Օգնություն
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Կարո՞ղ եմ արդյոք ցանկացած ժամանակ դադարեցնել ավանդը և վերցնել ավանդի գումարը


Կարո՞ղ եմ արդյոք ցանկացած ժամանակ դադարեցնել ավանդը և վերցնել ավանդի գումարը

Եթե ավանդը ժամկետային է, ապա այն կարելի է դադարեցնել և գումարը ստանալ ցանկացած պահի: Սակայն ավանդի տեսակից և պայմաններից կախված՝ տոկոսագումարը վերահաշվարկվում է այլ դրույքով: Մանրամասներին ծանոթանալու համար անցիր այս հղմամբ:

Իսկ խնայողական հաշվի դեպքում գումարը կարող ես ստանալ քեզ հարմար ցանկացած պահի և առանց տոկոսագումարի վերահաշվարկի:

Կանխիկ միջոցները ստանալու համար անհրաժեշտ է գումարը ստանալու նախընտելի օրվանից մեկ օր առաջ ներկայացնել համապատասխան հայտ, եթե գումարը գերազանցում է 30 մլն ՀՀ դրամը, 100,000 ԱՄՆ դոլարը և 30,000 եվրոն, և 1 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթը՝ մյուս արտարժույթների համար՝ գլխամասային գրասենյակում:

Երևանում Բանկի ստորաբաժանումների համար սահմանված են կանխիկի տրամադրման հետևյալ սահմանաչափերը. 20 մլն ՀՀ դրամ, 25,000 ԱՄՆ դոլար և 15,000 եվրո, իսկ Երևան քաղաքից դուրս՝ 10 մլն ՀՀ դրամ, 20,000 ԱՄՆ դոլար և 10,000 եվրո: Մարզային մասնաճյուղերում նշված սահմանաչափերը գերազանցող գումարը կանխիկ տրամադրվում է հաճախորդի կողմից հայտը ներկայացնելուց հետո մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Բանկը պարտավոր է քո առաջին իսկ պահանջով ավանդը կամ դրա մի մասը վերադարձնել քեզ: Եթե քո կողմից գումարը պահանջվում է ժամկետից շուտ, ապա մենք քո կողմից ներկայացված դիմումի հիման վրա կատարում ենք վերահաշվարկ և վերադարձնում վերահաշվարկման արդյունքում մնացած ավանդի գումարը: Այդ դեպքում քեզ վճարվում է տոկոսագումար՝ ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույքի փոխարեն՝ տարեկան 0.1% տոկոսադրույքով: Այն դեպքում, երբ քեզ արդեն վճարվել են տոկոսներ, որոնք վերահաշվարկման արդյունքում ենթակա են հետ գանձման, ավանդի մայր գումարից նվազեցվում է վճարված տոկոսագումարների և տարեկան 0.1% տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարների տարբերությունը: Այս պայմանը կիրառվում է, եթե ավանդի պայմաններով և/կամ պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Ինչպե՞ս են հաշվարկվում տոկոսագումարները և ավանդի տոկոսային եկամտաբերությունը:

Ինչպե՞ս են հաշվարկվում տոկոսագումարները, եթե պայմանագիրը դադարեցվում է ժամկետից շուտ:

Ինչպե՞ս կարող եմ ստանալ տոկոսագումարները:

 

 

Ինչպե՞ս են հաշվարկվում տոկոսագումարները և ավանդի տոկոսային եկամտաբերությունը

Քո ավանդի հաշվին առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Մինչդեռ ավանդի տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանաս՝ սահմանված պարբերականությամբ տոկոսագումարներ ստանալու արդյունքում՝ ավանդի հետ կապված պարտադիր վճարները կատարելուց հետո:


Տարեկան տոկոսային եկամտաբերությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ԲԱՆԱՁԵՎ

https://user-images.strikinglycdn.com/res/hrscywv4p/image/upload/c_limit,fl_lossy,h_9000,w_1200,f_auto,q_auto/1269887/536881_663467.png 

Որտեղ`

i - մանրամասն սահմանված էֆեկտիվ տոկոսադրույքն է (ՄՍԷՏ),

Kn - դրամական միջոցների n հոսքերը Բանկի տեսանկյունից,

N - դրամական միջոցների հոսքերի քանակը՝ կապված տվյալ ֆինանսական գործիքի հետ,

A - ներգրավված կամ տրամադրված միջոցի սկզբնական գումարը,

Dn - n-րդ դրամական հոսքի ստացման ժամանակահատվածը՝ արտահայտված առաջին հոսքից հետո անցած օրերի թվով (առաջին հոսքը միջոցի ներգրավման կամ տրամադրման ամսաթիվն է)

Բանկը տոկոսների հաշվարկը կատարում է՝ որպես բաժանարար հիմք ընդունելով տարին 365 օր պայմանը:

Տոկոսագումարների հաշվարկն իրականացվում է ավանդի՝ բանկային հաշվին մուտք լինելու հաջորդ օրվանից մինչև ավանդը վերադարձնելու օրվան նախորդող օրը:

Բանկային ավանդի հայտ-պայմանագրով սահմանված ավանդի համար տոկոսների չափը ավանդի գործողության ընթացքում Բանկի կողմից միակողմանիորեն նվազեցման ենթակա չէ:

 

Ինչպե՞ս են հաշվարկվում տոկոսագումարները, եթե պայմանագիրը դադարեցվում է ժամկետից շուտ

Եթե որոշել ես ավանդի պայմանագիրն ամբողջությամբ դադարեցնել դրա ժամկետից շուտ, ապա կատարվում է վերահաշվարկ՝ ավանդի պայմանագրի դադարեցման պահի դրությամբ ավանդի փաստացի գործողության ժամանակահատվածին համապատասխանող տվյալ ավանդատեսակի համար սահմանված տոկոսադրույքով:

Մինչև 30 օր ժամկետում ավանդը ժամկետից շուտ դադարեցնելու դեպքում կատարվում է վերահաշվարկ՝ տարեկան 0.1% տոկոսադրույքով:

Ավանդը ժամկետից շուտ դադարեցնելիս, եթե տվյալ ժամանակահատվածի համար որևէ պայման կիրառելի չէ, ապա վերահաշվարկվող տոկոսադրույքի հաշվարկում այն ներառվում է «0» (զրո) արժեքով:

Տվյալ հնարավորությունն ընտրելիս տոկոսների՝ ժամկետի սկզբում վճարման հնարավորությունը կիրառելի չէ:

 

Ինչպե՞ս կարող եմ ստանալ տոկոսագումարները

Ավանդային պայմանագրով կարելի է ընտրել տոկոսների վճարման հետևյալ եղանակներից մեկը:

Տոկոսների ամսական վճարում, որի դեպքում ավանդի դիմաց հաշվարկված տոկոսագումարները, ավանդի ներդրման օրվանից հաշված, կստանաս ամեն ամիս քո բանկային հաշվին փոխանցման միջոցով:

Ամսական տոկոսների կապիտալացում, որի դեպքում ավանդի դիմաց հաշվարկված տոկոսագումարները, յուրաքանչյուր հաջորդ ամսվա ավանդի ներդրման օրը կամ հաջորդող բանկային օրը եկամտահարկով գանձվելուց հետո հաշվեգրվում են ավանդի մայր գումարին, և տոկոսների հաշվարկը շարունակվում է դրանց և ավանդի մայր գումարի հանրագումարի նկատմամբ: Այս դեպքում ավանդների պայմանագրի ժամկետը պետք է լինի առնվազն 60 օր:

Տոկոսների եռամսյակային վճարում, որի դեպքում ավանդի դիմաց հաշվարկված տոկոսագումարները, փոխանցվում են քո բանկային հաշվին եռամսյակային կտրվածքով:

Եռամսյակային տոկոսների կապիտալացում, որի դեպքում գործում է միևնույն մեխանիզմը, ինչ ամսական կապիտալացման դեպքում, սակայն հաշվեգրումը տեղի է ունենում եռամսյակային կտրվածքով: Առկա է նաև տոկոսների կապիտալացման տարեկան տարբերակ:

Տոկոսների տարեկան վճարում, որի դեպքում ավանդի դիմաց հաշվարկված տոկոսագումարները դու կստանաս տարին մեկ անգամ քո բանկային հաշվին: Հաշվեգրված տոկոսագումարը ենթակա է հարկման եկամտահարկով:

Տոկոսների վճարում ժամկետի սկզբում, որի դեպքում ավանդի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար տոկոսագումարները հաշվեգրվում են քո հաշվին ավանդի ներդրման օրը:

Ինչպե՞ս կարող եմ ավելացնել ավանդի գումարը:

Ինչպե՞ս կարող եմ նվազեցնել ավանդի գումարը:

Ո՞վ և ինչպե՞ս կարող է տնօրինել ավանդը ավանդատուի մահվան դեպքում:

 

Ինչպե՞ս կարող եմ ավելացնել ավանդի գումարը

Ավանդի գումարը կարելի է ավելացնել պայմանագրի գործողության ընթացքում ցանկացած պահի՝ բացառությամբ դրա գործողության վերջին 3 ամիսների:

Ավանդի գումարը կարող ես համալրել ավանդային պայմանագրի գումարի առավելագույնը 30%-ի չափով:

Ավանդային հաշվին գումար կարող է մուտքագրվել նաև երրորդ անձանց կողմից ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալները նշելու դեպքում:

Ավանդի գումարի ավելացման հնարավորությունն ընտրելիս տոկոսների՝ ժամկետի սկզբում վճարման հնարավորությունը կիրառելի չէ:

Դու կարող ես ավելացնել ավանդի գումարն առավելագույնը 10 մլն ՀՀ դրամի չափով՝ անկախ ներդրման պահին ավանդի գումարի մեծությունից: Կուտակման հնարավորության դեպքում կիրառելի չեն ավանդի ավելացման, նվազեցման և/կամ ընդհատման հնարավորությունները: Դու կարող ես ունենալ գործող միայն մեկ կուտակման հնարավորությամբ ավանդ:

2 մլրդ ՀՀ դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավել ավանդների դեպքում պայմանները սահմանվում են համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի:

 

 

Ինչպե՞ս կարող եմ նվազեցնել ավանդի գումարը

Ավանդի գումարը կարող է նվազել ավանդի ներդրման պահին ավանդի գումարի առավելագույնը 30%-ի չափով: Վերադարձված մասի նկատմամբ կուտակված տոկոսների վերահաշվարկ չի կատարվում: Ավանդի գումարի նվազեցման դեպքում Բանկը Ավանդատուին հանձնում է ավանդային հաշվի քաղվածք: Քաղվածքի ստացման փաստն Ավանդատուն հաստատում է ստորագրությամբ, որով հավաստում է Ավանդի գումարի փաստացի նվազեցումը: Տվյալ հնարավորությունն ընտրելիս տոկոսների վճարման «ժամկետի սկզբում» եղանակը կիրառելի չէ:

Ավանդի գումարի նվազեցման դեպքում քեզ տրամադրվում է ավանդային հաշվի քաղվածք, որն անհրաժեշտ է ստորագրել՝ հաստատելով ավանդի գումարի փաստացի նվազեցումը:

Ավանդի գումարի նվազեցման հնարավորությունն ընտրելիս տոկոսների՝ ժամկետի սկզբում վճարման հնարավորությունը կիրառելի չէ:

 

 

Ո՞վ և ինչպե՞ս կարող է տնօրինել ավանդը ավանդատուի մահվան դեպքում

Ավանդատուի մահվան դեպքում ավանդի տոկոսների հավելագրումը շարունակվում է մինչև բանկային ավանդի հայտ-պայմանագրի գործողության ժամկետի ավարտը, որից հետո Բանկն ավանդը և հավելագրված տոկոսները փոխանցում է ավանդատուի բանկային հաշվին: Տվյալ դեպքում նշված գումարները ավանդատուի ժառանգներին են տրվում նշված գումարների նկատմամբ վերջիններիս սեփականության իրավունքը հաստատող օրենքով սահմանված կարգով ժառանգության պատշաճ ձևակերպման և այդ փաստը հավաստող փաստաթղթերը Բանկ ներկայացնելու դեպքում:

Ինչպե՞ս են կարգավորվում ավանդի պայմանագրի հետ կապված հնարավոր վեճերն ու տարաձայնությունները:

 

Ինչպե՞ս են կարգավորվում ավանդի պայմանագրի հետ կապված հնարավոր վեճերն ու տարաձայնությունները

Վեճերը կարգավորվում են կողմերի փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

10 միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Միևնույն ժամանակ Բանկը տեղեկացնում է, որ կնքել է իր կողմից ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր՝ հետևյալ պայմաններով.

  • համաձայնագիրը նախատեսում է ցանկացած ժամանակ համաձայնագիրը միակողմանի լուծելու Բանկի իրավունքը,
  • համաձայնագիրը կնքվել է մեկ տարի ժամկետով, Բանկը հրաժարվել է ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների դեպքում, որոնց գույքային պահանջի չափը չի գերազանցում 250 000 ՀՀ դրամը, և գործարքի գումարի չափը չի գերազանցում 500 000 ՀՀ դրամը:

Թարմացված է առ  26.10.2022 12:26