտ ներկայացնելու դեպքում

Կանխիկ գումարի տրամադրման ժամկետ 13:00-ից հետո հայտ ներկայացնելու դեպքում

 

Կամար մասնաճյուղ/ Գլխամասային գրասենյակ

Մինչև 30 մլն ՀՀ դրամ, 50,000 ԱՄՆ դոլար,

30,000 եվրո և

1 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթ

(մյուս արտարժույթների դեպքում)

30 մլն ՀՀ դրամից,

50,000 ԱՄՆ դոլարից,

30,000 եվրոյից և

1 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթից ավել

(մյուս արտարժույթների դեպքում)

 

Մինչև 3 գործառնական օրվա ընթացքում

 

Մինչև 4 գործառնական օրվա ընթացքում

Երևան քաղաքում գտնվող Բանկի մասնաճյուղեր (բացառությամբ Կամար մ/ճ-ի)

Մինչև 20 մլն ՀՀ դրամ, 25,000 ԱՄՆ դոլար,

15,000 եվրո և

1 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթ

(մյուս արտարժույթների դեպքում)

20 մլն ՀՀ դրամից,

25,000 ԱՄՆ դոլարից, 15,000 եվրոյից և

1 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթից ավել

(մյուս արտարժույթների դեպքում)

 

Մինչև 3 գործառնական օրվա ընթացքում

 

Մինչև 4 գործառնական օրվա ընթացքում

 

Երևան քաղաքից դուրս գտնվող Բանկի մասնաճյուղեր

Մինչև 10 մլն ՀՀ դրամ, 10,000  ԱՄՆ դոլար,

10,000 եվրո և

1 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթ

(մյուս արտարժույթների դեպքում)

10 մլն ՀՀ դրամից,

10,000 ԱՄՆ դոլարից, 10,000 եվրոյից և

1 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթից ավել

(մյուս արտարժույթների դեպքում)

 

 

Մինչև 5 գործառնական օրվա ընթացքում

2.1. Հաճախորդի հաշվին կանխիկ մուտքագրված միջոցներից

Անվճար

2.2. Հաճախորդի հաշվին անկանխիկ մուտքագրված միջոցներից24

 

2.2.1.   ՀՀ դրամ

 

2.2.1.1. Երևան քաղաքում գտնվող Բանկի մասնաճյուղերում

Անվճար

2.2.1.2. Երևան քաղաքից դուրս գտնվող Բանկի մասնաճյուղերում

Անվճար

 

2.2.2.  ՌԴ ռուբլի

0.2%, նվազագույնը`   1,000 ՀՀ դրամ

2.2.3. ԱՄՆ դոլար, եվրո, բրիտանական ֆունտ, շվեյցարական ֆրանկ , կանադական դոլար, ավստրալական դոլար, ճապոնական իեն

 

2%, նվազագույնը`   1,000 ՀՀ դրամ

24Կանխիկի տրամադրման միջնորդավճար չի գանձվում հետևյալ միջոցների կանխիկացման դեպքերում.

  • 91 օր և ավել ժամկետով ներդրված, ինչպես նաև 31 օրով ներդրված և 3 անգամ անընդմեջ երկարաձգված ավանդների գումարների դեպքում (բացառությամբ ավանդատուի նախաձեռնությամբ պայմանագրի ժամկետից շուտ դադարեցվող ավանդների);
  • ընդհատման հնարավորություն ունեցող ավանդների պայմանագրի ժամկետից շուտ դադարեցվող գումարների դեպքում,
  • եթե դադարեցումը կատարվում է ավանդի ներդրումից առնվազն 91 օր հետո;
  • նվազեցման հնարավորություն ունեցող ավանդների պայմաններով նախատեսված չափով նվազեցվող գումարների դեպքում;
  • պարտատոմսերի գումարների դեպքում` մինչև պարտատոմսի մարման ժամկետը պարտատոմսը պահպանելու դեպքում:
  • ավանդների, խնայողական հաշիվների միջոցների նկատմամբ հաշվեգրված տոկոսագումարների և պարտատոմսերի արժեկտրոնների վճարման դեպքում:

Բանկի կողմից վարկի տրամադրումից առաջացած գումարներից կիրառվում է նշված սակագինը, եթե տվյալ վարկատեսակի պայմաններով այլ սակագին չի սահմանվում:

2. Փոխանցումներ արտարժույթով

2.3. ԱՄՆ դոլարով, եվրոյով 

2.3.1. Թղթակից և բոլոր միջնորդ բանկերի ծախսերը գանձվում են փոխանցվող գումարից

5,000 ՀՀ դրամ 

2.4. Բանկի կողմից գնանշվող այլ արտարժույթով 

2.4.1. Թղթակից և բոլոր միջնորդ բանկերի ծախսերը գանձվում են փոխանցվող գումարից

5,000 ՀՀ դրամ 

2.4.2. Թղթակից բանկի ծախսերը կրում է բանկը, իսկ առկայության դեպքում բոլոր միջնորդ բանկերի ծախսերը հետագայում փոխհատուցվում են հաճախորդին կողմից

2.4.2.1. Վճարման հանձնարարականը թղթային ներկայացնելու դեպքում 

0.15%, նվազագույնը` 6,000 ՀՀ դրամ,

առավելագույնը` 25,000 ՀՀ դրամ 

3. Փոխանցումներ ոսկով (999.9) 

3.2. ՀՀ այլ բանկեր և արտերկիր

15,000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր մուտքի և ելքի համար) 

Ամբողջական սակագները ներկայացված են այստեղ:

Օգտակար հղումներ

Թարմացված է 25.05.2023 10:43