Ֆիզիկական անձանցխնայողականհաշվի բացման եվ սպասարկման տեղեկատվականամփոփագիր (PDF)
1. Խնայողական հաշիվը հաշվի այն տեսակն է, որի դեպքում հաճախորդը հաշվի սպասարկման ողջ ժամկետի ընթացքում իրավունք ունի ավելացնելու և նվազեցնելու հաշվի մնացորդը:
2. Բանկը Հաճախորդի համար բացում է խնայողական հաշիվ` Հաճախորդի կողմից ստացված հաշվի բացման հայտի/հայտ-պայմանագրի հիման վրա 1 /մեկ/ աշխատանքային օրվա ընթացքում:
3. Խնայողական հաշիվը բացվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով, ՌԴ ռուբլով: Խնայողական հաշիվներով գործառնությունները կատարվում են խնայողական հաշվի արժույթով` բացառությամբ արժութային գործառնությունների և Բանկի կողմից գանձվող միջնորդավճարների, որոնք վճարվում են ՀՀ դրամով: Արտարժույթի փոխանակումը կատարվում է տվյալ պահին Բանկի կողմից սահմանված փոխարժեքով:
4. Խնայողական հաշվի բացման պահին սկզբնական նվազագույն մնացորդ չի պահանջվում:
5. Խնայողական հաշվով կատարվող հնարավոր գործառնություններն են.
5.1. փոխանցումներ,
5.2. ելքագրում,
5.3. մուտքագրում,
5.4. արտարժույթի փոխանակում:
6. Խնայողական հաշիվ բացելիս Բանկի հաճախորդի համար բացվում է ՀՀ դրամով ընթացիկ բանկային հաշիվ:
7. Խնայողական հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերին և տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
8. Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում)։
9. Բանկի կողմից կնքված պայմանագրերը, համաձայնագրերը, համագործակցությունները, կամ անդամակցությունները ուղղակի ազդեցություն կարող են ունենալ հաճախորդների հաշիվների բացման և սպասարման վրա (օրինակ՝ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»)։
10. Խնայողական հաշվի պայմանագիրը գործում է անորոշ ժամկետով և կարող է վաղաժամկետ դադարել հետևյալ դեպքերում.
10.1. հաշվետիրոջ նախաձեռնությամբ, իսկ համատեղ հաշվի դեպքում` բոլոր Հաշվետերերի փոխադարձ համաձայնությամբ` հաշվի փակման հայտը գրավոր թղթային կամ վերջինիս կողմից Բանկի հետ որպես հաղորդակցման եղանակ նախընտրած հեռավար կապի միջոցով ներկայացված հանձնարարականի հիման վրա: Հաշիվը փակվում է, եթե առկա չէ հաշվի վրա դրական մնացորդ, Բանկի նկատմամբ պարտավորություն և/կամ հաշվի վրա արգելանք, իսկ դրական մնացորդի առկայության դեպքում գումարը կանխիկացվում է կամ փոխանցվում է Բանկի այլ հաշվեհամարին կամ այլ բանկի հաշվեհամարին, որից հետո զրոյական մնացորդով հաշիվը փակվում է հաշվի փակման դիմումը ներկայացնելուց հետո 1 /մեկ/ աշխատանքային օրվա ընթացքում:
10.2. բանկի նախաձեռնությամբ,
10.2.1. հաշիվների և հաճախորդների բազայի մոնիթորինգի արդյունքների հիման վրա
10.2.2. Նախորդ 12 ամիսների ընթացքում հաշվով շրջանառության բացակայության և զրոյական մնացորդի առկայության դեպքերում;
Փակման մասին Հաշվետեր(ներ)ը ծանուցվում են առնվազն 5 օր առաջ համաձայն պայմանագրի` Հաշվետիրոջ կողմից ընտրված հաղորդակցման եղանակով (էլեկտրոնային եղանակով, Բանկի տարածքում առձեռն, փոստային կապի միջոցով կամ Բանկի հետ համաձայնեցված այլ եղանակով):
11. Հաճախորդի, այդ թվում` հեռահար կապի միջոցներով ստացված հայտերով` արտարժույթի գործառնությունները, անկախ հայտի ստացման պահից, իրականացվում են Բանկի կողմից գործարքի փաստացի կատարման պահի դրությամբ Բանկի կողմից տվյալ պահին սահմանված փոխարժեքներով և կարգով: Աշխատանքային ժամերից դուրս, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին ստացված արտարժույթի փոխանակման, անկանխիկ ոսկու առքուվաճառքի հայտերը Բանկի կողմից կարող են մերժվել:
12. Ընթացիկ հաշվին կանխիկ միջոցները մուտքագրվում են գումարի ներկայացման պահին, իսկ անկանխիկ միջոցները` թղթակից բանկից հավաստիացնող փաստաթղթերի առկայության դեպքում:
Տարեկան տոկոսային եկամտաբերություն ապահովելու համար հաշվի նվազագույն մնացորդը և տոկոսների հաշվարկման կարգ ներկայացված են ստորև`
[1] Բանկային ծառայություններից օգտվելիս անհրաժեշտ է բացել ՀՀ դրամով բանկային հաշիվ: Ժամկետային ավանդ ներդնելիս, պարտատոմս ձեռքբերելիս, պահատուփ բացելիս, բրոքերային հաշիվ բացելիս տվյալ ծառայության համար անհրաժեշտ հաշվի բացման միջնորդավճար չի գանձում:
[2] Սակագինը գանձվում է Բանկի կողմից գործարար հարաբերություն հաստատելու նպատակով ուսումնասիրության արդյունքում դրական որոշում կայացնելու պարագայում: Սակագինը չի կիրառվում «Ուսանողների համար» ծառայությունների փաթեթի դեպքում:
[3] Հաճախորդի որևէ բանկային հաշվի շրջանառությունը (այդ թվում քարտային) տարածվում է հաճախորդի մնացած բոլոր հաշիվների վրա (այս դրույթը գործում է միայն միջնորդավճարի գանձման տեսանկյունից): Ընդ որում, եթե հաճախորդը ունի միայն գործող քարտ, որին կցված է քարտային հաշիվ, ապա միջնորդավճարը չի գանձվում, իսկ փակված քարտի դեպքում, քարտային հաշվից միջնորդավճարը գանձվում է սակագնին համապատասխան: Միջնորդավճարը գանձվում է յուրաքանչյուր օրացուցային կիսամյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում:
Նախորդ 12 ամիսների ընթացքում բոլոր հաշիվներով շրջանառության բացակայության դեպքում հաճախորդի հաշվով դեբետագրումը սահմանափակվում է յուրաքանչյուր օրացուցային եռամսյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում:
Նախորդ 12 ամիսների ընթացքում հաշվով շրջանառության բացակայության և մնացորդի զրոյական լինելու դեպքում հաճախորդի հաշիվը փակվում է յուրաքանչյուր օրացուցային կիսամյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում, բացառությամբ այն հաշիվների, որոնք անհրաժեշտ են Բանկի կողմից հաճախորդին մատուցվող այլ ծառայության սպասարկման համար:
Հաշվի վարման միջնորդավճար չի գանձվում, եթե հաճախորդն ունի միայն բրոքերային և/կամ բանկային հաշիվ, որը բացվել և սպասարկվում է պահատուփի ծառայության տրամադրման համար:
[4] Բանկը յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար սահմանում է արտարժույթի առք և վաճառքի փոխարժեքներ, որոնք գործում են Բանկի աշխատանքային ժամերին: Հեռակառավարման համակարգերով հաճախորդների սպասարկման ընթացքում աշխատանքային ժամերից դուրս (մինչև ժամը 09:30 և ժամը 17:00-ից հետո), նաև ոչ աշխատանքային օրերին (այդ թվում նաև շաբաթ օրերին) ստացված արտարժույթի փոխանակման հայտերը Բանկի կողմից կարող են մերժվել:
[5] Միջնորդավճարը գանձվում է յուրաքանչյուր օրացուցային կիսամյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում: Սակագինը գանձվում է, եթե հաճախորդը գանձման պահին ունի ակտիվ Ինտերնետ/Մոբայլ-Բանկինգ համակարգ: Սակագինը ուժի մեջ է մտնում 01.07.2023-ից:
[6] Սակագինը չի կիրառվում Բնակելի նշանակության անշարժ գույքի ձեռքբերման/վերանորոգման/կառուցապատման վարկերի քաղվածքների տրամադրման դեպքում:
[7]Սահմանված ձևանմուշը ներառում է տեղեկատվություն տվյալ ծառայության գծով կատարված շրջանառության և մնացորդի վերաբերյալ: Բանկն ունի սահմանված ձևանմուշներ հաշվի, քարտի, խնայողական հաշվի, ավանդի, արժեթղթերի (երբ Բանկը հաճախորդի արժեթղթերի պահառուն է) համար:
[8] Տեղեկանքի հայտը պետք է ներկայացված լինի առնվազն մեկ բանկային օր առաջ:
[9] Տեղեկանքի հայտը պետք է ներկայացված լինի առնվազն 3 բանկային օր առաջ:
[10] Միջնորդավճարը գանձվում է քաղվածքը ստանալու ամսվա դիմաց մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ:
[11] Առաքումը կատարվում է ռեգուլյար փոստի միջոցով:
[12] Վճարահաշվարկային կազմակերպությունների հաշվին կանխիկի մուտքագրման համար, անկախ գումարի մեծությունից, գանձվում է մուտքագրվող գումարի 0.3%, սակայն ոչ պակաս քան 5,000 ՀՀ դրամ:
[13] Բացառությամբ հետևյալ դեպքերի, որոնց պարագայում հաշվին կանխիկ միջոցների մուտքագրման դեպքում միջնորդավճար չի գանձվում.
- Միջնորդավճարի գանձման նպատակով կանխիկի մուտքագրում
- Մասնագետ-գանձապահի միջոցով կատարվող այլ գործարքների (ներառյալ ՀՀ Պետական և/կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ թվում՝ նոտարական գրասենյակներին, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներին և պետական այլ մարմինների հաշիվներին կատարվող փոխանցումների) հետ միաժամանակ իրականացվող կանխիկի մուտքագրում:
[14] 500 եվրո արժողությամբ թղթադրամների հաշվին մուտքագրման համար կիրառվում է 1% միջնորդավճար: 500 եվրո արժողությամբ թղթադրամներ ընդունվում են միայն Գլխամասային գրասենյակում:
[15] Ժամկետային ավանդ ներդնելիս կանխիկի մուտքագրումը կատարվում է անվճար: Ավանդի ներդրումից հետո 30 օրվա ընթացքում ժամկետից շուտ ընդհատվող ավանդների դեպքում ավանդը մարելիս գանձվում է միջնորդավճար` ավանդի փաստացի մարման օրվա դրությամբ Բանկում գործող կանխիկի մուտքի դրույքաչափի չափով:
[1] Բանկային ծառայություններից օգտվելիս անհրաժեշտ է բացել ՀՀ դրամով բանկային հաշիվ: Ժամկետային ավանդ ներդնելիս, պարտատոմս ձեռքբերելիս, պահատուփ բացելիս, բրոքերային հաշիվ բացելիս տվյալ ծառայության համար անհրաժեշտ հաշվի բացման միջնորդավճար չի գանձում:
[2] Միջնորդավճարը գանձվում է միայն առաջին դրամային հաշվի բացման համար:
[3] Հաճախորդի որևէ բանկային հաշվի շրջանառությունը (այդ թվում քարտային) տարածվում է հաճախորդի մնացած բոլոր հաշիվների վրա (այս դրույթը գործում է միայն միջնորդավճարի գանձման տեսանկյունից): Ընդ որում, եթե հաճախորդը ունի միայն գործող քարտ, որին կցված է քարտային հաշիվ, ապա միջնորդավճարը չի գանձվում, իսկ փակված քարտի դեպքում, քարտային հաշվից միջնորդավճարը գանձվում է սակագնին համապատասխան: Միջնորդավճարը գանձվում է յուրաքանչյուր օրացուցային կիսամյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում:
Նախորդ 12 ամիսների ընթացքում բոլոր հաշիվներով շրջանառության բացակայության դեպքում հաճախորդի հաշվով դեբետագրումը սահմանափակվում է յուրաքանչյուր օրացուցային եռամսյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում:
Նախորդ 12 ամիսների ընթացքում հաշվով շրջանառության բացակայության և մնացորդի զրոյական լինելու դեպքում հաճախորդի հաշիվը փակվում է յուրաքանչյուր օրացուցային կիսամյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում, բացառությամբ այն հաշիվների, որոնք անհրաժեշտ են Բանկի կողմից հաճախորդին մատուցվող այլ ծառայության սպասարկման համար:
Հաշվի վարման միջնորդավճար չի գանձվում, եթե հաճախորդն ունի միայն բրոքերային և/կամ բանկային հաշիվ, որը բացվել և սպասարկվում է պահատուփի ծառայության տրամադրման համար:
[4] Բանկը յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար սահմանում է արտարժույթի առք և վաճառքի փոխարժեքներ, որոնք գործում են Բանկի աշխատանքային ժամերին: Հեռակառավարման համակարգերով հաճախորդների սպասարկման ընթացքում աշխատանքային ժամերից դուրս (մինչև ժամը 09:30 և ժամը 17:00-ից հետո), նաև ոչ աշխատանքային օրերին (այդ թվում նաև շաբաթ օրերին) ստացված արտարժույթի փոխանակման հայտերը Բանկի կողմից կարող են մերժվել:
[5] Սակագինը չի կիրառվում Բնակելի նշանակության անշարժ գույքի ձեռքբերման/վերանորոգման/կառուցապատման վարկերի քաղվածքների տրամադրման դեպքում:
[6] Տեղեկանքի հայտը պետք է ներկայացված լինի առնվազն մեկ բանկային օր առաջ:
[7] Միջնորդավճարը գանձվում է քաղվածքը ստանալու ամսվա դիմաց մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ:
[8] Առաքումը կատարվում է ռեգուլյար փոստի միջոցով:
[9] Բացառությամբ հետևյալ դեպքերի, որոնց պարագայում հաշվին կանխիկ միջոցների մուտքագրման դեպքում միջնորդավճար չի գանձվում.
- Միջնորդավճարի գանձման նպատակով կանխիկի մուտքագրում
- Մասնագետ-գանձապահի միջոցով կատարվող այլ գործարքների (ներառյալ ՀՀ Պետական և/կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ թվում՝ նոտարական գրասենյակներին, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներին և պետական այլ մարմինների հաշիվներին կատարվող փոխանցումների) հետ միաժամանակ իրականացվող կանխիկի մուտքագրում:
[10] 500 եվրո արժողությամբ թղթադրամների հաշվին մուտքագրման համար կիրառվում է 1% միջնորդավճար: 500 եվրո արժողությամբ թղթադրամներ ընդունվում են միայն Գլխամասային գրասենյակում:
[11] Ժամկետային ավանդ ներդնելիս կանխիկի մուտքագրումը կատարվում է անվճար: Ավանդի ներդրումից հետո 30 օրվա ընթացքում ժամկետից շուտ ընդհատվող ավանդների դեպքում ավանդը մարելիս գանձվում է միջնորդավճար` ավանդի փաստացի մարման օրվա դրությամբ Բանկում գործող կանխիկի մուտքի դրույքաչափի չափով: