Ուշադրություն
Էսքրոու գործառնության միջնորդավճարը կարող է փոփոխվել՝ Բանկի իրավասու մարմնի որոշմամբ: Հաստատված միջնորդավճարի մասին հաճախորդը տեղեկացվում է որոշման կայացմանը հաջորդող աշխատանքային օրը. հաշվարկման և վճարման կարգը սահմանվում են պայմանագրով:
Էսքրոու հաշվին մուտքագրվող գումարի առավելագույն չափը, ժամկետն ու արժույթը որոշվում են՝ համաձայն կողմերի միջև կնքված համապատասխան պայմանագրի պայմանների։
Էսքրոու հաշվում առկա միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց, բացառությամբ հետևյալ դեպքերի, եթե.
1) հատուկ բանկային հաշվի պայմանագրով հաճախորդ հանդիսացող անձի պարտավորությունները կապված են համապատասխան կողմերի միջև կնքված պայմանագրից բխող պարտավորությունների հետ,
2) այդ միջոցները հատուկ բանկային հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար բանկի կողմից հաճախորդին վճարված տոկոսներից ձևավորված միջոցներ են, բացառությամբ նոտարի կամ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ դեպքերի,
3) Այդ միջոցները Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190 հոդվածի 5-րդ կետով նախատեսված գույք են,
4) էսքրոու հաշվի պայմանագրի կնքման օրվանից անցել է 30 և ավելի օր, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: