Արտարժույթային գործառնություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ


Սփոթ գործարքներ

Սվոփ գործարքներ

Ֆորվարդային գործարքներ

 ՕրերԱռքՎաճառք
USD30384.34391.71
EUR30417.42431.92
USD90385.41395.60
EUR90419.56437.09
USD180387.84402.52
EUR180423.56445.82

Հարց ու պատասխան

Արդյո՞ք արտարժութային գործարքի համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ:

Մինչև 100,000 ՀՀ դրամի չափով գործարքների դեպքում անձը հաստատող փաստաթուղթ անհրաժեշտ չէ:

Կարո՞ղ եմ արժույթը փոխանակել Oնլայն բանկինգի միջոցով:

Այո՛, գնել կամ վաճառել արտարժույթը կարելի է անկանխիկ՝ Օնլայն բանկինգի միջոցով: Սակայն 20 մլն ՀՀ դրամ և ավելի գումարի գործարքները ենթակա են հաստատման Բանկի կողմից:


Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ աշխատանքային օրերին՝ ժամը 18:00-ից հետո, և ոչ աշխատանքային օրերին (ներառյալ՝ տոն օրերը) Օնլայն բանկինգի միջոցով արտարժույթի առքի ու վաճառքի 20 մլն ՀՀ դրամ և ավելի գումարի գործարքները կարող են մերժվել՝ պայմանավորված ներքին և միջազգային շուկաներում փոխարժեքների տատանումներով: 

Oնլայն բանկինգի միջոցով իրականացվող արտարժույթի առքուվաճառքի գործարքների հնարավոր մերժումների դեպքում՝ հաճախորդին իրազեկվում է մերժման պատճառը:

Ո՞ր դեպքերում կարող են մերժվել արժույթի փոխանակման գործարքները

Արժույթի փոխանակման գործարքները կարող են մերժվել.

  • եթե տվյալ աշխատանքային օրվա ավարտին հաճախորդի հաշվի մնացորդը չի բավարարում գործարքի իրականացման համար;
  • եթե հաճախորդի հաշվի նկատմամբ առկա են սահմանափակումներ (ԴԱՀԿ արգելանք կամ այլ սահմանափակումներ);
  • եթե փոխանակման գործարքի գումարը կազմում կամ գերազանցում է 1,000 ( մեկ հազար) ԱՄՆ դոլարը կամ դրան համարժեք`  Բանկի կողմից գնանշվող այլ արտարժույթը հաշվետեր չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում;
  • եթե փոխանակման գործարքի գումարը կազմում կամ գերազանցում է 200,000 (երկու հարյուր հազար) ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք` Բանկի կողմից գնանշվող այլ արտարժույթը: Ընդ որում, սույն կետով նշված սահմանաչափը գերազանցելու դեպքում գործարքը կարող է կատարվել Բանկի կողմից հրապարկված փոխարժեքներից տարբերվող` հաճախորդի հետ պայմանագրային հիմունքներով համաձայնեցված այլ փոխարժեքով։
  • այլ:


Կարևոր է իմանալ նաև հետևյալը. 

  • օնլայն բանկինգի միջոցով իրականացվող արտարժույթի առքուվաճառքի գործարքների հնարավոր մերժումների դեպքում՝ հաճախորդին իրազեկվում է մերժման պատճառը:
  • արտարժույթի առքուվաճառքի գործարքն անվճար է:

Ի՞նչ առանձնահատկություններ կան արտարժույթի փոխանակումների դեպքում

Չինական յուանով առուվաճառքի գործարքները կնքվում են բացառապես իրավաբանական անձ հաճախորդների հետ՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

Որո՞նք են համարվում օտարերկրյա պետությունների հնամաշ թղթադրամներ և ի՞նչ սակագներ են կիրառվում հնամաշ դրամանիշների փոխանակման համար։

Օտարերկրյա պետությունների հնամաշ թղթադրամների նկարագրությունն ու ընդունման պայմաններն այստեղ են, իսկ հնամաշ դրամանիշերի փոխանակման սակագները` հետևյալ փաստաթղթի 12-րդ էջում:

Այլ ծառայություններ

Քեզ կհետաքրքրի նաև

Արժեթղթերի շուկայում գործառնություններ

saving

Արժեթղթերի շուկայում գործառնությունները լրացուցիչ եկամուտի հնարավորություն են: Մենք առաջարկում ենք ֆոնդային բորսայում, արտաբորսայում, ինչպես նաև միջազգային մասնագիտացված ֆոնդային և ապրանքահումքային շուկաներում գործառնությունների իրականացման արդյունավետ լուծումներ:

Ներդրումային վարկեր

investment icon

Մենք ստեղծել ենք քեզ համար բացառիկ հնարավորություն և առաջարկում ենք վարկատեսակ, որի օգնությամբ դու կարող ես ձեռք բերել մասնակցություն և/կամ բաժնեմասնակցություն Հայաստանում գործող իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում։

Պարտատոմսեր

bonds icon

Դու ևս կարող ես դառնալ պարտատոմսերի սեփականատեր և պարբերաբար տոկոսագումարներ ստանալ արժեկտրոնի տեսքով: Ժամկետի ավարտին մենք կվճարենք պարտատոմսերի անվանական արժեքը:

Թարմացված է առ 11.10.2023 16:40