Եթե գումարը փոխանցելուց հետո պարզ է դառնում, որ փոխանցված տվյալներում առկա է սխալ, և հարցման արդյունքում պարզվում է, որ հասցեատերը գումարը դեռ չի ստացել, ապա կարող ես լրացնել դիմում1 որտեղ նշվում է ուղղման ենթակա տվյալը: Ուղղումը կատարվում է յուրաքանչյուր համակարգի համար սահմանված կարգով: Քո դիմումի համաձայն` արագ դրամական փոխանցումներում ցանկացած բնույթի փոփոխություններն իրականացվում են ուղղման վերաբերյալ դիմումը ներկայացնելու պահից մինչև 1 (մեկ) բանկային օրում, եթե գումարը դեռ վճարված չէ ստացող կողմին, ինչպես նաև եթե այլ բան նախատեսված չէ արագ դրամական փոխանցման տվյալ համակարգի կամ ստացող բանկի պայմաններով:
1 Դիմումի ձևը կարող ես տպել համապատասխան արագ դրամական փոխանցման համակարգի ծրագրից՝ ներառելով քո կողմից ներկայացված փոփոխված տվյալները: