Հայտը ներկայացնելու համար Ամերիաբանկի կայքից ներբեռնի՛ր անհրաժեշտ փաստաթղթերը, տպի՛ր, լրացրո՛ւ և ստորագրի՛ր դրանք: Սկանավորի՛ր բոլոր լրացված փաստաթղթերը և անձը հաստատող փաստաթուղթը և ուղարկի՛ր contact@ameriabank.am էլեկտրոնային հասցեին:
Փաստաթղթերը ստանալուն պես մենք կտեղեկացնենք, թե երբ և ինչպես է տեղի ունենալու քո անձը նույնականացնելու տեսազանգը:
Տեսազանգով նույնականացվելուց հետո հաշիվդ կբացվի, սակայն նախքան այն լիարժեք օգտագործելը Ամերիաբանկում քո անունով բացված հաշվին այլ բանկում գործող հաշվից պետք է փոխանցում կատարել առնվազն 50 ԱՄՆ դոլարի չափով3: Գումարը ստանալուց հետո քո նոր հաշիվը կակտիվանա, իսկ փոխանցված գումարը հասանելի կդառնա այդ հաշվիդ:
Գործընթացի վերջում քեզ կուղարկվեն Օնլայն/Մոբայլ բանկինգի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք ևս պետք է տպել, ստորագրել և սկանավորված տարբերակով ուղարկել contact@ameriabank.am էլեկտրոնային հասցեին: Հաշիվ բացելիս Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունը տրամադրվում է անվճար:
Հեռավար հաշիվ բացելու հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է լրացնել.
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Եթե ԱՄՆ քաղաքացի ես, ունես ԱՄՆ կացության վկայական, ԱՄՆ ռեզիդենտ ես կամ օրենքով սահմանված այլ դեպքերում համարվում ես «ԱՄՆ անձ» 1 , ապա, կախված կարգավիճակից, անհրաժեշտ է նաև լրացնել նշված ձևերից2 մեկը.
1 «ԱՄՆ անձ» կարգավիճակի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները հասանելի են այս հղումով:
2 Ֆինանսական հաստատությունների կողմից «FATCA» պահանջներին համապատասխանելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար անցի՛ր այս հղումով։
3 Այլ ծառայություններ ակտիվացնելու դեպքում նշված գումարին ավելանում է նաև տվյալ ծառայության/պրոդուկտի համար նախատեսված սակագինը:
Ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ