Սմարթ Հաշիվ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Սմարթ հաշիվ

Բացի՛ր հաշիվ մեկ ժպիտով

Մի քանի պարզ քայլով մի քանի րոպեում դու կարող ես միանալ Ամերիաբանկի մեծ ընտանիքին և արդյունավետ, արագ ու հեշտ կառավարել քո դրամական միջոցները, անձնական հաշիվները և կատարել բանկային գործարքներ։

Հաշվի անվճար բացում

Հաշվի անվճար բացում առցանց գրանցվելու դեպքում

Օնլայն բանկինգ

Օնլայն, Մոբայլ և հեռախոսային բանկինգ համակարգերի անվճար տրամադրում

Անվճար քարտ

«VISA Classic», «MasterCard Standard» կամ ArCa Carrefour «Ժպիտ» մեկ անվճար վճարային քարտ

Անվճար քարտ հաշիվ բացելիս

Մեզ մոտ բանկային հաշիվ բացելիս դու անվճար կստանաս նաև «VISA Classic», «MasterCard Standard»  կամ ArCa Carrefour «Ժպիտ» : Մեր քարտերին և դրանց տրամադրման պայմաններին մանրամասն կարող ես ծանոթանալ այստեղ:

Մինչև 10.5% հետվճար (քեշբեք)

Ամերիաբանկի հետ համագործակցող առևտրի և սպասարկման կետերում անկանխիկ գնումներ և վճարումներ կատարելիս կարելի է ստանալ վճարված գումարի մինչև 10.5% հետվճար:

Իմանալ ավելին

Ապահով և անվտանգ

Ամերիաբանկի քարտերով անկանխիկ գործարքներն ապահով են և անվտանգ, քանի որ մենք միշտ քո կողքին ենք և երաշխավորում ենք քո միջոցների և տվյալների պատշաճ անվտանգությունը:

Հաշվի կառավարում՝ առանց Բանկ այցելելու

Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգի, ինչպես նաև հեռախոսային բանկինգի միջոցով կարելի է կատարել փոխանցումներ, վճարումներ, մարել վարկեր, ստուգել հաշիվը և շատ ավելին:

USSD ծառայություն

Օրվա ցանկացած ժամի ցանկացած վայրում կարող ես ստանալ տեղեկություններ հաշվի մնացորդի, հասանելի ծառայությունների, վերջին գործարքների վերաբերյալ և/կամ բլոկավորել քարտը նաև USSD հրահանգների միջոցով:

Մեր բանկոմատներն այնտեղ են, որտեղ դու ես

Մեր բանկոմատների և ինքնասպասարկման սարքերի ցանցի միջոցով կարող ես ոչ միայն գումար կանխիկացնել, այլև կատարել կանխիկի ակնթարթային մուտքագրում, կոմունալ վճարումներ և այլ փոխանցումներ:

Սպասարկման ցանց

Պատրա՞ստ ես հաշիվ բացել



Խնդրում ենք ՍՄԱՐԹ հաշվի բացման հայտը լրացնել Safari կամ Chrome զննարկիչներով (browser):

Ի՞նչ է ՍՄԱՐԹ հաշիվը:

ՍՄԱՐԹ հաշիվն առանց բանկ այցելելու բացվող բանկային հաշիվ է, որի արդյունքում քո ցանկությամբ անվճար տրամադրվում է նաև ««VISA Classic», «MasterCard Standard» կամ ArCa Carrefour «Ժպիտ» տեսակի վճարային քարտ և Oնլայն բանկինգ համակարգից օգտվելու հնարավորություն, որի միջոցով 24/7 ռեժիմով կարող ես կառավարել հաշիվներդ ու կատարել բանկային գործարքներ:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՍՄԱՐԹ հաշիվ բացելու համար:

Հաշիվ բացելու համար անհրաժեշտ են ՀՀ անձը հաստատող փաստաթուղթ` անձնագիր կամ նույնականացման քարտ և սոցիալական քարտ:


Ինչպե՞ս կարող եմ օնլայն հաշիվ բացել:

Օնլայն ՍՄԱՐԹ հաշիվ բացելը պարզ է և հարմար.

  • լրացրո՛ւ հայտը`   մուտքագրելով անհրաժեշտ տվյալները,
  • լուսանկարի՛ր քո անձը հաստատող փաստաթուղթը և սելֆի՛ արա,
  • ընտրի՛ր անվճար առաջարկվող քարտի տեսակն,
  • գրանցվի՛ր Օնլայն բանկինգ համակարգում՝ հաշիվդ հեռավար կառավարելու համար:

Բանկի կողմից հաշվի բացման հայտի հաստատումից անմիջապես հետո կարող ես մուտք գործել Օնլայն բանկինգ համակարգ և օգտվել սահմանափակ հասանելիությամբ հաշվից: Բանկային ծառայություններից  առանց սահմանափակումների օգտվելու և հաշիվը բացելուց հետո պատվիրված վճարային քարտն ակտիվացնելու համար անհրաժեշտ է տեսազանգի միջոցով կամ Բանկի ցանկացած մասնաճյուղում անցնել ամբողջական նույնականացում : 

Մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ:

Շաբաթվա ո՞ր օրերին և ո՞ր ժամերին կարող եմ հեռավար հաշիվ բացել:

Սմարթ հաշվի բացումն իրականացվում է 24/7 ռեժիմով:

Կարո՞ղ եմ ՍՄԱՐԹ հաշիվ բացել արտերկրում գտնվելիս:

«Այոˊ, Սմարթ հաշիվ կարող ես բացել նաև արտերկրից: Ընդամենն անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ (լինել ՀՀ ռեզիդենտ*) և սոցիալական քարտ, ինտերնետի հասանելիությամբ սմարթֆոն կամ տեսախցիկով համակարգիչ, ինչպես նաև անձնական ՀՀ բջջային գործող հեռախոսահամար: Քարտ պատվիրելու դեպքում այն կառաքվի ՀՀ տարածքում նշված Ձեր հասցեով»:


*ՀՀ ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, ում կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

Կենսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունն է, եթե ՀՀ-ում է գտնվում տունը կամ բնակարանը, որտեղ բնակվում է նրա ընտանիքը, և հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը:                               



Կարո՞ղ եմ ՍՄԱՐԹ հաշիվ բացել, եթե այլ երկրի քաղաքացի եմ և ՀՀ ռեզիդենտ:

Ներկա պահին հեռավար եղանակով ՍՄԱՐԹ հաշիվ կարող են բացել միայն ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները:

Ո՞րն է սահմանափակ հասանելիությամբ և լիարժեք ընթացիկ հաշիվների տարբերությունը:

Քո հայտի հիման վրա Բանկը քեզ համար բացում է սահմանափակ հասանելիությամբ ընթացիկ հաշիվ, քանի դեռ դու չես անցել ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան ամբողջական նույնականացում։ Սահմանափակ հաշվով ևս կարող ես որոշակի բանկային գործարքներ կատարել: Իսկ նույնականացում անցնելուց հետո քեզ տրամադրվում է լիարժեք ընթացիկ հաշիվ, որի դեպքում կարող ես կատարել փոխանցումներ սեփական հաշիվների միջև և այլ անձանց հաշիվներին, կանխիկ գումար ելքագրել և մուտքագրել, արտարժույթ փոխանակել:

Բանկը բացում է սահմանափակ հասանելիությամբ կամ լիարժեք ընթացիկ հաշիվ քո կողմից ստացված հաշվի բացման հայտի (հայտ-պայմանագրի) հիման վրա 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:

Ի՞նչ գործարքներ կարող եմ կատարել սահմանափակ հասանելիությամբ ընթացիկ հաշիվներով:

Սահմանափակ հասանելիությամբ ընթացիկ հաշվով կարելի է կատարել.

  • առանց սահմանափակումների փոխանցումներ սեփական հաշիվների միջև՝ օրական մինչև 400,000 ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ)
  • ներբանկային փոխանցումներ,
  • արտարժույթի փոխանակում,
  • կոմունալ վճարումներ,
  • փոխանցումներ պետբյուջե,
  • ՃՈ տուգանքների վճարում,
  • Օնլայն բանկինգ համակարգում հասանելի հայտերի ներկայացում:

Ինչպե՞ս կարող եմ սահմանափակ հասանելիությամբ ՍՄԱՐԹ հաշիվս դարձնել լիարժեք հաշիվ:

Քո ՍՄԱՐԹ հաշվով  բանկային ծառայություններից առանց սահմանափակումների օգտվելու համար անհրաժեշտ է հեռավար եղանակով անցնել ամբողջական նույնականացում տեսազանգի միջոցով կամ Բանկի ցանկացած մասնաճյուղում: Տեսազանգ ամրագրելու համար հարկավոր է մուտք գործել Օնլայն բանկինգ համակարգ, գլխավոր էջում սեղմել «Սահմանափակ» կոճակն ու բացված էջում ընտրել տեսազանգի համար նախընտրելի օր և ժամ:

Ի՞նչ է տեսազանգը:

Բանկի աշխատակիցը հաշիվ բացելու առցանց հայտ ներկայացրած հաճախորդի անձի լիարժեք նույնականացման նպատակով իրականացնում է տեսաձայնագրման հնարավորությամբ տեսազանգ: Տեսազանգի միջոցով անցնելով ամբողջական նույնականացում՝ կարող ես հեռավար եղանակով սահմանափակ հասանելիությամբ հաշիվը դարձնել լիարժեք, ինչպես նաև ակտիվացնել վճարային քարտը: Տեսազանգի օրն ու ժամն ամրագրում ես դու ՍՄԱՐԹ հաշվի հայտը լրացնելիս:

Տեսազանգի ընթացքում մեր աշխատակիցը քո ինքնության և գործարար բնութագրի վերաբերյալ պատշաճ պատկերացում կազմելու համար խնդրում է քեզ պատասխանել անհրաժեշտ հարցերի:

Այլ անձի անունով հաշիվ

Դու կարող ես նաև հաշիվ բացել մեկ այլ անձի անունով: Հաշվի այս տեսակը նախատեսված է այլ անձանց անունով ներդրված ժամկետային ավանդների համար առկայության դեպքում:

Նպատակային հաշիվ

Նպատակային հաշիվն այն իրավիճակի համար է, երբ բանկային հաշվին մուտքագրված միջոցներն օգտագործվելու են որոշակի նպատակներով, օրինակ` անշարժ գույք գնելու կամ վաճառելու պարագայում ապահով անկանխիկ գործարքների համար:

Իմանալ ավելին

Հաշիվների մասին ամբողջական ինֆորմացիան կարող ես ստանալ այստեղ:

Թարմացված է 07.10.2021, 11:55